Օտարացումը անձնային դիրքորոշում է,հասարակական օրենքները չիմանալու հետևանքով, այդ հասարակության մեջ գոյատևման մեխանիզմներ չունի և երեխան ունի իրենից օտար զգացում:

Հոգեբանության մեջ դա կոչվում է դեպրիվացիա` մարդը դառնում է անզգա, իջնում է հուզական մակարդակը:
Ծնվելիս երեխան մորից բաժանվում է ֆիզիկապես, սակայն մոր և երեխայի ֆիզիոլոգիական կապը պահպանվում է:

Հայտնի է, որ հաղորդակցման առաջին շրջանը նորածնությունից մինչև 1 տարեկան ժամանակահատվածն է, և այդ ժամանակ աշխատում է միայն հուզական շփումը:

 

Հոգեբանական օտարացումը դրսևորվում է մի քանի ձևով

. հուզական հարաբերությունների միակողմանի և երկկողմանի խաթարում

. նեգատիվ դիրքորոշում երեխայի անձի նկատմամբ

. երեխայի հոգեբանական օտարացում իր ընկերներից, շրջապատից

. նեգատիվ վերաբերմունք դպրոցում` մանկավարժի կողմից:

Սկզբնական շրջանում խաթարվում է հուզական, ջերմ, մտերիմ հարաբերությունները և ձևավորվում է նեգատիվ, բացասական վերաբերմունք:

Հոգեբանական օտարացումը կարող է նպաստել երեխայի վարքագծի շեղումների:

Ընտանիքը սոցիալական այլ խմբերից տարբերվում է նրանով, որ այստեղ ձևավորվում են դրական կամ բացասական սիմբիոզը: Այստեղ է ծնվում կապվածություն, պաշտպանվածություն, վստահություն :

Այս ժամանակ երեխայի վարքում հայտնաբերվում է անպաշտպանվածություն և տագնապայնություն: Եթե այդ շփումը չի իրականացվում, հաղորդակցումը այլ մարդկանց հետ պահանջմունք չի  դառնում:


Դեպրիվացիան կարող է լինել արտահայտված կամ թաքնված:


Բացահայտ դեպրիվացիան ուղեկցվում է դաժանությամբ, ծեծով, ստորացմամբ, վիրավորանքով, խնամքից զրկելով:Պատահում է, որ երեխային երեսով են տալիս մի կտոր հացը: Սա հանցագործություն է: Այս դեպքում երեխան դաժանանում է, դառնում է ցինիկ, լկտի, կոպիտ, ագրեսիվ, հուզականորեն խուլ:

Այստեղ բացասական գործոնը իշխող մայրն է: Այս ֆենոմենի ազդեցության տակ կարող է երեխայի մոտ դրսևորովել բազմապիսի ենթագիտակցական, բացասական նորագոյացումներ: Հանցագործ դեռահասների 78.2 %-ը ծնողական ջերմության պակաս են զգացել: 

Պեպրիվացիան` իշխող մոր և ենթարկվող հոր ազդեցության տակ գտնվող երեխաներրը կարող են դրսևորվել որպես որսորդ, այսինքն սկզբում մոտենում է հոր պես, մոր կամքին չհակառակվող անձնավորություն: Քանի որ նա ընդունել է այս կերպարը, նա ընտրում է հիմնականում մոր նման կին:
Իշխող մոր ֆենոմենը կարող է ուրիշ մեխանիզմն ձևավորել և տղան դառնալ բռնարարք որսորդ:

Նման ընտանիքում մեծացած տղամարդը կարող է մթության մեջ հարձակվել որևէ կնոջ վրա և բռնության ենթարկել: