Մաշկային թեթև փոփոխություններ երեխաները հաճախ են ունենում։ Դրանցից շատերը արագ վերանում են, բայց լինում են նաև շատ վարակիչ հիվանդություններ, որոնք պետք է անմիջապես բուժել։ Ցանը այլ ախտանիշների հետ կարող է հուշել որևէ վարակիչ հիվանդության առկայության մասին։

Ինչպես թեթեվացնել մաշկի քորը

Շատ մաշկային խանգարումներ առաջացնում են քոր, որը անհրաժեշտ է ցանկացած ձևով հանգստացնել, քանի որ մաշկը եղունգներով քորելու դեպքում վարակ կարող է առաջանալ։

- Երեխայիս բամբակյա սպիտակեղեն, հագցրեք։ Բամբակը ավելի քիչ է գրգռում մաշկը, քան բուրդը կամ այլ գործվածքները։

- Քոր եկող մասը մշակեք զելյոնկայով. կփոքրացնի մաշկի գրգովածությունն՝ ու բորբոքումը։

- Երեխային լողացրեք և մի բուռ սոդա լցրեք ջրի մեջ (եթե մաշկը վնասված չէ, կարելի է լողացնել թեթե աղաջրի մեջ)։

- Գիշերը բամբակյա ձեռնոցներ հագցրեք։

Պզուկներ ու թարախաբշտիկներ

Պզուկը փոքրիկ ուռածություն է, որը հայտնվում է դեմքի մաշկի վրա։ Թարախաբշտիկները մաշկի վարակման արդյունք են։ Դրանց պատճառով առաջանում են խոշոր ցավոտ թմբիկներ, որոնց վրա աճում են թարախային գնդիկներ։ Թարախաբշտիկները ամենից ավելի հաճախ առաջանում են դեմքի կամ հետույքի վրա։ Եթե երեխայի դեմքին պարբերաբար պզուկներ են առաջանում, այնքան էլ վտանգավոր չէ, բայց կրկնվող թարախաբշտիկները հիվանդության նշան կարող են լինել։

Ախտանիշները՝

Պզուկ

- Փոքր կարմիր թմբիկ, որը ցավ չի պատճառում։

Թարախաբշտիկ

- Ցավոտ կարմիր թմբիկ, որն, աստիճանաբար մեծանում է,

- սպիտակ կամ դեղին թարախային գլխիկ, որն առաջանում է 2-րդ կամ 3-րդ օրը։

Բժշկական օգնություն

Շտապ դիմեք բժշկի, եթե՝

- երեխան բորբոքված բշտիկ ունի,

- երեխան ունի շատ ցավոտ թարախաբշտիկ,

- 3 օր հետո թարախաբշտիկի վրա դեռ թարախային գնդիկ կա,

- մաշկի վրա թարախաբշտիկի շուրջը կարմիր բծեր են երևում։

Եթե թարախաբշտիկները շատ են, դիմեք բժշկի։

Ի՞նչ կարելի է անել

1.Եթե երեխան երբեմն-երբեմն պզուկներ է ունենում, ուշադրություն մի՛ դարձրեք, մի քանի օրից դրանք կանհետանան։ Եթե երեխան թքոտվում է, և պզուկներ են առաջանում բերանի շուրջը, պաշտպանական կրեմ քսեք։

2.Եթե երեխայի վրա թարախաբշտիկ կամ բորբոքված կարմիր պզուկ է առաջացել, հականեխիչ նյութի մեջ թաթախված բամբակով զգուշորեն շփեք բորբոքված տեղը։

3. Թարախաբշտիկը կհասունանա և մի քանի օր անց կբացվի։ Մի՛ սեղմեք այն. դա կարող է օժանդակել վարակի տարածմանը։ Եթե թարախաբշտիկը բացվի, զգուշորեն մաքրեք հականեխիչ նյութի մեջ թաթախված բամբակով կամ զելյոնկայով։

Ի՞նչ կարող լ անել բժիշկը

Բժիշկը երևի կբացի թարախաբշտիկը, կմաքրի թարախը, որպեսզի ցավն ու ոտածությունը թեթևանան։ Բժիշկր համապատասխան բուժում կնշանակի։

Եղնջատենդ

Քոր առաջացնող ցան է, որն արտահայտվում է կարմիր փքվածքների տեսքով։ Ընդհանրապես դրանք անցնում են մի քանի ժամից, սակայն հետո կարող են նորերը հայտնվել։ Ցանը առաջանում է, օրինակ, եղինջով վառվելուց, ուժեղ արևից կամ որոշ մթերքների ու դեղամիջոցների նկատմամբ ալերգիայից։

