Շիզոֆրենիան բժշկական հիվանդություն է, որը բերում է տարօրինակ մտածելակերպի, տարօրինակ զգացմունքների և անսովոր վարքի: Սա երեխաների մոտ հազվադեպ պատահող հիվանդություն է, որը դժվար է բացահայտել նրա վաղ շրջաններում:
Շիզոֆրենիայի ախտանիշները երեխաների և մեծահասակների մոտ տարբեր են: Մանկապատանեկան հոգեբույժները առանձնացնում են երեխաների մոտ հանդիպող շիզոֆրենիայի հետևյալ նախանշանները.
1. երազները իրականությունից տարբերելու դժվարություն
2. անիրական ձայներ լսելը և առարկաներ տեսնելը
3. խճճված մտածելակերպ
4. վառ և անբնական մտքեր և կարծիքներ
5. տրամադրություն ծայրահեղություններ
6. տարօրինակ վարք
7. մտքեր, թե մարդիկ “ամեն կերպ ձգտում են իրենց բռնել”
8. իր տարիքից փոքր երեխայի վարք
9. մեծ անհանգստություն և վախեր
10. հեռուստատեսությունը իրականությունից չտարբերելը
11. ընկերներ ձեռք բերելու և պահելու մեծ դժվարություններ
Շիզոֆրենիկ երեխաների վարքը կարող է ժամանակի ընթացքում փոխվել: Օրինակ՝ երեխան, որը մինչ այդ հաճույք էր ստանում մարդկանց հետ շփվելուց, կարող է դառնալ ավելի երկչոտ և քաշված և կարծես ապրել իր աշխարհում: Երբեմն երեխան կարող է սկսել խոսել մինչ այդ անհայտ վախերից և մտքերից: Նա կարող է կպչել ծնողներից, ասել անմիտ բաներ: Այս նախանշանները առաջինը կարող է նկատել դպրոցի ուսուցիչը:
Շիզոֆրենիան հոգեկան լուրջ հիվանդություն է: Վաղ ախտորոշումը և բուժումը շատ կարևոր են: Վերոհիշյալ խդնիրներով երեխաները պետք է անցնեն ամբողջական ստուգում և գհանատում: Այս երեխաներին սովորաբար անհրաժեշտ է բուժման անհատական պլան՝ մեկից ավելի մասնագետների կողմից: Հաճախ շատ արդյունավետ է դեղորայքների, անհատական թերապիայի, ընտանեկան թերապիայի և հատուկ ծրագրերի (դպրոցական, գործունեությունների և այլն) համակցությունը: Դեղորայքային բուժումը պահանջում է մանկապատանեկան հոգեբույժի խիստ վերահսկում:
Ծնողները պետք է իրենց ընտանեկան բժշկին կամ մանկաբույժին խնդրեն ուղղել իրենց մանկապատանեկան հոգեբույժի մոտ, որը հատուկ մասնագիտացած է երեխաների մոտ շիզոֆրենիայի ախտորոշման, գնահատման և բուժման ուղղությամբ:
hogebnimot.com



