Հավերժ երիտասարդ մնալ հնարավոր չէ: Սակայն երիտասարդությունը հնարավորինս երկար պահպւսնել՝ այո, հնարավոր է: Մաշկի ճիշտ խնամքն օգնում է ոչ միայն գեղեցիկ, թարմ տեսք ունենալ, այլև կանխել վաղաժամ կնճիռների առաջացումը և նույնիսկ ծերության տարիներին հպարտանալ խնամված մաշկով:

 
Ազատվել "ծերացնող" սովորություններից

Լվացվելուց հեստ հաճախ ուշադրություն չենք դարձնում, թե ինչպես ենք սր- բիչով չորացնում մաշկը: Մինչդեռ նույնիսկ դեմքը սրբելն իր "օրենքներն" ունի. չի կարելի սրբիչը տանել աչքերից դեպի կզակը, քանի որ այդ շարժումից քթից շուրթերը գնացող հատվածում երկու խոր ծալք է առաջանում: Պետք է անել հակառակը՝ սրբիչը կզակից տանել դեպի աչքերը:
Եվս մեկ խորհուրդ, ստավոտյան և երեկոյան դեմքը լվանալիս ձեռքերի շարժումները պետք է լինեն ներքևից վերև, իսկ աչքերը լվանալիս քունքերից դեպի քիթը ուղղությամբ:
Մաշկի վաղաժամ ծերացման գլխավոր թշնամիներից է ծխախոտը: Եթե ոչ մի կերպ ծխախոտից հրաժարվել չեք կարողանում, գոնե սահմանափակեք գլանակների թիվը, ծխեք հնարավորինս քիչ նիկոտին պարունակող ծխախոտ: Իսկ ժամանակի ընթացքում, այնուամենայնիվ, թողեք ծխելը: Ծխախոտի ծխից ստւժում է անգամ չծխող կանանց մաշկը, երբ նրանք գտնվում են ծխով լի սենյակում:

Ի՞նչ քսուք ընտրել

Սնուցող քսուք ընտրելիս պետք է անպայման սրվակի կամ տուփի վրա կարդալ, թե այն որ տարիքային խմբի համար է նախատեսված: Եթե դուք 25 տարեկան եք և արդեն կնճիռներ եք նկատում, չի նշանակում, թե պետք է օգտագործեք 30- 35 տարեկան կանանց համար նախատեսված քսուքներ: Շատերը կարծում են, թե այդպիսով ավելի արդյունավետ են պայքարում կնճիռների դեմ, սակայն դա մեծ թյուրիմացություն է: 25 և 35 տարեկան կանանց մաշկը տարբեր պատճառներով է կնճռոտվում: Երիտասարդ տարիքում մանր կնճիռները, որպես կանոն, գոյանում են դիմախաղից, իսկ ավելի հասուն տարիքում՝ մաշկի խոնավության պակասից: Սա նշանակում է, որ խնամքի միջոցներն էլ պետք է տարբեր լինեն: Օրինակ՝ հատուկ աչքերի շուրջը խնամող քսուքներ կան, որոնք նախատեսված են դրանց անկյուններում գոյացած կնճիռները հարթեցնելու համար: Եվ կան քսուքներ, որոնք օգտագործում են միայն բերանի շուրջը գոյացած կնճիռների դեմ:

Սովորություն դարձրեք ամեն օր կամ երկու օրը մեկ սնուցող քսուք քսել ոչ միայն դեմքին, այլև պարանոցին, միաժամանակ մատներով թմփթմփացնելով մերսել պարանոցն ու կզակի տակի հատվածը: Նախ կզակի տակի կենտրոնից ձախ ձեոքի մատները թմփթմփացնելով ստհեցրեք դեպի ձախ ականջը, ապա նույնը արեք աջ ձեռքի մատներով: Այսպիսի ամենօրյա մերսումների շնորհիվ երբեք կրկնակզակ չի  առաջանա, իսկ պարանոցի մաշկը դեռ երկար տարիներ առաձգական ու երիտասարդ կմնա:

Եթե ձեր մաշկը չոր է, մի մոռացեք գիշերային քսուքների մասին: Նաև մի մոռացեք շաբաթը 1-2 անգամ դեմքին խոնավացնող, սնուցող դիմակներ դնել: Ինչպիսի դիմակներ էլ պատրաստելու լինեք, հիշեք՝ չոր մաշկի համար օգտագործում են ձվի դեղնուցը, իսկ ճարպոտ մաշկի համար՝ սպիտակուցը:
Երբ քայլում եք, ոտքերին մի նայեք, ուսերը հետ տարեք, մեջքը միշտ ուղիղ պահեք. ուղիղ ողնաշարը կանխում է կրկնակզակի և պարանոցի կնճիռների առաջացումը:

Սնուցող դիմակներ՝ տնային պայմաններում

Ծակոտիները նեղացնող, ձվի սպիտակուցը, մի քանի կաթիլ կիտրոնի հյութը, 1 թեյի գդալ մեղրը և մի քանի կաթիլ ձիթապտղի ձեթը խառնել: Դեմքը լվանալ, չորացնել, քսել դիմակը: 20 րոպեից լվացվել տաք ջրով: Ընթացքում կարող եք մի քանի անգամ նոր շերտ քսել դեմքին, երբ տեսնեք, որ նախորդն արդեն չորացել է: Այս դիմակը նեղացնում է ծակոտիները, առաձգական դարձնում մաշկը, լավացնում գույնը:


Սնուցող դիմակ՝ կնճիռների դեմ. ալոեի միջուկը, 1 դեղնուցը, 3 ճաշի գդալ կաթը և 1 թեյի գդալ մեղրը խառնել: Դիմակը պետք է թթվասերի թանձրության լինի: Քսել դեմքին, թողնել 20 րոպե, ապա լվացվել ու անմիջապես դեմքը մերսել սստույցի կտորով: Այս դիմակը կարելի է պահել սառնարանում:

Դիմակ՝ ձմերուկի սառեցրած հյութով. ձմերուկի հյութը քամել, լցնել խորանարդիկներով սստցամանի մեջ, դնել սստցախցիկը: Սստցե խորանարդիկով մերսել դեմքը, թողնել 10 րոպե, լվացվել:

 

Դիմակ "Կլեոպատրա". հավասար քանակությամբ կավը (կոսմետիկական), թթվասերը, կիտրոնի հյութը և մեղրը խառնել, քսել դեմքին: 15-20 րոպեից լվացվել նախ՝ տաք, ապա՝ սառը ջրով: Այս դիմակը թարմացնում, սպիտակեցնում է մաշկը, հարթեցնում կնճիռները: Կրկնել շաբաթը 2 անգամ:

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am