Որովայնի (այսինքն՝ կրծքավանդակից մինչև աճուկր ընկած մասի) ցավը կարող է գաստրոէնտերիտի, միզարտադրող համակարգի հիվանդությունների ախտանիշ լինել։ Երբեմն ցավն սկսվում է փսխելիս և ուղեկցում է տոնզիլիտին կամ կարմրուկին։ Երեխան կարող է որովայնի ցավից գանգատվել նաև րնդհանուր տկարության ժամանակ՝ զգալով, որ հիվանդանում է. կամ այլ տեղ էլ է ցավում, բայց չի կարողանում ցավող տեղը ճշգրիտ որոշել։

Ի՞նչ պետք է անել որովայնի ցավերի դեպքում

Շատ երեխաներ որովայնի ցավի կրկնվող ջղաձգական նոպաներ են ունենում, երբ չափազանց հուզվում են և նյարդայնանում։ Եթե ցավը շատ ուժեղ չէ և շարունակվում է միայն մեկ կամ երկու ժամ, առանձնապես անհանգստանալու հարկ չկա. փորձեք հասկանալ, թե ի՞նչն է անհանգստացնում երեխային, և քաջալերեք նրան։ Իսկ եթե որովայնի ուժեղ ցավը մի քանի ժամվա ընթացքում չի անցնում, պետք է շատ լուրջ վերաբերել դրան։ Բացառված չէ, որ ապենդիցիտ լինի՝ ապենդիքսի (կույր աղիքի որդանման ելուստի) բորբոքում։ Հայտնի է, որ մինչև 3 տարեկան հասակր կույր աղիքի որդանման ելուստի բորբոքումը հազվադեպ է պատահում։ Նորածնի կամ նոր քայլել սկսող փոքրիկի որովայնի՝ 15-20 րոպե րնդմիջումներով կրկնվող ուժեղ ցավերը կարող են աղիքների անանցանելիության նշան լինել։

Վտանգավոր ախտանիշները՝

Անմիջապես շտապ օգնություն կանչեք, եթե՝

- երեխան ցավից ճչում է 15-20 րոպեն մեկ, նաև գունատվում է,

- երեխայի կղանքը մուգ կարմիր գույն ունի կամ նման, է կարմիր հաղարջի դոնդողի,

- որովայնի ուժեղ ցավը չի դադարում 3 ժամվա ընթացքում,

- որովայնի ուժեղ ցավերը ուղեկցվում են բարձր ջերմությամբ։

Ի՞նչ կարելի է անել

1. Չափեք ջերմությունը։ Եթե մի փոքր բարձրացել է, կարող է կույր աղիքի որդանման ելուստի բորբոքման նշան լինել, մանավանդ, եթե ցավերը սուր են և կենտրոնացած են պորտիկի շուրջը։ Երեխային ցավազրկող և ջերմությունը իջեցնող ոչ մի դեղամիջոց մի՛ տվեք։

2. Կույր աղիքի որդամնան ելուստի բորբոքման կասկածի դեպքում երեխային ուտելու և խմելու ոչինչ մի՛ տվեք։ Ծայրահեղ դեպքում ծարավը կարելի է հագեցնել քիչ ջրով, բայց որևէ ուտելու բան պետք չէ տալ։

3. Մխիթարեք նրան, գուրգուրեք, շրջապատեք ուշադրությամբ։

Բժշկական օգնություն

Իսկույն ևեթ բժիշկ հրավիրեք, եթե՝

- Հայտնվում են նաև այլ ախտանիշներ,

- որովայնի ցավը տևում է 3 ժամից ավելի։

Բժշկի դիմեք, եթե ձեր երեխան հաճախ է որովայնի ցավեր ունենում։

Ի՞նչ կարող է անել բժիշկը

Բժիշկը կքննի երեխային և կփորձի պարզել ցավի պատճառը։ Բուժումը կախված է ախտորոշումից, բայց շատ հաճախ հատուկ բուժման անհրաժեշտություն չի լինում։ Եթե բժիշկը որոշի, որ կույր աղիքի որդանման ելուստի բորբոքում է կամ աղիքների անանցանելիություն, կառաջարկի երեխային անմիջապես հիվանդանոց տեղափոխել՝ շտապ վիրահատության համար։