Ախտանիշները՝

- Քոր եկող կարմիր փքվածքներ, որոնք նման են բշտիկների։

- 1 մմ-ից մինչև 1սմ լայնությամբ կարմիր շերտեր,

- ավելի խոշոր փքվածքները իրար են միանում։

Բժշկական օգնություն

Իսկույն ևեթ բժիշկ հրավիրեք, եթե երեխայի դեմքը, լեզուն կամ ըմպանը այտուցվում են։

Շտապ բժշկի դիմեք, եթե՝

- մաշկի ցանը 4 ժամվա ընթացքում չի անցնում

- երեխան հաճախ է եղնջատենդի նոպաներ ունենում։

Ի՞նչ կարելի է անել

Եթե եղնջատենդը առաջացել է ալերգիայի պատճառով, ապա փորձեք պարզել, թե ինչից է առաջանում երեխայի ալերգիկ հակազդեցությունը, դա կօգնի կանխել կրկնվելը։ Ցանը ի հայտ է գալիս ալերգիածնի հետ շփվելուց մի քանի ժամ հետո։ Հիշեք, թե երեխան ոչ մի նոր բան չի՞ կերել։

Ի՞նչ կարող է անել բժիշկը

Բժիշկը կարող է հակահիստամինային պատրաստուկ նշանակել, ինչպես նաև կառաջարկի հետազոտումներ կատարել՝ ալերգիայի պատճառները պարզելու համար։ Դեմքի, լեզվի և կոկորդի ուռածությունր թեթևացնելու համար երևի պետք լինի նաև սրսկում կատարել։

Քրտնախաշ

Քրտնախաշը մանր, թույլ վարդագույն ցան է, որն առաջանում է չափից ավելի տաքացնելուց։ Հիմնականում հայտնվում է փոքրիկի դեմքի կամ մաշկի ծալքերի մեջ՝ այն մասերում, որտեղ քրտինք է կուտակվում։ Այդ թեթև խանգարումը կարելի է բուժել տնական միջոցներով։

Ախտանիշները՝

- Վարդագույն ցան. դեմքին կամ մաշկի ծայրերում։

Բժշկական օգնություն

Շտապ բժշկի դիմեք, եթե շոգելու պատճառները վերացնելուց հետո 12 ժամվա ընթացքում ցանը չի վերանում։

Ի՞նչ կարելի է անել

- Երեխայի վրայից վերցրեք բոլոր տաք ծածկոցները և ավելի թեթև հագցրեք նրան։

- Քնելու պառկեցրեք միայն տակաշորով և թեթև սողաշորով։

- Փոքրիկին հաճախ լողացրեք գոլ ջրով։ Չորացրեք նրան այնպես, որ մաշկը մի քիչ խոնավ մնա. խոնավության գոլորշիացման ժամանակ մարմինը կհովանա։ Երբ երեխան լրիվ չորանա, մանկական փոշի ցանեք՝ բարակ շերտով, որ ներծծի քրտինքը։

- Չափեք երեխայի ջերմությունը, եթե բարձր լինի, տվեք իր տարիքին համապատասխան բաժնով պարացետամոլի օշարակ կամ շփեք նրան խոնավ, տաք սպունգով կամ շորով։

Ինչպե՞ս կանխել քրտնախաշը

Շոգ եղանակին երեխային հագցրեք բամբակյա թեթև հագուստ և ոչ թե բրդյա կամ արհեստական կտորից շորեր։ Զբոսնեք ստվերում, արևոտ եղանակին երեխայի գլուխը ծածկեք լայնեզր գլխարկով։

Ի՞նչ կարող է անել բժիշկը

Բժիշկը կզննի երեխային, եթե ցանը առաջացել է քրտնախաշի պատճառով, ոչ մի դեղամիջոց չի նշանակի։ Եթե ցանը այլ բնույթ ունի, կնշանակի համապատասխան բուժում։

Էկզեմա

էկզեման ալերգիայի տարատեսակ է, որի դեպքում մաշկի վրա երևում են քոր առաջացնող կարմիր թեփոտվող բծեր։ Հաճախ առաջանում է դեմքի վրա, ինչպես նաև արմունկների և ծնկների ծսլքերի մեջ, բայց երբեմն էլ ախտահարում է ամբողջ մարմինը։ էկզեմայով հիվանդացած երեխաների մոտավորապես կեսը մինչև վեց տարեկան դառնալը արդեն առողջանում է, և համարյա բոլորը լրիվ բուժվում են սեռական հասունացման տարիքում։ Երեխայի՝ էկզեմայով հիվանդանալու հավանականությունը ավելի մեծ է, եթե ընտանիքում որևէ մեկը տառապում է ալերգիայով։

