Շատ հաճախ փոքր երեխաների հազը մրսածության կամ գրիպի նշան է։ Բացի այդ, հազը կարող է թոքերի հիվանդության կամ սկսվող կարմրուկի ախտանիշ լինել։ Երկար ու տանջող հազ կարող է լինել կապույտ հազի դեպքում։ Շնչուղիների բորբոքումր կարող է առաջանալ մրսածությունից կամ գրիպից հետո, երբ վարակը անցնում է թոքերին։ Այդ դեպքերում հազից բացի նկատվում են նաև այլ ախտանիշներ՝ երեխան դժվար է շնչում, հազալիս խորխ է արտադրվում։ Սակայն այդ ախտանիշն ինքնին դեռ թոքային վարակի մասին չի խոսում, թեթևակի սուլոցով շնչելը հաճախ հանդիպում է նաև գրիպի կամ մրսածության դեպքերում, չէ՞ որ երեխայի շնչուղիները դեռ շատ նեղ են, իսկ հիվանդության ժամանակ նրանք ավելի են սեղմվում։ Երբեմն այդ հիվանդությունը կարող է կարմրուկի կամ կապույտ հազի բարդացում լինել։

Վտանգավոր ախտանիշները՝

Անմիջապես շւոապօգնություն կանչեք, եթե

- դեմքը, շրթունքները և լեզուն կապտավուն երանգ ունեն

- շնչաոությունր շատ արագացած է,

- շնչառությանը շատ աղմկոտ է,

- շնչառությունը դժվարացած է,

- ինքնազգացողությունը անսպասելի կերպով վատանամ է գրիպի կամ մրսածության դեպքում

- թեթե քնկոտության եք նկատում

- ձայնր կորչում է կամ խռպոտում։

Խռուկ (կրուպ)

Խռուկը բորբոքում է, որի ժամանակ կոկորդն այնպես է ուռչում, որ երեխան դժվարանում է շնչել։ Խեղդվելու նոպաները ավելի շատ լինում են գիշերը և կարող են մինչև 2 ժամ տևել։

Ախտանիշները՝

- Դժվարացած շնչառություն.,

- բարձր «աքչորականչե ներշնչման, ժամանակ,

- հաչոցանման հազ։

Բժշկական օգնություն

Իսկույն ևեթ բժիշկ հրավիրեք, եթե երեխան դժվար է շնչում, կամ եթե կարծում եք, թե նա խռուկով է հիվանդ։

Ի՞նչ կարելի է անել

1. Հանգիստ պահեք ձեզ և քաջալերեք երեխային։ Նա կարող է խիստ վախեցած լինել, և այդ պատճառով շնչառությունը ավելի դժվարացած լինի։

2. Հիվանդի սենյակի օդը պետք է լինի տաք և խոնավ։ Սենյակում եռացող թեյնիկ դրեք կամ երեխային տարեք լողարան և ձեռքերն ու ոտքերր դրեք տաք ջրի մեջ։ Գոլորշին լայնացնում է շնչուղիները, և շնչելը շատ ավելի հեշտ է դառնում։

3. Նստեցրեք երեխային՝ շրջապատելով բարձերով կամ ուղղակի ձեր ծնկներին, նստած վիճակում նա շատ ավելի հեշտ կշնչի։

Ի՞նչ կարող է անել բժիշկը

Բժիշկը կբացատրի, թե խռուկի նոպաների կրկնվելու դեպքում ի՞նչ է պետք անել։ Նա կարող է նշանակել այնպիսի դեղեր, որոնք կթեթևացնեն շնչառությունը, եթե նոպաները կրկնվեն։ Եթե երեխայի վիճակր շատ ծանր լինի, բժիշկը կառաջարկի հիվանդանոց տանել։

Հազ

Հազը կոկորդի կամ շնչափողի գրգռման հակազդեցությունն է կամ թոքային վարակի արդյունք։ Կոկորդըքերծող չոր հազը, որպես կանոն, վտանգավոր չէ։ Հավանական է, որ գրգռված են երեխայի վերին շնչառական ուղիները. դա լինում է մրսելիս, երբ քթրմպանից այնտեղ է ընկնում լորձ, կամ ծխախոտի ծուխ շնչելիս։ Չոր հազի պատճառ կարող է դառնալ նաև ականջի ինֆեկցիոն բորբոքումը։ Խորխով թաց հազը, մանավանդ, երբ երեխան խորխ է արտաթքում, կարող է շնչառական ուղիների բորբոքման նշան լինել։ Այդպիսի հազը թեև շատ դեպքերում վտանգավոր չէ, բայց կարող է բրոնխիտի կամ թոքաբորբի ախտանշան լինել։

Բժշկական օգնություն

Իսկույն ևեթ բժիշկ հրավիրեք, եթե երեխայի շնչառությունր հաճախացած է, դժվարացած կամ սովորականից աղմկոտ, և այդ վիճակը տևում է կես ժամից ավելի։ Շտապ բժշկի դիմեք, եթե՝

- երեխան 6 ամսականից ավելի փոքր Է,

- հազն այնքան ուժեղ է, որ խանգարում Է երեխային քնել

- 3 օրվա րնթացքում հազր չի թուլանում,

- երեխայի հազր անցել է ապա նորից սկսվել

Ի՞նչ կարելի է անել

1. Հազի հանկարծակի նոպայի դեպքում անպայման ստուգեք, թե երեխան կուլ չի՞ տվել որևէ կոնֆետ, կոճակ կամ այլ օտար մարմին։ Եթե այդպիսի բան է տեղի ունեցել, աշխատեք հեռացնել այն, բայց եթե շատ խորն է մտել կոկորդի մեջ, մի՛ փորձեք մատներով դուրս քաշել, այլ դիմեք բուժաշխատողներին։

2. Եթե երեխայի հազը կրծքային է, օգնեք նրան, որ խորխը դուրս հանի։ Ձեր ծնկներին փորիկի վրա պառկեցրեք երեխային և ռիթմիկորեն ափով թեթևակի խփեք նրա թիկունքին։ Շատ մոտ դրեք դույլ կամ թաս, որպեսզի փոքրիկը կարողանա թքել։

3. Հետևեք, որ կրծքային հազ ունեցող երեխան չմրսի, հակառակ դեպքում վարակը կարող է տարածվել։

4. Չոր հազի դեպքում քնելուց առաջ երեխային տաք ըմպելիք տվեք, որ կոկորդի գրգռվածությունր վերանա։

5. Գիշերր երեխայի գլխի տակ լրացուցիչ բարձեր ավելացրեք, որպեսզի նա կարողանա քնել կիսանստած դիրքով, այդ դեպքում ավելի քիչ լորձ կընկնի կոկորդը։ Գլխի կողմից բարձրացրեք նորածնի ներքնակի ծայրը։

6. Հազը ուժեղանում է ծխախոտի ծխից։ Մի՛ թույլատրեք երեխայի մոտ ծխել։

7. Առանց բժշկի խորհրդի՝ երեխային հազի դեմ դեղեր մի՛ տվեք։

Բրոնխիտ

Բրոնխիտր շնչառական ուղիների բորբոքումն է, որր ախտահարում է բրոնխների պատերը։ Այս հիվանդությունդը կարող է գրիպի բարդացումը լինել, որն առաջացել է վարակի՝ դեպի վար՝ դեպի թոքերր տարածվելու պատճառով։ Թեթև բրոնխիտի դեպքում երեխայի ինքնազգացողությունը վատ չի լինում, բայց եթե գիշերը հազն ուժեղանա, հնարավոր է, որ քունը խանգարվի։

Ախտանիշները՝

- Երկարատև հազ, հնարավոր է խորխով

- սուլոցով ուղեկցվող շնչառություն,

- ոչ բարձր ջերմություն.

Ի՞նչ կարելի է անել

1. Օգնեք երեխային, որ կարողանա դուրս հանել խորխը։ Հազի նոպայի ժամանակ երեխային փորի վրա պառկեցրեք ձեր ծնկներին և թեթևակի խփեք նրա թիկունքին։

2. Չափեք ջերմությունը և, եթե բարձր լինի, երեխային պարացետամոլի օշարակ տվեք ու շատ հեղուկ խմեցրեք։

3. Գլուխը մի փոքր բարձրացնելու համար մահճակալի գլխավերևում՝ ներքնակի տակ, բարձիկ դրեք։

Եթե երեխան ավելի մեծ է, գիշերները նրա գլխի տակ լրացուցիչ բարձեր դրեք։

4. Մինչև երեխան լրիվ չլավանա, դուրս մի տարեք նրան, թող մնա տանը, տաք բնակարանում։

Բժշկական օգնություն

Անմիջապես շտապ օգնություն կանչեք, եթե նկատեք «հազը եվ թոքերի հիվանդությունները>> խորագրի տակ նշված վտանգավոր ախտանիշներից որևէ մեկը։ Շտապ բժշկի դիմեք, եթե բրոնխիտ եք կասկածում կամ՝

- 2 օր հետո բարելավում չկա,

- կանաչադեղնավուն խորխ է նկատվում։

Ի՞նչ կարող է անել բժիշկը

Բժիշկը կարող է հազր թեթևացնող դեղ նշանակել, որպեսզի երեխան կարողանա քնել, իսկ եթե երկրորդային վարակի նշաններ կան, համապատասխան բուժում կհանձնարարի։

Ասթմա

Ասթման շնչահեղձության կրկնվող նոպաներն են, որոնք առաջանում են մանր բրոնխների լուսանցքների նեղացման պատճառով։ Շնչառության դժվարացումը ի հայտ է գալիս առավելապես արտաշնչման ժամանակ։ Բացի ժառանգական հակվածությունից, ասթմայի պատճառ կարող են լինել ալերգիան, էկզեման և խոտատենդը։ Ասթմայի թեթև տեսակր երեխաների մեծանալու հետ վերանում են։

Ախտանիշները՝

- Հազ, հատկապես գիշերր և ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո,

- փոքր շնչարգելություն սուլող շնչառության հետ միասին՝ հատկապես ցուրտ եղանակին,

- ծանր շնչարգելության նոպաներ,

- շնչառությունը մակերեսային է և դժվարացած,

- շնչահեղձության զգացողություն ասթմատիկ նոպայի ընթացքում,

- նոպայի ժամանակ գունատություն ե քրտինք,

- ծանր նոպայի ժամանակ շրթունքները կապտում են։

Ի՞նչ կարելի է անել

1. Պահպանեք հանգստություն և քաջալերեք փոքրիկին։ Եթե առաջին նոպան չէ, տվեք նրան բժշկի նշանակած դեղը. եթե չօգնի, շտապօգնություն կանչեք։

2. Երեխային նստեցրեք ձեր ծնկներին և թեթևակիորեն առաջ թեքեք նրան, այդպես շնչառությունը ավելի կհեշտանա։ Շատ ամուր մի՛ բռնեք նրան, թողեք, որ նա իր համար ամենահարմար դիրքն րնդունի։

3. Եթե երեխան նախընտրի ինքնուրույն նստել, ապա նրան նստեցրեք այնպես, որ կարողանա հենվել, օրինակ, սեղանին կամ բարձերի կույտին։

Ասթմայի նոպաների կանխարգելում

Փորձեք պարզել, թե ինչի՞ց է երեխան ասթմայի նոպաներ ունենում։ Գրի առեք, թե ե՞րբ և ինչի՞ց են առաջանում նոպաները։

Փոշին

Տունը պետք է մաքրել խոնավ շորով և փոշեծծիչով։
Մի սահմանափակվեք փոշին թափ տալով։ Երեխայի ներքնակը ծածկեք մոմլաթե թաղանթով։

Կենդանիների մորթին

Կատվին կամ շանը ժամանակավորապես հեռացրեք տնից և հետևեք, թե նոպաները չպակասեցի՞ն։

Փետուրե բարձերն ու վերմակները

Ավելի լավ է դրանք փոխարինել այլ հումքերից պատրաստված բարձերով և վերմակներով։

Խոտերի և ծաոերի ծաղկափոշին

Սի՛ թույլատրեք երեխային խաղալ բարձր խոտերի մեջ։ Գարնանը՝ ծաղկման շրջանում, նրան քիչ դուրս տարեք։

Ծխախոտի ծուխը

Արգելեք ծխել այն սենյակում, որտեղ երեխան է։

Ի՞նչ կարող է անել բժիշկը

Բժիշկր դեղ կնշանակի, որը երեխան պետք է ընդունի նոպայի սկզբում կամ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո։ Ծանր նոպայի դեպքում երեխային պետք է հիվանդանոց տանել։

Վտանգավոր ախտանիշները՝

Անմիջապես շտապ օգնություն կանչեք, եթե՝

- երեխայի շրթունքները կամ լեզուն կապտավուն են դարձել

- երեխան ուժեղ շնչարգելություն ունի,

- դեղ րնդանելուց 10 րոպե հետո շնչաոությունը չի լավանում,

- անտարբեր է շրջապատի նկատմամբ։

Բժշկական օգնություն

Ասթմայի առաջին իսկ նոպայի դեպքում անմիջապես բժիշկ հրավիրեք։ Շտապ բժշկի դիմեք, եթե կասկածում եք, թե երեխան ասթմայով հիվանդ է։

Թոքաբորբ

Թոքաբորբր թոքերի բորբոքում է։ Փոքր տարիքի երեխաները, որպես կանոն, թոքաբորբով հիվանդանում են գրիպի կամ մրսածության. այսինքն՝ ոչ թե բակտերիական, այլ վիրուսային վարակի պատճառով։ Թոքաբորբի պատճառ կարող են դառնալ պատահաբար թոքերի մեջ ընկած կերակրի մանր կտորները, որոնք կարող են բորբոքման մանր օջախներ առաջացնել։

Ախտանիշները՝

- Հիվանդի վիճակի վատացում,

- ջերմության բարձրացում,

- հաճախացած շնչառություն,

- դժվարացած և աղմկոտ շնչառություն։

- հազ։

Բժշկական օգնություն

Անմիջապես շտապ օգնություն կանչեք, եթե նկատեք «Հազը եվ թոքերի հիվանդություններըե խորագրի տակ նշված վտանգավոր ախտանիշներից որևէ մեկը։ Իսկույն ևեթ բժշկի դիմեք, եթե թոքաբորբ եք կասկածում։

Ի՞նչ կարելի է անել

1. Երեխայի գլխի տակ լրացուցիչ բարձ դրեք, որ շնչելը հեշտանա։ Շատ փոքրահասակ երեխայի համար բարձեր դրեք գլխավերևում՝ ներքնակի տակ։

2. Եթե երեխայի ջերմությունը բարձր է, փորձեք իջեցնել պարացետամոլի օշարակով (տարիքին համապատասխան չափով) կամ երեխայի մարմինը շփեք տաք ջրում թրջված սպունգով։

3. Երեխային հեղուկներ խմեցրեք, հատկապես, երբ նրա ջերմությունը բարձր է։ Շատ փոքրահասակ երեխաներին խմեցրեք եռացրած և հովացած ջուր։

Ի՞նչ կարող է անել բժիշկը

Բժիշկը խորհուրդ կտա, թե ինչպե՞ս պետք է խնամել հիվանդ երեխային, և համապատասխան բուժում կնշանակի։ Մինչև 2 ամսական երեխային անհրաժեշտ կլինի բուժել հիվանդանոցում։

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am