Փորկապություն

Փորկապությունը երբեմն առաջանում է կերակրատեսակի նույնիսկ աննշան փոփոխությունների դեպքում։ Փորկապության ժամանակ երեխան սովորականից ավելի հազվադեպ է դատարկում աղիքները, իսկ կղանքը սովորականից ավելի պինդ է։ Օրգանիզմի առանձնահատկություններից կախված՝ աղիքները կարող են տարբեր ձևով գործել, որոշ երեխաների աղիքներր գործում են օրական երկու և ավելի անգամ, մյուսներինը՝ 4-5 օրր մեկ անգամ։ Երեխաներր հաճախակի թեթև փորկապություն են ունենում, երբ սկսում են նստել, սողալ ու քայլել։

Բժշկական օգնություն

Շտապ բժշկի դիմեք, եթե՝

- կղանքից ազատվել չկարողանալու պատճառով երեխան լաց է լինում,

- կղանքի մեջ, վարտիքի կամ տակաշորերի վրա արյան հետքեր են երեում,

- փորկապությունր տևում է 3 օրից ավելի։

Ի՞նչ կարելի է անել

1. Մի՛ անհանգստացեք երեխայի աղիքների գործելու ուշացման պատճառով, դա վտանգավոր չէ։ Լուծողական մի՛ տվեք, դա կխանգարի աղիքների բնական աշխատանքին։ Կաթնային խառնուրդը մի քաղցրացրեք։

2. Երեխային շատ հեղուկ տվեք, հատկապես երբ շոգ է, որպեսզի մի՛քիչ փափկացնեք կղանքը։ Փորկապության ժամանակ օգտակար են նաև մրգահյութերը։

3. Մի՛ շտապեցրեք երեխային, երբ նա նստած է գիշերանոթի վրա. բայց նաև մի՛ թույլ տվեք, որ երկար նստի։ Եթե փորկապության նշաններ կան, մինչև գիշերանոթ նստեցնելը վազելին քսեք հետանցքին, կհեշտացնի արտաթորումը։

4. Երեխայի կերակրատեսակի մեջ մտցրեք ավելի շատ բջջաթաղանթ պարունակող նյութեր։ Նրանք օգնում են աղիքների աշխատանքին։

Բջջաթաղանթ պարունակող նյութեր

Այստեղ ներկայացվում են նյութեր, որոնք մեծ քանակությամբ բջջաթաղանթ են պարունակում։ Թարմ միրգն ու բանջարեղենր երեխայի լավագույն ուտելիքներն են։ Դրանք պետք է լավ լվալ, հեռացնել սերմերն ու թելիկները, իսկ մինչև մեկ տարեկան երեխաների համար պետք է մաքրել նաև կեղևը։ Մինչև 8 ամսական երեխայի համար պատրաստեք պյուրե և շիլա։

Ի՞նչ կարելի է անել

1. Հետևեք, որ երեխան շատ հեղուկ րնդունի։

2. Վերադարձեք տակաշորեր գործածելուն, եթե երեխան դրանցից դեռ հետ չի վարժվել։

3. Բծախնդրությամբ պահպանեք հիգիենայի կանոնները, ամեն անգամ փոքրիկի տակաշորը փոխելուց հետո, ինչպես նաև ուտելիք պատրաստելուց առաջ, լվացեք ձեր ձեռքերը։

Ի՞նչ կարող է անել բժիշկը

Քննելով երեխային և պարզելով լուծի պատճառը՝ բժիշկը կսկսի բուժել երեխային։ Եթե երեխան շատ հեղուկ է կորցրել, բժիշկը կնշանակի հակաջրազրկման փոշի՝ ռեգիդրոն։ Եթե երեխայի վիճակը ծանր լինի, բժիշկը կարող է հիվանդանոցի ուղեգիր տալ։

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am