Վերջերս պարզվել է, որ բրոկոլին օգնում է իմունային համակարգին պաթոգեն բակտերիաները թոքերից դուրս բերել: Գաղտնիքը կայանում է հատուկ միացության մեջ: Այժմ այն փորձարկվում է թոքերի տարատեսակ հիվանդություններ ունեցող մարդկանց վրա:  Արյան սպիտակ բջիջները` մակրոֆագերը, վերացնում են օտար նյութերն ու բակտերիաները, որոնք հավաքվում են թոքերում

Ծխող մարդկանց մոտ այս համակարգը խախտված է, ինչի հետևանքով ծխողներն ավելի հաճախ են տարատեսակ վարակների զոհ դառնում: Այժմ գիտնակաները պարզել են, որ թոքերում NRF2 անունը կրող քիմիական ուղին, որը մասնակցում է մակրոֆագերի ակտիվացմանը, մաշվում է ծխելու հետևանքով:

Միաժամանակ գիտնականները պարզել են, որ սուլֆոֆրան քիմիական միացությունը, որը ծամելու ժամանակ արտադրվում է բրոկոլիից ու գունավոր կաղամբից, կարող է վերականգնել այս ուղին: Սուլֆոֆրանն անցնում է ակտիվ շրջան թքի ու օրգանիզմում ապրող մանրէների ազդեցության տակ:

Բրոկոլիի արդյունավետությունը ստուգելու համար Սիամ Բիսվալը Ջոն Հոփքինսի Համալսարանից  թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությամբ տառապող 43 անձանց  դեֆորմացված մակրոֆագերը ենթարկեց բակտերիալ շտամմի ազդեցության, որոնք հաճախ վարակ են առաջացնում: Երբ ավելացվում էր սուլֆոֆրանը, NRF2 ուղին ակտիվանում էր, ու վերականգնվում էր մակրոֆագերի` վարակը ճանաչելու ու այն ոչնչացնելու ունակությունը:
 
Հետագայում գիտնականները վերցրեցին մի խումբ մկներ ու ստիպեցին նրանց 1 շաբաթվա կամ 6 ամսվա ընթացքում սիգար «ծխել»: Արդյունքում` երկու խմբերի մոտ էլ թոքերում նկատվեց բակտերիաների բարձր խտություն: Սուլֆոֆրանն օգնեց նաև այս դեպքում: Այն նպաստեց բջիջների մաքրմանը` արդեն առկա իմունային բջիջների ակտիվացման հաշվին: