Երեխաների նկատմամբ կատարված սեռական բռնության մոտ 80.000 դեպք է գրանցվում ամեն տարի, սակայն չգրանցված դեպքերի թիվը շատ ավելի մեծ է, քանի որ երեխաները վախենում են պատմել կատարվածի մասին, իսկ նման դեպքի գնահատման օրենքով հաստատված կարգը շատ բարդ է: Այնուամենայնիվ, այսպիսի դեպքերը պետք է բացահայտվեն, բռնությանը վերջ տրվի, իսկ երեխան պետք է ստանա մասնագիտական օգնություն: Սեռական բռնության առաջացրած էմոցիոնալ և հոգեբանական վնասը կարող է կործանիչ լինել երեխայի համար:

Սեռական բռնությունը կարող է կատարվել ընտանիքի մեջ՝ ծնողի, խորթ ծնողի կամ այլ ազգականի կողմից, կամ էլ տնից դուրս՝ ընկերոջ, հարևանի, խնամող անձի, ուսուցչի կամ անծանոթի կողմից: Սեռական բռնության դեպքից հետո երեխան կարող է ցավագին մտքեր և զգացմունքներ ունենալ, և նրա վարքը կարող է փոխվել:

Ոչ մի երեխա հոգեբանորեն պատրաստ չէ կրկնվող սեռական գրգռման: Նույնիսկ երկու-երեք տարեկան երեխաները, որոնք չեն կարող իմանալ, թե ինչ է սեռական ակտիվությունը, վաղ թե ուշ խնդիրներ են ունենում, քանի որ չեն կարողանում հաղթահարել և հարմարվել սեռական գրգռմանը:

Հինգ և ավելի տարեկան երեխան, որը ճանաչում է կամ սիրում է բռնությունը կատարողին, կարող է անելանելի վիճակում հայտնվել, քանի որ մի կողմից սիրում է այդ մարդուն, իսկ մյուս կողմից գիտակցում է, որ այդ սեռական հարաբերությունները սարսափելի "սխալ" են: Եթե երեխան փորձում է վերջ դնել այդ հարաբերություններին, բռնություն կատարող անձը կարող է սպառնալ, որ այս կամ այն կերպ կվնասի նրան կամ ալևս չի սիրի:

Եթե սեռական բռնությունը տեղի է ունենում ընտանիքում, երեխան կարող է վախենալ, որ ընտանիքի մյուս անդամները կբարկանան կամ կամաչեն, կամ էլ որ ընտանիքը կքայքայվի, հենց որ գաղտնիքը բացահայտվի:

Երկարատև սեռական բռնության զոհ դարձաց երեխան ցածր ինքնագնահատական ունի, համարում է, որ ինքը ոչ մի բանի պետք չէ և ոչ նորմալ կամ աղճատված պատկերացում ունի սեռական հարաբերությունների մասին: Երեխան կարող է ինքնամփոփ դառնալ, չվստահել մեծահասակներին և ինքնասպանության մտքեր ունենալ:

Որոշ երեխաներ, որոնք սեռական բռնության են ենթարկվել, դժվարությամբ են հարաբերություններ հաստատում այլ մարդկանց հետ, ոմանք էլ չափահաս դառնալով իրենք են սկսում բռնություն գործել երեխաների նկատմամբ, դառնում են մարմնավաճառ կամ էլ այլ լուրջ խնդիրներ են ունենում:

Հաճախ սեռական բռնության բացահայտ նշանները բացակայում են: Որոշ նշաններ կարող են հայտնաբերվել միայն բժշկական հետազոտության ժամանակ:

Սեռական բռնության ենթարկված երեխաների մոտ զարգանում են հետևյալ նշանները.

- անսովոր հետաքրքրասիրություն են ցուցաբերում կամ խուսաբում են սեքսի վերաբերյալ ամեն ինչից

- քնի խանգարումներ կամ գիշերային մղձավանջեր են ունենում

- ընկճված են, ընտանիքից և ընկերներից մեկուսացած

- գայթակղյալ վարք

- պնդում են, որ իրենց մարմինը կեղտոտ է կամ վնասված, կամ վախենում են, թե ինչ- որ բան այն չէ սեռական օրգաների շրջանում

- հրաժարվում են դպրոց գնալուց

- օրինազանց արաքներ, վարքի հետ կապված խնդիրներ են ունենում

- գաղտնապահ են

- նկարներում, խաղերում, երևակայության մեջ սեռական ասպեկտներ են գտնում

- անսովոր ագրեսիվություն են ցուցաբերում

- ինքնասպանության փորձեր են անում և մտքեր են ունենում

Բռնություն գործադրողը կարող է այնպես վախեցնել երեխային, որ հատուկ ջանքեր կպահանջվեն, որպեսզի երեխան պաշտպանված զգա իրեն և կարողանա ազատորեն կիսվել: Եթե երեխան ասում է, որ սեռական բռնության է ենթարկվել, ապա ծնողները պետք է փորձեն հանգիստ մնալ և համոզել երեխային, որ դա իրենց մեղքով չի կատարվել: Նման իրավիճակում կպահանջվեն բժշկական հետազոտություն կամ հոգեբույժի օգնություն:

Ծնողները կարող են պակասեցնել կամ կանխել սեռական բռության հնարավորությունը, եթե.

- ասեն երեխաներին, որ □եթե որևէ մեկը փորձի ձեռք տալ քո մարմնին կամ այնպիսի բաներ անի, որոնցից դու քեզ անհարմար կամ անսովոր կզգաս, ասա ՈՉ այդ մարդուն և անմիջապես պատմիր ինձ□:

- սովորեցնեն երեխաներին, որ հարգանքը մեծերի հանդեպ նույնը չէ, ինչ կույր ենթարկվելը, երբեք մի ասեք երեխային, որ նա պետք է միշտ անի այն, ինչ իրեն ասում է ուսուցիչը, կամ դայակը, կամ որևիցե այլ մեկը:

- աջակցեն մասնագիտական կանխարգելիչ ծրագրերի ներդրմանը տեղի դպրոցական համակարգում:

Սեռական բռնության ենթարկված երեխաները և նրանց ընտանիքները մասնագետի օգնության կարիք ունեն: Մանկապատանեկան հոգեբույժը կարող է օգնել երեխային պայքարել բռնության հետ կապված մեղքի զգացումի դեմ, վերականգնել իր ինքնագնահատումը, հաղթահարել իրեն հասցված տրավման: Այս բուժումը կնվազեցնի հետագա խնդիրների զարգացման հնարավորությունը:


Արձագանք երեխայի սեռական բռնությանը


Երբ երեխան մեծին ասում է, որ ենթարկվել է սեռական բռնության, մեծը կարող է շփոթվել և չիմանալ՝ ինչ ասել: Ներքոհիշյալ խորհուրդները կարող են օգնել պատասխանել երեխային, որն ասում է, որ ենթարկվել է սեռական բռնության:

Ինչ ասել

Եթե երեխան թույլ ակնարկ է անում, որ նրա հետ սեռական բռնություն է տեղի ունեցել, փորձեք համոզել նրան ազատ խոսել: Դատապարտական դիտողություններ մի արեք:

- Ցույց տվեք, որ հասկանում և լուրջ եք ընդունում երեխայի ասածը: Մանկապատանեկան հոգեբույժները վստահ են, որ երեխաները, որոնց լսում և հասկանում են, ավելի լավ են իրենց զգում, քան նրանք, ում չեն լսում: Սեռական բռնության փաստի մասին բաց պատմելը շատ կարևոր է երեխայի համար՝ տրավմայի հաղթահարման ու բուժման ուղղությամբ:

- Վստահեցրեք երեխային, որ նա շատ ճիշտ է վարվել՝ Ձեզ այդ մասին պատմելով: Երեխան, որը սերտ շփում ունի բռնությունը կատարած անձի հետ, կարող է մեղավոր զգալ իրեն գաղտնիքը բացելու մեջ: Երեխան կարող է վախեցած լինել բռնություն կատարողի սպառնալիքներից՝ վնասել երեխային կամ ընտանիքի այլ անդամներին, եթե նա բացի գաղտնիքը:

- Ասեք երեխային, որ նա բոլորովին մեղավոր չէ դրանում: Երեխաների մեծ մասը, փորձելով հասկանալ բռնության փաստը, կարող են հավատալ, թե ինչ-որ տեղ իրենք են պատճառը և անգամ կարծել, թե դա իրենց պատիժն է՝ մտքում պատկերացրած կամ արված վատ արարքների համար:

- Եվ վերջապես, առաջարկեք երեխային պաշտպանություն և խոստացեք, որ շտապ քայլեր կձեռրանկեք, որպեսզի վերջ տրվի իր հանդեպ սեռական բռնությանը:

Ինչ անել

Հայտնեք համապատասխան մարմիններին երեխայի հանդեպ կատարած սեռական բռնության որևէ կասկածի մասին: Եթե բռնությունը կատարվել է ընտանիքի ներսում, հայտնեք այդ մասին երեխաների պաշտպանության տեղական մարմիններին: Եթե բռնությունը ընտանիքից դուրս է, հայտնեք այդ մասին ոստիկանություն կամ տեղական իրավաբանական գրասենյակ: Անկեղծորեն այդ մասին հայտնելու դեպքում հայտնող անձը պաշտպանված է պատժից: Համապատասխան գործակալությունը կանցկացնի գնահատում և կպաշտպանի երեխային:

Ծնողները պետք է խորհրդակցեն իրենց մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի հետ, որոնք կուղարկեն երեխային սեռական բռնության ոլորտում մասնագիտացված բժշկի մոտ: Քննող բժիշկը կգնահատի երեխայի վիճակը և կբուժի բռնությունից առաջացած ֆիզիկական բարդությունները, փաստեր կհավաքի երեխային պաշտպանելու համար և կվստահեցնի երեխային, որ ամեն ինչ կարգին է:

Սովորաբար երեխային պետք է նաև գնահատել հոգեբանական առումով՝ պարզելու համար սեռական բռնության ազդեցությունը նրա վրա և որոշել, արդյոք անհրաժեշտ է տևական մասնագիտական օգնություն երեխային տրավմային վիճակից հանելու համար: Մանկապատանեկան հոգեբույժը կարող է օգնություն ապահովել նաև ընտանիքի համար, որոնց վրա նույնպես ազդել է երեխայի հանդեպ սեռական բռնության փաստը:

Թեև երեխայի բոլոր հայտարարությունները կարող են ճիշտ և անկեղծ լինել, որոշ խնդիրներ կարող են ծագել իրավապահ մարմինների հետազոտություններում և այլ իրավիճակներում: Երբեմն դատարանը խնդրում է մանկապատանեկան հոգեբույժին օգնել որոշելու, արդյոք երեխան ճիշտ է խոսում, կամ կվնասի դա, արդյոք, երեխային, եթե նա իր հարդեպ կատարված սեռական բռնության մասին խոսի դատարանում:

Երբ երեխան ստիպված է դատարանում վկայություն տալ, կան հատուկ միջոցներ, որոնք կթեթևացնեն ճնշումը նրա վրա, օրինակ՝ տեսաժապավենի վրա նկարահանումը, հաճախակի ընդմիջումները, հանդիսատեսի բացակայությունը, և մեղադրյալի վրա չնայելը:

Մեծահասակները, իրենց հասունության և խելացիության պատճառով միշտ առաջինն են մեղադրվում սեռական բռնության փաստի արձանագրության ժամանակ: Երբեք պետք չէ մեղադրել երեխային:

Երբ երեխան պատմում է իր հանդեպ կատարված սեռական բռնության փաստի մասին, աջակցող և կարեկցող արձագանքը առաջին քայլն է երեխային օգնելու և մեծահասակների հանդեպ նրա վստահությունը վերականգնելու ուղղությամբ: