Ովքե՞ր կարող են հիվանդանալ փսորիազով:

Փսորիազով կարող են հիվանդանալ բնակչության 1-3%-ը` տղամարդիկ և կանայք հավասարապես: Որպես կանոն՝ փսորիազի առաջին ախտանշանները ի հայտ են գալիս երիտասարդ տարիքում: Դրա հետ մեկտեղ հիվանդների շրջանում հանդիպում են և՛  երեխաներ, և՛ տարեց մարդիկ:

Վարակի՞չ է արդյոք փսորիազը: 

Ո՛չ, ևս մեկ անգամ ո՛չ: Փսորիազը վարակիչ հիվանդություն չէ: Դա ժառանգական նախատրամադրվածություն ունեցող հիվանդություն է, որը կարող է գլուխ բարձրացնել տարբեր անբարենպաստ գործոնների ազդեցության ներքո /սթրեսներ, նյարդային, էնդոկրին, մարսողական համակարգերի ախտահարումներ և այլն/ : Մ՛ի խուսափեք այդ հիվանդությամբ տառապող մարդկանց ընկերակցությունից, այլ ընդհակառակը, անհրաժեշտ է ցուցաբերել բարյացակամ վերաբերմունք, ամեն կերպ քաջալերել ու հուսադրել:

Որքանո՞վ է մեծ հավանականությունն  այն բանի, որ փսորիազով հիվանդ ծնողների երեխաները կժառանգեն այդ հիվանդությունը:

Քանի որ խոսքը գնում է ժառանգական նախատրամադրվածություն ունեցող հիվանդության մասին, ապա ռիսկի գործոնը բավականին մեծ է: Եթե ծնողներից երկուսի մոտ էլ առկա է այս հիվանդությունը, ապա նրանց  երեխաների մոտ փսորազի առաջացման հավանականությունը հասնում է 50%-ի:

Թույլատրվու՞մ է հիվանդին երկար ժամանակ անցկացնել արևի տակ:

Ցանկալի է կարծել, որ խելամիտ չափաբաժնով արևային լոգանքները բարերար ազդեցություն են ունենում փսորիազով հիվանդի վրա: Ցավոք, ոչ միշտ է այդպես: Որոշ դեպքերում արևը կարող է նաև վնասել: Համենայն դեպս, ամեն բուժական պրոցեդուրայից առաջ և մաշկի հետ կապված փոփոխություններ նկատելու դեպքում անհրաժեշտ է խորհրդակցել պրոֆեսիոնալ մաշկաբանի հետ:

Ի՞նչը կարող է պատճառ հանդիսանալ հիվանդության ժամանակ առ ժամանակ սրացման:

Փորձը ցույց է տալիս, որ սթրեսային իրավիճակները և հոգեկան լարվածությունը, մարսողական համակարգի ախտահարումներն առաջ են բերում հիվանդության սրացում: Հայտնի են դեպքեր, երբ հիվանդությունը սրացել է ոչ ճիշտ թերապիայի հետևանքով: 

Արդյոք ալկոհոլային խմիչքների օգտագործումը և ծխելը բացասաբա՞ր են անդրադառնում փսորիազի վրա:

Հետազոտությունները ցույց են տվել, որ այո, ալկոհոլի և ծխախոտի չարաշահումը նպաստում են հիվանդության զարգացմանը:

Գոյություն ունե՞ն արդյոք ստերոիդ հորմոն պարունակող քսուքներին փոխարինող դեղորայքներ:

Հայտնի է, որ ստեորիդ դեղորայքների չհիմնավորված կիրառումը և չարաշահումը կարող է բացասաբար անդրադառնալ տարբեր օրգանների վրա: Բացի այդ ստերոիդ պատրաստուքների երկարատև և չկանոնավորված օգտագործումը կարող է բերել օրգանիզմում դեղորայքային կախվածության առաջացման: Վերջինիս բնորոշ է հիվանդության սրացումը ստերոիդներով բուժման կուրսը ավարտելուց կարճ ժամանակ անց: Այդ իսկ պատճառով "Օն Կլինիկ" միջազգային  բժշկական կենտրոնի առաջատար մասնագետները բացահայտեցին ստերոիդ չպարունակող բնական բուժիչ միջոցներ` պատրաստված Մեռյալ ծովի բնական հումքից և ցեխերից: Տասնյասկ հազարավոր հիվանդներ ամբողջ աշխարհում դրականորեն արձագանքեցին իր տեսակի մեջ միակը հանդիսացող բուժման բնական մեթոդին: Փսորիազի բուժման այս բացառիկ մեթոդը բարելավվեց հիվանդների առողջական վիճակը, մաշկին հաղորդեց առողջ և գեղեցիկ տեսք:

Հնարավո՞ր է արդյոք վերջնականապես բուժել փսորիազը:

Ժամանակակից բժշկության տրամադրության տակ եղած դեղամիջոցներն ընդունակ են փսորիազի ախտանշանները վերացնել միայն որոշակի ժամանակով: 

 "Օն Կլինիկ-Անի" միջազգային բժշկական կենտրոնում  փորձառու մասնագետը կհայտնաբերի մաշկային հիվանդության իրական պատճառը և կանցկացնի համապատասխան բուժում ինչպես փսորիազի, այնպես նաև պիոդերմիա, միկոզ, սեբոռռեյին դերմատիտ, պզուկներ, նեյրոդերմատոզ, էկզեմա, որքիններ, դերմատիտներ հիվանդությունների դեպքում:



Մաշկաբան Հախվերդյան Մարտին  Փառնակի
"Օն Կլինիկ-Անի" միջազգային բժշկական կենտրոն