Ընդամենը մեկ դար առաջ անսովոր էր շաբաթը մեկ անգամից հաճախ լողանալը: Իսկ այսօր մենք ցնցուղ ենք ընդունում ամեն օր: Սակայն արդյո՞ք սա վնասակար չէ մաշկի համար:
Մենք բոլորս պատված են մաշկի մեռած, կոշտացած շերտով, որը օգնում է մաշկը խոնավ պահել ու պաշտպանել առողջ բջիջները: Ամեն անգամ տաք ջրով լողանալիս հեռացնում ենք պաշպանիչ շերտը` զրկելով մաշկին խոնավությունից: Սա հատկապես անհանգստացնող է ձմռան ամիսներին, երբ մեր մաշկը հակված է չորության (և երբ ամենաշատն ենք ցանկանում տաք ցնցուղ ընդունել): Որպես հետևանք կարող են սրվել էկզեման ու դերմատիտները:
Արդյո՞ք սա նշանակում է վերջ ամենօրյա ցնցուղին:
Ւրականում, ոչ: Մաշկաբանների պնդմամաբ՝ ավելի կարևոր է ցնցուղ ընդունելու ձևը այլ ոչ հաճախությունը: Կարելի է օճառ օգտագործել մաշկի միայն այն հատվածներում, որտեղ անհրաժեշտ է, քանի որ մաշկը ճարպազերծելով օճառը չորացնում է այն: Լավ կլինի նաև զերծ մնալ շատ տաք ջրով և երկարատև ցնցուղներից:
Ցնցուղից անմիջապես հետո մաշկը չորացրեք փափուկ սրբիչով, նուրբ շարժումներով, առանց շփեկու և խոնավեցրեք:
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ Blog.zocdoc.com կայքի