Doctors.am-ի հյուրասրահում է Մոսկվայի «Ամորիա» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ, բ.գ.թ Կարեն Մկրտչյանը: Բժիշկը ներկայացնում է լիպոսակցիայի իրականացման ժամանակակից մեթոդներից մեկի` Body Tite-ի մասին մանրամասներ:

Նախ, Doctors.am-ը շնորհավորում է Ձեզ բ.գ.թ. գիտական աստիճան ստանալու առիթով: Դա տարիների աշխատանքի գնահատականն է: Ինչպիսի՞ նոր հնարավորություններ է ընձեռում բժշկին գիտությունների թեկնածուի կոչումը:

Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Կարծում եմ գիտական կոչումը բժշկին տալիս է գիտելիքներ և հնարավորություն առավել լավ ու գրագետ ծառայելու պացիենտին:

Վաղու՞ց է ինչ աշխատում եք Մոսկվայում:  Ինչպե՞ս կգնահատեք հայաստանյան և ռուսաստանյան շուկայի տարբերությունները: Պահանջարկն էականորեն տարբերվու՞մ է:

Գրեթե չորս տարի է, որ աշխատում եմ Մոսկվայի «Ամորիա» կլինիկայում, որն առաջնորդվում է ոլորտի ժամանակակից տեխնոլոգիաների ներմուծման և կիրառման սկզբունքով:

Իհարկե, տարբեր է և պահանջարկը, և պացիենտների մոտեցումը: Նորություն չեմ ասի, եթե ասեմ, որ մեզ մոտ դեռևս ամենապահանջված վիրահատությունը մնում է քթի պլաստիկան՝ ելնելով մեր գենոտիպից: Այնտեղ առավել պահանջված վիրահատություններից են մամոպլաստիկան (կրծքագեղձի պլաստիկ վիրահատություն), լիպոսակցիաները … Խոսելով լիպոսակցիայից, կարող եմ ասել, որ Հայաստանում լիպոսակցիայի մասին պատկերացումը դեռևս սահմանափակվում է ճարպի հեռացմամբ և նիհարեցմամբ, իսկ օրինակ Մոսկվայում սրան վերաբերվում են որպես էսթետիկ նուրբ շտկումների միջոցի:

 

Ի՞նչ է իրենից ներկայացնում Body Tite–ը, ինչո՞վ է տարբերվում ավանդական լիպոսակցիայից իրահատություն և հետվիրահատական ընթացք)

Սա համեմատաբար նոր և բավական պոպուլյար մեթոդ է աշխարհում: Ավանդական լիպոսակցիայից տարբերվում է նրանով, որ հարմարանքն ունի երկու էլեկտրոդ՝ մեկը  ներսից ռադիոալիքային հոսանքի միջոցով տրոհում  է ճարպային բջիջները  և արտածծում ճարպը, մյուսը` միաժամանակ ջերմացման միջոցով հարթեցնում է մաշկը: Այսինքն՝ իրականացնում ենք ոչ միայն լիպոսակցիա, որից հետո մնում է կախված մաշկ, այլ նաև մաշկի ձգում, և այս ամենն արվում է մեկ վիրահատությամբ:

Ո՞րն է մեթոդի առավելությունը: Ի՞նչ հավելյալ հնարավորություններ է այն ընձեռում:

Body-tite մեթոդը հնարավորություն է տալիս կրճատել կախված մաշկի 30-40 տոկոսը, իսկ սարքի ձայնային ցուցումների օգնությամբ ապահովել բարձր որակի աշխատանք:

Սարքը ունի նաև տարբեր հարմարանքներ մարմնի տարբեր հատվածների համար՝ դեմքի, որովայնի, կզակի և այլն:

Ի՞նչ արդյունք կարող է սպասել պացիենտը:

Ընդհանուր առմամբ պլաստիկ վիրաբուժությունից պացիենտի սպասելիքները պետք է լինեն հնարավորինս իրատեսական:

Կոնկրետ այս մեթոդից պացիենտը կարող է սպասել մաշկի զգալի քանակության կրճատում, ինչը էսթետիկ նկատառումներով բավական նպատակահարմար է:

Մարմնի ո՞ր հատվածների լիպոսակցիայի համար են առավել հաճախ Ձեզ դիմում: Ո՞ր հատվածներն են խնդրահարույց:

Այս առումով հայաստանյան և ռուսաստանյան շուկայում տարբերությունը ևս ակնհայտ է: Օրինակ Մոսկվայում իրականացնում ենք կզակի, այտերի, թևերի լիպոսակցիա, դեկոլտեի հատվածի և ձեռքերի լիպոսակցիա՝ լիպոֆիլինգի համակցումով, իսկ Հայաստանում սրանք հազվադեպ վիրահատություններ են: Այստեղ հաճախ է իրականացվում որովայնի առաջնային հատվածի, երբեմն նաև գալիֆեի` ազդրերի հատվածի լիպոսակցիա:

Հայաստանաբնակ անձինք ինչպե՞ս կարող են դիմել Ձեզ՝ կոնսուլտացիայի համար:

Հայաստանաբնակ հետաքրքրված անձինք կարող են դիմել ինձ ֆեյսբուքյան պաշտոնական էջի և Doctors.am կայքում իմ անձնական էջի միջոցով: Այս կերպ կարող ենք իրականացնել առցանց կոնսուլտացիաներ: Ինձ հետ կապ հաստատել կարող են նաև +374 99 78 00 07, +7(905) 563 51 51 հեռախոսահամարներով:

Ո՞րը կլինի Ձեր մաղթանքը Ձեր իսկ պացիենտին:

Իմ պացիենտին մաղթում եմ լինել հմայիչ՝ անկախ տարիքից և եթե ծերանալ, ապա ծերանալ էլեգանտ և գեղեցիկ:

 

Աղբյուրը՝ Doctors.am

Հեղինակ՝ Ամալյա Գրիգորյան