Ախտանիշները՝

- Քոր առաջացնող կարմիր թեփոտվող բծեր են առաջանում դեմքին ե մաշկի ծալքերում,

- վնասված տեղերում թափանցիկ հեզուկ է գոյանում։

Բժշկական օգնություն

Շտապ բժշկի դիմեք, եթե՝

- էկզեման տարածվել է կամ ուղեկցվում է ուժեղ քորով,

- էկզեմայի օջախները թրջվում են։

Բժշկի դիմեք. եթե ձեզ թվում է, թե երեխան հիվանդ է էկզեմայով։

Ի՞նչ կարելի է անել

1. Լողացնելիս վնասված տեղերը շփեք մանկական յուղով, գլիցերինով, էմուլսիոն քսուքով։ Օճառով մի՛ լվացեք, յուղային թաղանթը հեռացրեք մաքուր ջրով։

2. Լողանալուց հետո մաշկին յուղալի խոնավացնող կրեմ քսեք, որովհետև մաշկը կարող է շատ չոր լինել։ Լավ են նաև մանկական քսուքները։

3. Երեխային հագցրեք բամբակյա, ոչ թե բրդյա շորեր։ Ձմռանը տաք շորերի տակից հագցրեք բամբակյա շապիկներ։

4. Հետևեք, որ երեխան չքորի մաշկի վնասված տեղերը, գիշերները ձեռնոցներ հագցրեք, իսկ եղունգները կարճ կտրեք։

5. Փորձեք պարզել ալերգիայի պատճառը։ Ընդհանրապես ալերգիա առաջացնում են մթերքները (ավելի հաճախ կաթնամթերքները և ցորենի ալյուրը), կենդանիների բուրդը, բրդե հագուստը և լվացքի փոշիները։ էկզեմայի պատճառ կարող է լինել նաև նյարդային լարումը։

6. Ուժեղ էկզեմայի դեպքում երեխային մի՛ թույլատրեք մոտենալ կարմրախտով կամ հերպեսով հիվանդներին։

Արևային այրվածք

Արևային այրվածքր մաշկի կարմրելն ու հիվանդագին բորբոքումն է արևի ճառագայթներից։ Նորածրնների ու փոքր երեխաների մաշկր շատ զգայուն է, ուստի խուսափեք արևի տակ երկար զբոսնելուց։

Ախտանիշները՝

- Մաշկի կարմրություն և ցավոտ բորբոքում,

- խիստ այրված տեղերում բշտիկներ են առաջանում,

- մեկ-երկու օրից մաշկը մազաթափ է լինում կամ թեփոտվում։

- ջերմության բարձրացում։

Բժշկական օգնություն

Շտապ բժշկի դիմեք, եթե՝

- երեխան ջերմություն ունի և տկար է,

- մաշկի բավականին մեծ հատվածներ պատված են բշտիկներով։

Ի՞նչ կարելի է անել

1. Նկատելով, որ երեխայի մաշկը կարմրել է, անմիջապես նրան տուն կամ ստվերոտ տեղ տարեք։ Հիշեք, որ արևային այրվածքի ամենածանր ախտանիշները ի հայտ են գալիս միայն մի քանի ժամ հետո։

2. Սառը ջրով լվացեք մաշկի կարմրած մասերը և քսեք փափկացնող կրեմ կամ այլ հանգստացնող քսուք։

Ի՞նչ կարող է անել բժիշկը

Բժիշկը կարող է նշանակել հանգստացնող կրեմ։

Մաշկի ճաքճքում

Երբ ցրտի կամ տաք, չոր օդի ազդեցության տակ մաշկր չորանում է, նրա վրա ճաքեր են առաջանում։ Մաշկի ճաքճքելը ոչ միշտ է վտանգավոր, բայց երբեմն ցավոտ է, իսկ երբեմն՝ հիվանդության նշան։

Ախտանիշները՝

- Ոչ մեծ ճաքեր սովորաբար առաջանում են շրթունքների վրա կամ բերանի շուրջը,

- ավելի խոր ճաքճքված տեղերը արյունոտվում են։

Բժշկական օգնություն

Շաապ բժշկի դիմեք, եթե

- 3 օրվա ընթացքում ճաքճքված տեղերը չեն առողջանում,

- ճաքճքված տեղերը ցավում են, կարմրում կամ թարախակալում։

Ի՞նչ կարելի է անել

1. Երեխայի շուրթերին մանկական վազելին քսեք, իսկ մաշկին՝ վազելին կամ խոնավացնող կրեմ։ 2. ճաքճքած տեղերը շփեք հեղուկ կրեմով կամ մանկական յուղով։ Երեխայի ձեռքերր պետք է չոր վիճակում պահել։

3. Եթե ճաքերը արյունոտվում են, դիմեք բժշկի։

Ի՞նչ կարող է անել բժիշկր

Եթե ճաքերր թարախակալել են, բժիշկը կարող է համապատասխան քսուք և այլ միջոցներ նշանակել։

