Ինչպե՞ս իմանալ արդյոք մաշկը ստանում է բավարար վիտամիններ:   
       
Մաշկի վիճակի վրա ազդում է երեք հիմնական գործոն՝ արտաքին խնամքը, ստրեսները և սնունդը: Մեր սննդակարգում թերես չկան այնպիսի մթերքներ, որոնք հանուն մաշկի պետք է իսպառ բացառել թեե որոշ բաներ կարելի է սահմանափակել: Դրանց թվում են շաքարակալած, չափազանց աղի և կծու պահածոները նաև արդյունաբերական մշակում անցած ե մեծ քանակությամբ ճարպեր պարունակող մթերքները:   
Այդպիսիք կարելի է ուտել շաբաթը մեկ-երկու անզամից ոչ ավելի: Նույնը վերաբերում է նույնիսկ այնպիսի համեղ մթերքներին, ինչպիսիք են պահածոյացված կանաչ ոլոռը, վարունգը, դեգձի կոմպոտը կամ լեչոն:       
       
"Կոսմետիկական սննդակարգում" ամենակարեորը թարմ բանջարեղենն ու մրգերն են: Դրանք մեր սննդում պետք է լինեն ամեն օր ե տարվա բոլոր եղանակներին: Կհարցնեք՝ ինչո՞ւ:       
       
Նախ՝ վիտամինային բազմազանության առումով, ապա՝ թարմ բանջարեղենը և մրգերր, ինչպես նաև մրգաչրերը կարգավորում են օրգանիզմի նյութափոխանակությունը և խթանում աղիների աշխատանքը: Մի՛ մոռացեք, որ անթերի գեղեցկությունն սկսվում է ստամոքսից:   
       
Սակայն թարմ մրգերի ու բանջարեղենի ամենագլխավոր հատկությունն այն է, որ դրանք պարունակում են հակաօքսիդանտներ:       
       
Բժիշկների ե դիմահարդարների նոր հետազոտությունների համաձայն՝ մաշկը    վաղաժամ է ծերանում ծանր մետաղների ե ռադիոակտիվ նյութերի՝ օրգանիզմ ներթափանցելու պատճառով: Դրանք օրգանիզմից դուրս են գալիս միայն հակաօքսիդանտների միջոցով:   
Հակաօքսիդանտների անհրաժեշտ քանակությունը պարունակում է թարմ մրգերի ու բանջարեղենի սննդաբաժնի հինգ միավորում: Ստուգեք՝ համապատասխանում է ձեր սննդակարգը այդ պահանջին:       
       
Սննդաբաժնի մեկ միավոր կարելի է ստանալ ուտելով՝       
       
Մեկ խնձոր կամ տանձ, մեկ նարինջ կամ գրեյպֆրուտ (թուրինջ), մեկ բանան,     երկու լիքը ճաշի գդալ թարմ բանջարեղեն՝ միևնույն տեսակի կամ աղցանի մեջ,երկու սալոր կամ երկու ծիրան, երկու կիվի կամ մեկ դեղձ:
       
Ձմերուկի, սեխի կամ անանասի մի մեծ    շերտ,կես բաժակ ցանկացած հատապտուղ   
կամ խաղող,մեկ լոլիկ կամ մեկ վարունգ, մեկ գազար կամ թարմ կաղամբի երեք թերթ,միջին մեծության հինգ մրգաչիր (սալորի, թզի, բանանի, արմավի, տանձի,անանասի, սեխի) կամ մեկ դեսերտի գդալ չամիչ,երեք դեսերտի գդալ մրգային աղցան,    մեկ կապ թարմ կանաչի,երեք ճաշի գդալ բանջարեղեն՝ դդմիկ,    սմբուկ կամ դդում    (պարզ է՝ ոչ հում):   
   
Իր արտաքինի եառողջության մասին    հոգացող երիտասարդ կինն օրական պետք է ուտի մրգի և բանջարեղենի հինգ սննդաբաժին: Այսինքն՝ եթե օրվա ընթացքում դուք ուտում եք մեկ խնձոր, մի կտոր ձմերուկ, մի բուռ մրգաչիր, խմում եք մեկ բաժակ հյութ, իսկ ճաշը կամ ընթրիքը հարստացնում եք    բանջարեղենի աղցանով, կարող եք հանգիստ լինել ձեր մաշկի "ներքին" վիճակի    համար:       
       
եթե սովորաբար օգտագործում եք ավելի քիչ թարմ միրգ ու բանջարեղեն,ապա անմիջապես ավելացրեք դրանց    բաժինը: Արդյունքը ձեր մաշկին կնկատեք արդեն երեք շաբաթից: Ոչ շուտ և ոչ  ուշ. չէ՞ որ մաշկածածկույթը նորանում է յուրաքանչյուր երեք շաբաթը մեկ:   
       
Կայուն արդյունքի համար անհրաժեշտ է խստորեն պահպանել հետնյալ կանոնները.   
       
1. Աշխատեք շաքարը փոխարինել մեղրով կամ չրով.դրանք հարուստ են հեշտ    յուրացվող ֆրուկտոզայով, որը բավարարում է քաղցրի պահանջը:       
       
2. Ոչ լիքը ստամոքսն ավելի հեշտ է մարսում մրգերը, ոստի ավելի լավ է դրանք օգտագործել ուտելուց կես ժամ առաջ կամ    պարզապես սնվել միայն դրանցով, օրինակ, երկրորդ նախաճաշին կամ ետճաշիկին.    եթե չեք հագենում, մրգերին ու բանջարեղենին ավելացրեք ցորենի թեփ:   
       
3. Մրգերն ու բանջարեղենը խորհուրդ    չի տրվում արագորեն կուլ տալ: Դրանք    պետք է ուտել ըմբոշխնելով և երկար ծամելով. օգուտն ավելի մեծ կլինի:   
       
4. Դեմքի մաշկի տոնոաը պահպանելուն լավ է օգնում կանաչ թեյը, որը մաշկի համար ամենաառողջարար միջոցներից է:

 

c