1.Ֆոտոծերացումը

Ֆոտոծերացման մեղավորները արևի, ինչպես նաև սոլյարիի ժամանակ արձակվող ուլտրամանուշակագույն ճառագայթներն են, որոնք, բացի մաշկը շատ արագ ծերացնելուց, մեծացնում են նաև նորագոյացությունների ստաջացման հավանականությունը:
Ֆոտոծերացումը վտանգավոր է այն առումով, որ 20-30 տարեկանում խանգարվում է մաշկի պիգմենտավորումը, որի պատճստով տարբեր մեծության բծեր են առաջանում: Ի վերջո մաշկն սկսում է կնճռոտվել: 40 տարեկանից հեստ ծերացման գործընթացն ավելի է արագանում՝ դեմքի մաշկը դեղնամոխրագույն երանգ է ստանում, կնճիռները տարածվում են ողջ ղեմքով մեկ:

Ինչ անել, մաշկի վաղաժամ ծերացումից խուսափելու համար հարկավոր է մաշկը պաշտպանել հասարակ քսուքներով, ընդ որում ոչ միայն ամռանը, ալլև գարնանն ու աշնանը:
Ամռանը ոչ մի դեպքում արեային լոգանքներ չընդունել արևի բարձր ակտիվության ժամերին՝ 12:00-16:00-ն:

2. Ոչ բավարար խոնավաթյանը

Գիտական տվյալների համաձայն՝ մարդու մաշկը 70 տոկոսով բաղկացած է ջրից և պարբերաբար խոնավության պաշարը լրացնելու կարիք ունի: Այն պնդումը, թե առատ ջուր խմելու դեպքում հնարավոր է ապահովել մաշկի խոնավեցման համար անհրաժեշտ ջրի քանակությունը, մոլորություն է: Թե ինչ հաճախականությամբ է անհրաժեշտ խոնավացնել մաշկը, հնարավոր չէ ասել, քանի որ դա շատ անհատական է և կախված է այն բանից, թե տվյալ մաշկը որքան ժամանակ է ի վիճակի պահպանել իր խոնավությունը:
Մաշկի ջրազրկումը կարող է թեփոտության, ձգվածության զգացողության, կնճիռների ստաջացման և ի վերջո մաշկի վաղաժամ ծերացման պատճառ դառնալ:
Ի՞նչ անել, հարկավոր է օգտվել խոնավացնող միջոցներից:

Դրանք են՝

Խցանող միջոցները: Այդպիսին է, օրինակ, վազելինը, որը մաշկի մակերեսին հատուկ շերտ է ստեղծում, որն էլ արգելում է մաշկի խոնավության աննշան կորուստն անգամ: 

Կարևոր է

Գիտականորեն ապացուցվել է, որ օրգանիզմում վիտամինների ոչ բավարար քանակը զգալիորեն մեծացնում է մաշկի վաղաժամ ծերացման հավանականությունը: Ուստի տարին երկու անգամ (հատկապես գարնանը և աշնանը՝ ավիտամինոզի սեզոնին) խորհուրդ է տրվում օրգանիզմը լրացուցիչ հարստացնել վիտամիններով: Հատկապես կարևոր է, որ ձեր ընդունած վիտամինային խմբի մեջ անպայման Е վիտամին պարունակվի, որը կասեցնում է ազատ ռադիկալների քայքայիչ գործունեությունը հյուսվածքներում՝ կանխելով մաշկի ծերացումը:

Խոնավացնող միջոցները: Գլիցերինը հիդրոսկոպիկ միացություն է, որը մաշկի վերին շերտերում պահում է ջրի մոլեկուլները՝ թույլ չտալով, որ դրանք գոլորշիանան:

3.Սթրեսը

Սթրեսները քայքայում են նյարդային համակարգը, ինչը չի կարող բացասական ազդեցություն չունենալ մաշկի և ողջ օրգանիգմի վրա:
Հաճախակի սթրեսներից մաշկը շատ շուտ կնճոոտվում է, հողագույն երանգ է ձեռք բերում, չորանում և պատվում է չապաքինվող վերքերով:

4. Մաշկի մեջ թունավոր նյութերի կուտակումը

ժամանակի ընթացքում մաշկի մեջ թունավոր նյութեր են կուտակվում: Պատճառները մի քանիսն են՝ տարբեր դեղամիջոցների մեծ քանակության ընդունումը առանց բժշկի վերահսկալության, անորակ սնունդը, քլորացված ջրի օգտազործումը: Օրգանիզմը թունավոր նյութերով ծանրաբեռնելու դեպքում մաշկը կորցնում է արտաքին ազդեցություններին դիմագրավելու ընդունակությունը: Ի՞նչ անել, աշխատեք հնարավորինս վերացնել բոլոր այն վերոնշյալ պատճառները, որոնք կարող են նման հետևանքներ ունենալ:

5. Ծխելը

Ծխելու ժամանակ անոթները ավելի զգայուն են դառնում, մաշկն ավելի քիչ թթվածին է ստանում, խաթարվում է նաև մաշկի սնուցումը:
Ծխող մարդու մաշկը սովորաբար մոխրագույն է լինում՝ պատված մուգ բծերով, կարմրավուն այտուցներով: ժամանակի ընթացքում այն թոռոմում է և նկատելիորեն կախվում: Ի՞նչ անել, միակ փրկաթյանը ծխերը թողնելն է կամ դրա քանակության խիստ սահմանափակումը:

Հիշեք

-Սննդակարգի մեջ մեծ քանակությամբ մրգեր և բանջարեղեն, ինչպես նաև ձավարեղեն, սև հաց և կաթնաթթվային մթերքներ ներառեք:

-Եթե օրվա ընթացքում չի հաջողվում, աշխատեք գոնե 1 բանան ուտել և 1 բաժակ կեֆիր խմել. մինչև երեկո այլևս սովի զգացում չեք ունենա:

-Հնարավորինս շատ ջուր խմեք՝ նախապատվությունը տալով չգազավորված հանքային ջրին:

-Աշխատեք երեկոյան ժամը 7 ից հետո որևէ բան չուտել: 

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am