Հերպես

Հերպեսր վիրուսային հիվանդություն է, որը հայտնվում է շրթունքների, սեռական օրգանների լորձաթաղանթների վրա կամ բերանի շուբջը, իսկ երբեմն բերանի խոռոչում առաջացող ցավոտ բշտիկների՝ «տենդիե ձևով։ Հերպեսային վարակի վիրուսները մաշկի վրա ընկնելով, կարող են դեռ որոշ ժամանակ իրենց չդրսևորել, իսկ հետո դրանց շնորհիվ հանկարծակի բռնկվում է հիվանդությունը։ Եթե մի անգամ եդեխան արդեն հիվանդացել է հերպեսով, բացառված չէ, որ կրկնվի։

Ախտանիշները՝

- Մաշկի վրա՝ սովորաբար բերանի մոտ, կարմիր, թեթև քոր առաջացնող փքվածք,

- ցավոտ դեղին բշտիկներ, որոնք հայտնվում են մեկ օրից,

- 1-2 օրից բշտիկների վրա կեղև է առաջանում,

- հիվանդության սկզբում ջերմություն և տկարություն։

Բժշկական օգնություն

Շտապ բժշկի դիմեք, եթե՝

- երեխան աոաջին անգամ է հերպեսով հիվանդանում,

- «տենդըե սկսում է ջրոտվել և տարածվել.

- հերպեսը երևում է աչքերի մոտակայքում։

Ի՞նչ կարելի է անել

1. Հերպեսի առաջին իսկ նշանների դեպքում հիվանդ տեղի վրա մոտ 10 րոպե սառույց դրեք։ Դա կարող է կանխել պղպջակների առաջացումը:

2. Եթե բշտիկ է առաջանում, ապա վազելին քսեք։

3. Այնպես արեք, որ երեխայի ձեռքերը միշտ մաքուր լինեն, և արգելեք մատներով բշտիկներին կպչել. վարակը կարող է անցնել աչքերին։

4. Հերպեսը շատ վարակիչ է, ուստի թույլ մի՛ տվեք, որ երեխան որևէ մեկին համբուրի։ Եթե նա խաղալիքները բերանին է կպցնում, թույլ մի՛ տվեք, որ դրանցով խաղան ուրիշ երեխաներ, քանի դեռ «տենդըե չի անցել։

Ի՞նչ կարող է անել բժիշկը

Բժիշկը, երևի, կառաջարկի օգտագործել հատուկ քսուք, որը պետք է օրական մի քանի անգամ քսել հիվանդ տեղերին։ Դա կարագացնի բուժումը։

Գորտնուկներ

Գորտնուկները մաշկի վիրուսային ծագում ունեցող մաշկային կարծր, չոր գոյացումներ են։ Դրանց հատուկ տարատեսակը՝ ներբանի գորտնուկները, առաջանում են ոտնաթաթերի տակ։ Սովորական գորտնուկները ցավոտ չեն և մի քանի ամիս անց անհետանում են։ Սակայն ներբանի գորտնուկները վարակիչ են և բուժում են պահանջում։ Դրանք քայլելիս կարող են ցավ պատճառել։

Ախտանիշները՝

Սովորական գորտնուկ՝

- չոր մաշկի կարծր, կոշտ թմբիկ

Ներբանի գորտնուկ՝

- կոշտ, ցավոտ, երբեմն մեջտեղում մուգ կետ ունեցող գոյացում ներբանի վրա

Բժշկական օգնություն

Բժշկի դիմեք, եթե՝

- գորտնուկները շատանում են,

- գորտնուկները գոյանում են սեոական օրգանների վրա,

- գորտնուկները ներբանային են։

Ի՞նչ կարելի է անել

Սովորական գորտնուկի վրա ուշադրություն կարելի է չդարձնել, եթե սեռական օրգանների վրա կամ հետանցքի մոտ չէ։ Հավանաբար մի քանի ամիս հետո գորտնուկն ինքնիրեն կանհետանա։ Որոշ դեպքերում գորտնուկները մոտ մի տարի և ավելի երկար պահպանվում են։

Եթե երեխայի ոտքի տակ կա ներբանի գորտնուկ, ծածկեք կպչուն սպեղանիով և մի՛ թույլատրեք, որ երեխան բոբիկ քայլի, մինչև գորտնուկի վերանալը, կարող է ինքնիրեն անցնել։ Երեխայի սրբիչն ու սպունգը առանձին պահեք։

Ի՞նչ կարող է անել բժիշկը

Բժիշկը կարող է հանձնարարել համապատասխան հեղուկ կամ այլ դեղամիջոց, որով պետք է պարբերաբար մշակել գորտնուկը, մինչև անհետանալը։

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am