Արևելքի բնակիչները դեռևս վաղուց նկատել էին նռան հյութի օգտակար հատկությունները և օգտագործել այն որպես արյունաստեղծ միջոց` սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար: Անգամ կարմիր գինին հակաօքսիդանտների թվով զիջում է նռանը: Մինչդեռ նռան հյութն օգտակար է ոչ միայն խմելու, այլև մրսածության ժամանակ, քանզի դրանով կարելի է ողողել կոկորդը:

Բրիտանացի բժիշկները հայտնաբերել են, որ նռան հյութը նվազեցնում է արյան մեջ առկա ճարպաթթուների պարունակությունը, իսկ վերջիններս հանդիսանում են կանանց և տղամարդկանց որովայնի հատվածում ճարպի կուտակման հիմնական պատճառը:

Փորձի ընթացքում, որին մասնակցել էին երկու սեռի 48 ներկայացուցիչ, առաջարկվել էր օրական խմել 500 մգ նռան հյութ: Արդյունքում պարզվեց, որ կամավորների 1/2-ի որովայնի հատվածում առկա ճարպի պարունակությունը նվազել է: Բացի այդ, մասնակիցներից 90%-ի մոտ նվազել էր արյան ճնշումը, ինչն իր հեթին, նվազեցրել էր սրտի նոպաների, ինսուլտի և երիկամների հիվանդության առաջացման հավանականությունը:

Սակայն, դրական արդյունք ստանալու համար խորհուրդ է տրվում նռան հյութն ընդունել կանոնավոր կերպով: Մինչդեռ դրա մեջ առկա է վիտամին C, կարոտին, վիտամիններ B1, B2, օրգանական թթուներ, ինչպես նաև պղինձ, մագնիում, երկաթ, կալիում, կրեմնիում և ֆոսֆոր: Սա խոսում է այն մասին, որ նռան հյութը կարելի է անվանել բնության կողմից մեզ տրված հրաշագործ էլիքսիր:


Կալորիականության հաշվիչը կօգնի պարզել` որքան կալորիա եք ընդունել օրվա ընթացքում: