Արմունկների հատվածը կանանց համար ամենախոցելիներից է: Մաշկն այդտեղ սովորաբար չոր և թեփոտած է լինում: Եվ շատ հաճախ, եթե նույնիսկ մենք օգտագործում ենք կրեմներ, սկրաբներ, լոսյոններ, մեկ է, դրանից ոչինչ չի փոխվում: Ժամանակ է մտածել, թե ինչ է կատարվում օրգանիզմում: Եթե նկատել եք նման բան, անպայման դիմեք բժիշկ- մաշկաբանների: Արմունկների չորանալը և թեփոտելը ինչ-որ բանի ազդանշան է. հնարավոր է՝ օրգանիզմում ավելի լուրջ խնդիր կա:

Ահա թե ինչ հանգամանքներ են կարող են լինել արմունկների չորանալու հիմքում'

1. Երբեմն սրան հանգեցնում է հորմոնալ խանգարումների ի հայտ գալը: Եթե տեսնում եք, որ արմունկները ճաքճքում են, ապա անպայման դիմեք բժշկի, անալիզներ հանձնեք:

2. Փսորիազ: Արմունկների խոր ճաքճքումը հնարավոր է նաև փսորիազի նախահիմք լինի: Այնպես որ անուշադրության մի մատնեք:

3. Վիտամինների պակաս: Օրգանիզմում վիտամինների պակասը կհանգեցնի ոչ միայն արմունկների չորացման, այլ նաև ճաքճքման: Նման խնդրի առաջ չկանգնելու համար ամեն սեզոնի փորձեք մաքսիմալ վիտամիններով հարուստ սնունդ ընդունել: Բացի այդ մերսումներ արեք կրեմներով, թուրմերով:

Արմունկների թեփոտության դեմ պայքարի միջոցներ.

Կարող եք փոքրիկ լոգարաններ պատրաստել նարնջի հյութից և բուսական ձեթից՝ 1:1 հարաբերությամբ:

Դարձյալ 1:1 հարաբերությամբ խառնում ենք գլիցերինը եւ խնձորի կամ գինու քացախ, ստացված խառնուրդը քսում ենք արմունկներին: Մի վախեցեք, որ «սուր» խառնուրդ է ստացվում. մաշկի նման կոշտ հատվածի համար այն շատ տեղին է:

Օսլան է շատ լավ արմունկների մաշկի համար: Մեկ ճաշի գդալ օսլան ավելացրեք մեկ բաժակ ջրին, լուծույթի մեջ արմունկները պահեք 15 րոպե: Վերջում տաք ջրով ողողեք արմունկները եւ սնուցող կրեմ քսեք:

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am