COVID-19. Բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյանը կարևոր խորհուրդներ է տալիս, թե ինչպես չգիրանալ այս օրերին:

Մի քանի պայման, որոնք նպաստում են քաշի ավելացվմանը՝

  • տեղաշարժման սահմանափակում
  • սթրես/լարվածություն
  • ռեժիմի խախտում

Ճիշտ ժամանակն է սննդակարգը կարգավորելու. այս օրերին մենք ունենք հնարավորություն հաճախ և քիչ չափաբաժիններով ուտել.

  • նախապես կազմեք սննդակարգի սխեման այնպես, որ օրվա ընթացքում ունենաք ամենաքիչը 3 չափաբաժին բանջարեղեն,
  • սննդի ընդունումների արանքում 2-3 ժամ առնվազն պահեք, իսկ այդ ընթացքում աշխատեք բերանը ոչինչ չդնել,
  • սուրճի փոքրիկ սեղանների վրայից վերցրեք և աչքից հեռու պահեք քաղցրեղենը, դրանք փոխարինեք շերտատած բանջարեղեններով և մրգերով,
  • ածխաջրերի մասին մի մոռացեք, լիարժեք էներգիայի, լավ տրամադրության և հետևաբար նորմալ իմունիտետի համար մեզ պետք են ածխաջրեր:

Ընդունած էներգիան պետք է ծախսել, այլապես այն ոչ մի տեղ չի կորչի, այլ կվերածվի ճարպի:

Ինչպե՞ս ծախսել էներգիա

Տան պայմաններում ևս կարելի է էներգիա ծախսել, օրինակ՝ տանը մաքրություն անել.45ր տան մաքրությունը = 220-240 կկալ ծախսի: