Համաձայնեք, որ առողջ ատամնաշար ունենալը անկաշկանդ ու լիաթոք ժպիտի առաջնային գրավականն է: Dentex Dental Plus-ի մասնագետները լավ գիտեն այս մասին: Ժամանակակից բժշկական կենտրոնում գործող ատամնաբուժական, ինչպես նաև կոսմետոլոգիական ծառայություններն օգնում են լինել առողջ, ավելի գեղեցիկ ու ինքնավստահ՝ շնորհիվ պրոֆեսիոնալ աշխատակիցների, նորագույն տեխնոլոգիաների և բարձրորակ նյութերի: Ի դեպ, իր այցելուների համար առավել ճկուն ֆինանսական պայմաններ ստեղծելու նպատակով բժշկական համագործակցում է այլ կառույցների հետ:

Եթե Դուք հետաքրքրված եք ատամնաբուժական և կոսմետոլոգիական ծառայություններով և ցանկանում եք գումարը վճարել ոչ թե միանգամից ամբողջությամբ, այլ տարաժամկետ տարբերակով (երբ հնարավորություն կա մինչև սահմանված ժամկետի ավարտը մաս-մաս վճարել անհրաժեշտ գումարը), ապա Dentex Dental Plus-ի և Յունիբանկի համագործակցության արդյունքում ստեղծված այս առաջարկը շատ հարմար է Ձեզ համար:

Եվ այսպես՝ 0% տոկոսադրույքով տարաժամկետ վճարման հնարավորություն Dentex Dental Plus-ի բոլոր ատամնաբուժական և կոսմետոլոգիական ծառայությունների համար գործող գնացուցակի արժեքով: Իսկ Յունիբանկի աշխատակիցները կարող են օգտվել այս առաջարկից առավել շահավետ պայմաններով՝ ստանալով հավելյալ 5% զեղչ:

Եթե ցանկանում եք առավել մանրամասն տեղեկություններ ստանալ կամ ունեք հարցեր, ապա զանգահարեք՝ (095, 093, 091) 546820 հեռախոսահամարով:

Կարող եք գրել նաև կենտրոնի ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/dentexdentalplus 

Դե ինչ՝ եկել է առողջ ու գեղեցիկ լինելու Ձեր ժամանակը: Շտապե՛ք գրանցվել և օգտվել այս շահավետ առաջարկից: