Օգտագործման հրահանգ

Լաբբեկ                              
200 մգ  20 պատիճ                             
Պրոբիոտիկ                                                                      

Labbec
200mg   20 capsules
Probiotic                                                                                            



Բաղադրությունը. Յուրաքանչյուր պատիճը պարունակում է`
 Bifidobacterium Lactis Bb-12 (BLC-01) DSM17741 - 3x10^9
 Lactobacillus Rhamnosus GG (SP1 LRH08) DSM21690 - 2x10^9
 Lactobacillus Acidophilus n.v. Er 317/402 Նարինե -  5,6 x10^7
Ոչ ակտիվ բաղադրիչներ` լակտոզ:

Նկարագրությունը. Նշված մանրէները մարդու նորմալ աղիքային միկրոֆլորայի բաղադրիչներն են, որոնք նպաստում են ախտածին միկրոօրգանիզմների ճնշմանը, օգտակարների քանակության վերականգնմանը, տեղային իմունիտետի բարձրացմանը: Ընտրված շտամները օժտված են բարձր արդյունավետությամբ, աղիների լորձաթաղանթին ֆիքսվելու մեծ ունակությամբ, երկարատև ազդեցությամբ, կայուն են հակաբիոտիկների, մարսողական հյութերի հանդեպ: Յուրաքանչյուր պատիճում առկա է ավելի քան 5 մլրդ կենսունակ մանրէ: 

Ցուցումներ. Աղեստամոքսային հիվանդությունների կանխարգելում, բուժման օժանդակում, աղիքային միկրոֆլորայի խախտումներով` դիսբիոզով ուղեկցվող մարսողական համակարգի և այլ հիվանդություններ, հակաբիոտիկների օգտագործում, քիմիոթերապիա, ճառագայթային թերապիա, սուր ինֆեկցիոն և այլ ծագման փորլուծություն, գրգռված աղիների համախտանիշ, փորկապություն, աղեփքանք, հետվիրահատական ինֆեկցիաների կանխարգելում, Helicobacter Pylori էռադիկացիայի օժանդակում:

 



Օգտագործման ձևը. 1 պատիճից, օրը 1-3 անգամ, ուտելուց 10-15 րոպե առաջ: Առանձին դեպքերում` 4 պատիճ միանգամից, օրեկան առավելագույն չափաբաժինը` 10 պատիճ: Օգտագործման համար տարիքային սահմանափակում չկա: Մինչև 3 տարեկաններին կամ կլման ակտի խանգարումների, էնտերալ սնուցման դեպքում օգտագործել պատիճի պարունակությունը` առանց պատիճի, ջրի կամ սննդի հետ խառնված վիճակում:

Հակացուցումներ. Անհատական անտանելիություն բաղադրիչների և կաթի նկատմամբ:
Պահպանման պայմանները. Պահել սառնարանում, 0-9 °C և 65%-ից ոչ բարձր խոնավության պայմաններում: Պիտանելիության ժամկետը 24 ամիս` արտադրման օրվանից, որը նշված է տուփի վրա:

Չի պարունակում գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ:

Արտադրված է  "ՆարԷքս" ՍՊԸ-ում, "Բիոմեջիք" ՍՊԸ-ի հատուկ  պատվերով: