Միզարտաթորման համակարգի հիվանդություններ
Միկրոբային վարակը կարող է ընկնել միզարտաթորման համակարգի ցանկացած մաս՝ երիկամներ, միզապարկ, միզածորաններ։ Ավելի հաճախ դա հանդիպում է աղջիկների մոտ, քանի որ նրանց միզատար խողովակը (ուրետրան) ավելի կարճ է, և ելքր ավելի մոտ է հետանցքին, ինչը և հեշտացնում է միկրոբների ներթափանցմանը միզարտաթորման համակարգ։
Ախտանիշները՝
- Սովորականից ավելի հաճախակի է միզում կամ ավելի քիչ,
- միզելիս ցավեր են առաջանում,
- մեզը վարդագույն, է, կարմիր, կամ պղտոր,
- փոխվել է մեզի հոտը,
- ջերմությունը բարձրացել է,
- անուշադիր է, անտարբեր,
- կորցրել է ախորժակը,
- որովայնի ցավեր ունի։
Բժշկական օգնություն
Շաապ բժշկի դիմեք, եթե կարծում եք, թե երեխան տառապում է միզարտաթորման համակարգի հիվանդությամբ։
Ի՞նչ կարելի է անել
1. Եթե երեխան վատ է զգում, ապա զննեք նրա մեզը. այն վարդագույն կամ պղտոր չէ՞արդյոք։ Ստուգեք, թե սովորականից ավելի հաճախ չի՞ միզում, միզելիս ցավեր չի՞ ունենում։ Իհարկե, եթե երեխան տակաշորերով է, դա այնքան էլ հեշտ չէ պարզել, բայց գոնե մեզի հոտի փոփոխությունը անպայման կզգաք։
2. Հետևեք, որ երեխան շատ հեղուկ խմի։
3. Չափեք երեխայի ջերմությունը և, եթե բարձր լինի, մինչև բժշկի գալը, տվեք տարիքին համապատասխան չափով պարացետամոլի օշարակ։
Ի՞նչ կարող է անել բժիշկը
Բժիշկը կքննի երեխային, և հնարավոր է, որ հանձնարարի մեզի լաբորատոր քննություն կատարել (պարզեք, թե ինչպե՞ս պետք է հավաքել մեզը) և կնշանակի համապատասխան բուժում։
Աղջիկների սեռական օրգանների հիվանդություններ
Հնարավոր խախտումներ
Փոքրիկ աղջկա մոտ հեշտոցի բորբոքում կարող են առաջացնել շփաբորբը, կաթնասնկախտր և սրատուտր։ Եթե նկատեք արյունոտ կամ վատ հոտ ունեցող արտադրություն ձեր աղջկա հեշտոցից, ստուգեք, թե նա որևէ բան ներս չի՞ խցկել արդյոք։ Երբեմն նորածինների սեռական օրգաններում մի քանի օր նկատվում է սպիտակ կամ արյունոտ արտադրություն, բայց դա վտանգավոր չէ։ Ավելի ուշ՝ մինչև սեռական հասունացման սկիզբը, ցանկացած արտադրություն հիվանդագին շեղում է նորմայից։
Ախտանիշները՝
- Ցավ և քոր հեշտոցի մեջ կամ նրա շուրջը,
- կարմրություն հեշտոցի շուրջը,
- արտադրություն հեշտոցից։
Բժշկական օգնություն
Շտապ բժշկի դիմեք, եթե՝
- Արտադրություն կա հեշտոցից,
- երկօրյա տնային բուժումից հետո ախտանիշները պահպանվում են,
- հեշտոցում օտար մարմին, կա։
Ի՞նչ կարելի է անել
1. Եթե շեքր ցավոտ է կամ կարմրած, լվացեք առանց օճառի և լավ չորացրեք մաշկը, պետք է սրբել միշտ դեպի հետանցքը, որպեսզի միկրոբները չընկնեն հեշտոցի մեջ։
2. Տակաշորերի վրայից սինթետիկ վարտիք մի՛ հագցրեք, դա խանգարում է օդափոխմանը։ Եթե երեխան արդեն կիսավարտիք է հագնում, ապա պետք է բամբակյա լինի։
Ի՞նչ կարող է անել բժիշկը
Բժիշկը կքննի աղջնակին և հավանաբար հեշտոցից քսուք կվերցնի քննության համար։ Եթե նա ինչ-որ բան է խցկել հեշտոցի մեջ, բժիշկը զգուշությամբ կհեռացնի օտար մարմինը։ Բորբոքումը բուժելու համար կնշանակի համապատասխան բուժում։
Տղաների սեռական օրգանների հիվանդություններ
Հնարավոր խախտումներ
Թլիփը, որը ծածկում է արական սեռական օրգանի գլխիկը, երբեմն բորբոքվում է, իսկ նրա վարակումը կարող է բալանիտ առաջացնել, ինչը հաճախ հանդիպում է շփաբորբի դեպքում։ Աճուկի կամ ամորձապարկի թեթև ուռածությունը հնարավոր է, որ ճողքի (աղիքային հանգույցի դուրս գալը որովայնի պատի թույլ տեղից) նշան լինի։
Ի՞նչ կարելի է անել
Ամեն անգամ տակաշորը փոխելիս կամ գոնե օրական մեկ անգամ բորբոքված թլիփը առանց օճառի լվացեք և լավ չորացրեք։ Օգտագործեք կենսահավելումներ չպարունակող լվացքի փոշի և լավ պարզաջրեք տակաշորերը։
Ախտանիշները՝
Թլիփի բորբոքում
- Կարմրածություն, այտուցվածություն,
- թարախային արտադրություն արական սեռական օրգանից։
Ճողվածք
- Փափուկ, առանց ցավի փքվածք աճուկի կամ ամորձապարկի մեջ։ Վերանում է, երբ երեխան պառկած է, մեծանում է հազալիս, փոշտայիս ու լացի ժամանակ։
Բժշկական օգնություն
Շտապ բժշկի դիմեք, եթե տղայի
- թլիփը կարմրած է, այտուցված, կամ արտադրություն կա,
- ճողվածքը սկսել է ցավ պատճառել կամ ձեափոխվել է։
Բժշկի դիմեք, եթե կասկածում եք, թե ձեր տղան ճողվածք ունի։
Թլպատում
Սինչև երեխայի թլիփը հեռացնելը, խորհրդակցեք բժշկի հետ. այդ, ինչպես նաև ցանկացած այլ վիբահատության դեպքում, ռիսկի բաժին կա։ Ընդհանրապես թլպատում կատարում են կրոնական նկատառումներով կամ բժշկի ցուցումով։
Ի՞նչ կարող է անել բժիշկը
Թլիփի բորբոքման դեպքում բժիշկր կարող է ճիշտ գնահատել երեխայի վիճակը և ուղարկել մասնագետի մոտ։
Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am