Հին Հունաստանում օլիմպիական մարզիկները հատուկ իրենց պատում էին մեղրով` հույս ունենալով նման կերպ ավելացնել իրենց ուժը: Մեղրը պարունակում է գլյուկոզա և ֆրուկտոզա, որը բերում է կենդանական օսլայի գոյացմանը լյարդում:

Միայն մեկ գդալ մեղրը պարունակում է 22 կալորիա, իսկ նույն քանակությամբ շաքարը` 15 կալորիա: Սակայն մեղրն ավելի օգտակար է, քանի որ վայրկենապես սնուցում է ուղեղը, երբ հայտնվում է օրգանիզմում: Ուտելով մեկ թեյի գդալ անարատ մեղր քնելուց առաջ, կարելի է օգնել ուղեղին և թույլ տալ նրան հանգստանալ գիշերվա ընթացքում: Ֆրուկտոզան մնում է լյարդում, սպասելով իր ժամին, որպեսզի "սնուցի" ուղեղը: Գիշերը ուղեղը շարունակում է աշխատել, ուստի նրան անհրաժեշտ է էներգիա:

Հիպոկրատն ամեն օր մեղր էր ուտում և օգտագործում էր այն սիֆիլիսը և խոցերը բուժելու համար: Մեղրը բարձրացնում է իմունային համակարգի պաշտպանական ֆունկցիաները և ունի հակամանրէաբանական ազդեցություն` օգնելով մարմնին արագ լավացնել վերքերը և ավելի հեշտությամբ դիմակայել տարատեսակ վարակներին: Մեղրի` վարակների դեմ պայքարեու ընդունակությունն ապացուցվել է դեռևս մի քանի տարի առաջ:

Փորձագետները խորհուրդ են տալիս մեղրով բուժել հերպեսը, պարոդոնտիտ հիվանդությունը, ոտքերի վրայի խոցերը, պսորիազը, էկզեման և արթրիտը: Պենսիլվանիա նահանգի Բժշկական քոլեջի գիտնականների խոսքերով` մեկ գդալ մեղրը մրսածության համար լավագույն դեղն է: Մեղրը նաև պայքարում է իմունոդեֆիցիտի նախանշանների հետ` հոգնածության, ալերգիաների և մրսածության: Մեղրում կան վիտամիններ, միներալներ, ամինաթթուներ և այլ օգտակար բաղադրիչներ: Այն օգտակար է մարսողության խանգարման ժամանակ, քանի որ օգնում է օգտակար բակտերիաներին: