Ֆոտոծերացումը

Ֆոտոծերացման մեղավորները արևի, ինչպես նաև սոլյարիի ժամանակ արձակվող ուլտրամանուշակագույն ճառագայթներն են, որոնք, բացի մաշկը շատ արագ ծերացնելուց, մեծացնում են նաև նորագոյացությունների առաջացման հավանականությունը:
Ֆոտոծերացումը վտանգավոր է այն առումով, որ 20-30 տարեկանում խանգարվում է մաշկի պիգմենտավորումը, որի պատճառով տարբեր մեծության բծեր են առաջանում: Ի վերջո, մաշկն սկսում է կնճռոտվել: 40 տարեկանից հետո ծերացման գործընթացն ավեփ է արագանամ՝ դեմքի մաշկը դեղնամոխրագույն երանգ է ստանում, կնճիռները տարածվում են ողջ դեմքով մեկ:

Ինչ անել.մաշկի վաղաժամ ծերացումից խուսափելու համար հարկավոր է մաշկը պաշտպանել հատուկ քսուքներով, ընդ որում` ոչ միայն ամռանը, այլև գարնանն ու աշնանը:

Ամռանը ոչ մի դեպքում արևային լոգանքներ չընղունել արևի բարձր ակտիվության ժամերին՝ 12:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում:

Ոչ բավարար խոնավաթյունը

Գիտական տվյալների համաձայն՝ մարդու մաշկը 70 տոկոսով բաղկացած է ջրից և պարբերաբար խոնավության պաշարը լրացնելու կարիք ունի: Այն պնդումը, թե առատ ջուր խմելու դեպքում հնարավոր է ապահովել մաշկի խոնավացման համար անհրաժեշտ ջրի քանակությունը, մոլորություն է: Թե ինչ հաճախականությամբ է անհրաժեշտ խոնավացնել մաշկը, հնարավոր չէ ասել, քանի որ դա շատ անհատական է և կախված է այն բանից, թե տվյալ մաշկը որքան ժամանակ է ի վիճակի պահպանել իր խոնավությունը:

Մաշկի ջրազրկումը կարող է թեփոտության, ձգվածության զգացողության, կնճիռների առաջացման և, ի վերջո, մաշկի վաղաժամ ծերացման պատճառ դառնալ:

Ի՞նչ անել. հարկավոր է օգտվել խոնավացնող միջոցներից: Դրանք են՝

- Խցանող միջոցները: Այդպիսին է, օրինակ, վազելինը, որը մաշկի մակերեսին հատուկ շերտ է ստեղծում, որն էլ արգելում է մաշկի խոնավությն աննշան կորուստն անգամ:

Կարևոր է.

Գիտականորեն ապացուցվել է, որ օրգանիզմում վիտամինների ոչ բավարար քանակը զգսւլիորեն մեծացնում է մաշկի վաղաժամ ծերացման հավանականությունը: Ուստի, տարին երկու անգամ (հատկապես գարնանը և աշնանը՝ ավիտամինոզի սեզոնին) խորհուրդ է տրվում օրգանիզմը լրացուցիչ հարստացնել վիտամիններով: Հատկապես կարևոր է, որ ձեր ընդունած վիտամինային խմբի մեջ անպայման Е վիտամին պարունակվի, որը կասեցնում է ազատ ռադիկալների քայքայիչ գործունեությունը հյուսվածքներում՝ կանխելով մաշկի ծերացումը:

Խոնավացնող միջոցները: Գլիցերինը հիդրոսկոպիկ միացություն է, որը մաշկի վերին շերտերում պահում է ջրի մոլեկուլները՝ թույլ չտալով, որ դրանք գոլորշիանան:

Սթրեսը

Սթրեսները քայքայում են նյարդային համակարգը, ինչը չի կարող բացասական ազդեցություն չունենալ մաշկի և ողջ օրգանիգմի վրա:

Հաճախակի սթրեսներից մաշկը շատ շուտ կնճոոտվում է, հողագույն երանգ ձեռք բերում, չորանում և պատվում է չապաքինվող վերքերով:

Ինչ անել. նյարդային իրավիճակներում նանայով թեյ կամ մի քանի կաթիլ հանգստացնող ոգեթուրմ խմեք:

Մաշկի մեջ թունավոր նյութերի կուտակումը

Ժամանակի ընթացքում մաշկի մեջ թունավոր նյութեր են կուտակվում: Պատճառները մի քանիսն են՝ տարբեր դեղամիջոցների մեծ քանակության ընդունումը առանց բժշկի վերահսկալության, անորակ սնունդը, քլորացված ջրի օգտազործումը: Օրգանիզմը թունավոր նյութերով ծանրաբեռնելու դեպքում մաշկը կորցնում Է արտաքին ազդեցություններին դիմագրավելու ընդունակությունը:

Ինչ անել. աշխատեք հնարավորինս վերացնել բոլոր այն վերոնշյալ պատճառները, որոնք կարող են նման հետեանքներ ունենալ:

Ծխելը

Ծխելու ժամանակ անոթները ավելի զգայուն են դառնում, մաշկն ավելի քիչ թթվածին Է ստանում, խաթարվում Է նաև մաշկի սնուցումը:

Ծխող մարդու մաշկը սովորաբար մոխրագույն Է լինում՝ պատված մուգ բծերով, կարմրավուն այտուցներով: ժամանակի ընթացքում այն թոռոմում Է և նկատելիորեն կախվում:

Ի՞նչ անել. միակ փրկաթյունը ծխելը թողնելն է կամ դրա քանակության խիստ սահմանափակումը:

Հիշեք.

- Սննդակարգի մեջ մեծ քանակությամբ մրգեր և բանջարեղեն, ինչպես նաև ձավարեղեն, սև հաց և կաթնաթթվային մթերքներ ներառեք:

- Եթե օրվա ընթացքում չի հաջողվում ճաշել, աշխատեք գոնե 1 բանան ուտել և 1 բաժակ կեֆիր խմել. մինչև երեկո այլևս սովի զգացում չեք ունենա:

- Հնարավորինս շատ ջուր խմեք՝ նախապատվությունը տալով չգազավորված հանքային ջրին:

- Աշխատեք երեկոյան ժամը 7 ից հետո որևէ բան չուտել:

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am