Էգոցենտրիզմը դա երեխայի մտավոր զարգացման մասին տեսություն է, որտեղ երեխան շրջապատը և մարդկանց կարողանում է ընկալել և գնահատել միայն իր տեսակետից և չի կարողանում մտովի կանգնել ուրիշի տեսակետի վրա:

 

Էգոցենտրիզմը դրսևորվում է նաև երեխայի խաղում:

2 տարեկան երեխան արդեն կարող է հետաքրքրությամբ դիտել այլ երեխաներին, սակայն երբեմն այդ փոխհարաբերությունները սահմանափակվում են խաղալիքի  հետ խաղալով: Կարող է թվալ, թե 2 տարեկան երեխաները խաղում են միասին, սակայն  նրանցից յուրաքանչյուրը իրագործում է իր երևակայությունը:

 


Դերային խաղում  իր արտացոլումն է գտնում երեխայի սոցիալական հասունացումը, որը նրանց մոտ դրսևորվում է  3 տարեկան հասակում: 3 տարեկան երեխայի խաղը ցուցադրում է, որ նրանք հասկանում են այլ երեխաների ցանկությունները իսկ այդ առանձնահատկությունը նրանց հնարավորություն է տալիս խաղալու տարբեր դերեր: Որպեսզի այդպիսի խաղն ընթանա հաջող, ապա խաղացողները պետք է կարողանան իրար հետ համագործակցեն: Իսկ եթե նրանք չկարողնան կատարել իրենց վերցրած դերը, ապա խաղը որպես  այդպիսի տեղի չի ունենա:

Օրինակ 4 տարեկան երեխային առաջարկում են խաղալ 2 տարեկանի հետ և նա պետք է բացատրի խաղալիքի կառուցվածքը որով պետք է խաղան: Մինչև անգամ 4 տարեկան երեխանհասկանում է, որ երբ դիմում են իրենից փոքրի ապա իրենց փոխհարաբերությունները պետք է կազմակերպվի պարզ, մատչելի լեզվով և 4 տարեկան երեխան խոսում , բացատրում է դանդաղ, կարճ ֆրազաներով և հաճախ կրկնում երեխայի անունը: Իսկ իրենից բարձր տարիքի երեխայի հետ շփվելիս նա այլ կերպ է վարվում: 3-4 տարեկան երեխաները շատ կամակոր են, չնայած արդեն սկսում են կատարել մեծերի պահանջները և այդ իսկ պատճառով էլ նրանք մեծերի հետ գնում են «կոնտակտի»:

 


Երեխան սիրում է խաղալ նաև բառերով: Նրանք փորձարկում են իրենց լեզվի ռիթմիկ կառուցվածքը և բառերը միացնում են իրար հետ, որ իմանան, թե մեծերը որքանով են իրենց հասկանում: Երբեմն նրանք լեզական խաղ են խաղում, որովհետև այն հետաքրքիր է և արժանանում է մեծահասկաների գովեստին: Վերջապես նման խաղի ժամանկա երեխան օգտագործում է լեզուն և նրանք վարժվում են խոսքի քերականական ձևին:

 


Կանոններով խաղը շատ արդյունավետ է, որովհետև երեխան նախ ենթարկվում է և սովորում է ենթարկվել կանոններին և ունենում է որոշակի նպատակ: երեխան սովորում է հասնել նպատակին, հաղթել և դա նպաստում է նրա հոգեկանի ճիշտ զարգացմանը: