Այլ կերպ ֆետիշիզմը անվանում են սեքսուալ սիմվոլիզմ։ Որպես սեռական գրգիռ և սեռական հաճույքի աղբյուր ֆետիշիստներն օգտագործում են զուգընկերոջը հիշեցնող անշունչ առարկաներ։ Ֆետիշիզմի զարգացման հիմքում ընկած է շփման խանգարումը, և այդ է պատճառը, որ ֆետիշիստները նախապատվությունը տալիս են անշունչ առարկաներից սեռական հաճույք ստանալուն, քանի որ վերջիններիս հետ շփումը անհամեմատ հեշտ է։ Պատահական չէ, որ ֆետիշիզմը առավել հաճախ հանդիպում է ինտրովերտ, պարփակված, դժվար շփվող անձանց մոտ։
Ֆետիշիզմի ընդհանուր հոգեբանական հիմք է մարդու հակվածությունը ստեղծելու սիմվոլներ և էրոտիզացնելու որոշ առարկաներ։ Գոյություն ունեն սիմվոլներ, որոնք այս կամ այն չափով համընդհանուր են, այսինքն կրում են մշակութային սեքսուալ սիմվոլիզմի նշանակություն։ Այսպես, տղամարդուն գայթակղում են ոչ միայն կնոջ սեռական օրգանները, այլև սեռական օրգաններ պատկերող նկարները կամ այն առարկաները, որոնք հիշեցնում են կանանց։ Պարաֆիլիան ձևավորվում է այն դեպքում, երբ սիմվոլը դառնում է ֆետիշ, երբ այն ակամայից կառավարում է սուբյեկտին, դառնալով այն աստիճան անհաղթահարելի, որ խանգարվում է նորմալ սեռական ակտի իրականացումը` տառապանքներ պատճառելով անհատին։
Օրինակ, տղամարդուն գրավում է ոչ թե կնոջ մարմինը, այլ միայն նրա ոտնաթաթը կամ կուրծքը, կամ էլ կնոջը պատկանող որևէ առարկա՝ կոշիկ կամ ձեռնոց։
Ֆետիշիզմը շրջապատի համար որևէ վտանգ չի սպառ նում։ Այն ծայր աստիճան աղքատացնում է անհատի սեքսուալ կյանքը զրկելով նրան անձնային որոշակի հատկանիշներից:

Չնայած ֆետիշիստի սեռական կյանքը արտաքինից կարող է թվալ բավականին հարուստ և ոչ ստերեոտիպային, սակայն իրականում դա հոգեսեռականում առկա բացը լրացնելու տարբերակ է։ Ֆետիշիստին բնորոշ է ծիսային գործողությ ու ն ներով հարուստ վարքը /ռիտուալիզա ց վա ծ/: Ֆետիշիզմը ձևավորվում է շատ վաղ տարիքում, սովորաբար մինչև սեռական հասունացման շրջանը։ Ֆետիշիստը ապրում է միայն սեփական երևակայություններով, իսկ նրանց լիցքաթափման միակ ճանապարհը ձեռնաշարժությունն է։ Քանի որ նրանց երևակայությունները կրում են խիստ տարօրինակ բնույթ, նրանք չեն կարողանում պատմել որևէ մեկին, առանձնանում են շրջապատից, խորացնելով իրենց պարփակվածությունը։

Ֆետիշային տրանսվեստիզմ

Ֆետիշային տրանսվեստիզմը հակառակ սեռի հագուստներ կրելն է՝ սեռական գրգռման հասնելու նպատակով։ Ի տարբերություն ֆետիշիզմի, այս դեպքում հագուստը հագնում են արտաքինը հակառակ սեռին նմանեցնելու նպատակով։ Սովորաբար կրում են մեկից ավելի առարկաներ, իսկ ավելի հաճախ լրիվ համալիր՝ կեղծամով, ղիմահարդարանքով՝ լրիվությամբ զգալով իրենց որպես հակառակ սեռի ներկայացուցիչ : Ֆետիշային տրանսվեստիզմը տարբերվում է տրանսսեքսուալ տրանսվեստիզմից ՝ սեռական գրգռման հետ իր սերտ կապով, իսկ հեշտանքից և սեռական լարվածության անկումից հետո՝ հագուստը հանելու, դեն նետելու անզուսպ ցանկությամբ։
Հակառակ սեռի հագուստները կրելու հակումը տրանսվեստիտների մոտ առաջանում է ավելի վաղ, քան ձևավորվում են սեքսուալ ֆետիշները, և կարող է ունենալ տարբեր պատճառներ և մոտիվներ։ Ս]ւ դեպքում այդ հակումը կապված է անմիջապես պայմանների հետ, որոնք երբևէ տղայի մոտ առաջացրել են առաջին ուժեղ սեռական գրգռվածությունը։ Մյուս դեպքում հակառակ սեռի հագուստ կրելը թույլ է տալիս ազատվել հստակ սահմանված սեռա–դերային վարքագծից։ Երրորդ դեպքում այն պարզապես էրոտիկ դերախաղ է։

Աղբյուրը` sexology.am


Doctors.am ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