Բռնությունը երեխայի նկատմամբ, դա վերաբերմունք է երեխայի նկատմամբ, երբ երեխան դիտավորյալ ենթարկվում է ֆիզիկական և հոգեկան ճնշման, երբ նրան ենթարկում են մարմնական վնասվածքներ և չեն դադարում շարունակել վնասել երեխային:


Փաստ է, որ երեխայի պահվածքը կարող է վկայել այն մասին, թե նա ենթարկվում է բռնության թե, ոչ: Օրինակ. վախ, երբ ծնողը մոտենում է երեխային, երեխայի պասիվ ներփակված պահվածքը, ցանկացած մարդու հետ ֆիզիկական շփումից խուսափելը, վախեցած հայացքը, անբացատրելի փոփոխությունները պահվածքում, փախուստը տանից, մտածված ինքն իրեն վնասելու ցանկությունը և այլն:


Երեխայի նկատմամբ բռնություն կարող է կիրառվել ոչ միայն անբարենպաստ այլև բարենպաստ ընտանիքներում: Այստեղ կարևորը ծնողի գործոնն է: Ծնողը երեխային վերաբերվում է ատելությամբ, կիրառում է դաժանություն կարգ ու կանոնին ենթարկելու համար:

Ամենահետաքրքիրն այն է, որ հիմնականում դաժան ծեծի ենթարկված երեխան չի խոստովանում, որ դա ծնողն է արել ու չի դիմում բժշկի և օգնություն չի հայցում: Իսկ երբ, երեխան հայտնվում է բացմաթիվ տրավմաներով հիվանդանոցում, ծնողը հիմնականում դա բացատրում է դժբախտ պատահարով:


Յուրաքանչյուր 5 տարին մեկ ծնողների կողմից բռնության հետևանքով մահանում են 2-3 հազար երեխաներ, իսկ ամեն օր տանից փախչում են 100 հազար երեխաներ և անօթևանների թիվը գնալով աճում է: Յուրաքանչյուր տարի մոտ 2 հազար երեխա փորձում է ինքնասպանություն գործել: Ցավալի , բայց փաստ է:


Երեխան ենթարկվելով բռնության, զգալով ու ապրելով այդ ցավը նա տեսնում է ծնողի ագրեսիվ վերաբերմունքը և ինքն էլ դրսևորում է նույն ծնողի մոդելը:

Եթե երեխան դաստիարակվել և մեծացել է նորմալ ընտանիքում, նորմալ պայմաններում, ապա ենթարկվելով բռնության կարծում է, թե իրեն պատժել են և դա ճիշտ է:


Բռնության կիրառումը պայմանավորված է բռնություն կիրառողի վերահսկողության բացակայությամբ, մարդկանց չվստահելու, կյանքից դժգոհ լինելու միտումով: Կարծիք կար, որ բռնությունը պայմանավորված է ծնողի հոգեկանով, սակայն ամեն ինչ թաքնված է սոցիալական դաշտում և խաթարվելով ծնող-երեխա փոխհարաբերությունը  առաջանում է ագրեսիվ, նեգատիվ դրսևորում երեխայի նկատմամբ, պատճառը տեսնել նրա մեջ և բռնանալ երեխայի դեմ:


Ենթարկվելով ֆիզիկական բռնության երեխան ոչ միայն ֆիզիկապես այլև հոգեպես է ընկճվում: Այդ ամենն ազդում է նրա հոգեկան աշխարհի վրա: Յուրաքանչյուր վեճ, կոնֆլիկտ, ծնողի բացասական վերաբերմունք բացասական է ազդում երեխայի մտավոր, ինտելեկտուալ զարգացմանը, կոմպլեքսավորում է երեխային, դարձնելով երեխային չափազանց զգայուն, շուտ խոցվող, ցածր ինքնագնահատականով մարդ:

Յուրաքանչյուր ծնող պետք է իմանա թե ինչպես ճիշտ դաստիարակել երեխային, որպեսզի երեխայի “հոգու մահ” չլինի: Այսինքն ծնողը տեր չէ երեխային և հետևապես երեխան ծառա ծնողին: Երեխան պատասխանատու չէ ծնողի արարքների համար և պետք չէ պատասխանատվություն կրի ծնողի մեղավորության, զայրույթի համար:

Յուրաքանչյուր հոգեբանական խնդիր , որ կարող է առաջանալ հասուն տարիքում գալիս է մանկությունից: