Երեխայի խաղը ծառայում է մեծահասակների սոցիալական ֆունկցիոնալ դերերի մասին գիտելիքների ստացումը: Նման դերերը կարող են համակցվել մոր և հոր ընտանեկան դերերի հետ:

Հետաքրքիրն այն է, որ նախադպրոցական տարիքի երեխաներն  իրենց վրա են վերցնում իրենց սեռին համապատասխան դերեր: Աղջիկները հիմնականում վերցնում են կանացի դերեր, այն դեպքում,երբ տղաները հազվադեպ են իրենց վրա վերցնում տղամարդու դերեր: Հետևաբար սիմվոլիկ խաղը մեծ ազդեցություն ունի սեռական ինտերիորիզացիայի (նույնացում) պրոցեսի վրա:

 


Սեռը կենսաբանական ատրիբուտ է, որը սահմանազատում է երեխայի կողմից սիմվոլիկ խաղում յուրացրած սոցիալական դերերը:  Իրենց հերթին այս սոցիալական դերերը  դնում են որոշակի սահմաններ, որի ներսում զարգացող երեխան կարող է ուսումնասիրել սեռական նույնացումը:

Սեռի կենսաբանական հիմքը հայտնի է դարձել ժամանակակից գենետիկայի նվաճումների հիման վրա: 

 

Տղաների և աղջիկների  տարբերակումը մտնում է ծնողների դաստիարակության  գործընթացի մեջ, նրանց տարբեր կերպ են հագցնում, տալիս են տարբեր անուններ, նրանց հետ վարվում են կախված նրանց սեռից: Արդեն 2,5 տարեկանում երեխաներից շատերը կարողանում են տարբերել արական և իգական սեռերը: Սակայն նրանք չեն կարող որոշել այդ տարբերակման պատճատը:

Օրինակ 2,5 տարեկան տղան համոզված է, որ եթե իրեն աղջկա շոր հագցնեն նա կդառնա աղջիկ կամ հակառակը: 6-7 տարեկան երեխան հասկանում է, որ իր սեռը հաստատուն է և այն պահպանվում է ողջ կյանքի ընթացքում:

Նման հասկացումն էլ հենց սեռական նույնացումն է:

 


Սեռի սիմվոլիկ նշանակությունը  արդեն հասկացվում է զարգացման վաղ էտապում, օրինակ արդեն 18 ամսական երեխան տարբերում է սեռական պատկանլիությունը այնպիսի բառերի միջոցով ինչպիսիք են` մայրիկ, հայրիկ, մորքույր, մորեղբայր, տղա, աղջիկ և այլն: Նրանք կարող են լուսանկարներից ընտրել սեռին համապատասխան մարդուն և անուն տալ:

 

Ծնողները աղջիկների և տղաների հետ տարբեր կերպ են խաղում, օրինակ հայրերը հաճախ մասնակցում են որդիների հետ կոպիտ խաղերին և հակառակը: Այսպիսով գոյություն ունեն տարբեր կենսաբանական և սոցիալական գործոններ, որոնց արդյունքում երեխան ճանաչում է իր սեռը:

 


Հայտնի հոգեբան Ֆրեյդը գտնում էր, որ երեխայի սեռական նույնացման հիմքում ընկած է իրեն նույն ծնողի հետ նույնացնելու պրոցեսը: Նա սեռական նույնացումը դիտում էր որպես երեխայի և մոր կապի բնական հետևանք:

Հետաքրքիր է այն փաստը, որ Ֆրեյդը գտնում էր, որ երեխան 4-6 տարեկան հասակում պետք է ազատվի Էդիպի կոմպլեքսից` հոր տեղը գրավելու ցանկությունից: նմանօրինակ կոմպլեքսը աղջիկների մոտ կոչվում է Էլեկտրայի կոմպլեքս:

 

Երբեմն սեռական նույնացման խաթարումը կարող է հանգեցնել տրանսսեքսուալիզմի, որը ոչ հազվադեպ հանդիպող երևույթ է և հոգեբանական տեսանկյունից համարվում է անձի սեռական ինքնագիտակցության խախտտում, երբ անձն ի ծնե պատկանում է մի սեռի, սակայն իրեն վերագրում է այլ սեռ:

Սա բնական անոմալիա է, սակայն  դրա առաջացմանը կարող է նպաստել նաև հղիության ժամանակ կնոջ կողմից հորմոնային դեղամիջոցների չարաշահումը:

 

Տրանսսեքսուալիզմի էությունը կայանում է նրանում, որ տեղի է ունենում սեռին վերագրվող սխալ սոցիալական  դերերի բաշխում: Երեխան զարգացման սկզբնական շրջանում չի գիտակցում իր սեռային ստատուսը և մեծահասակը անգիտակցաբար երեխային սեռին հակադիր դերեր է վերագրում, օրինակ աղջկան տղայի շորոր  են հագցնում և հաստատում որ նա տղա է կամ հակառակը,  և դա կարող է ճակատագրական լինել:

 

Քանի որ այդ դերերի վերագրումը կարող է խորանալ ու հանգեցնել վատ հետևանքների հատկապես դեռահասության տարիքում երեխան ձգտելով դուրս գալ այդ դերից դիմում է ինքնասպանության: