Համակրգիչները ծնողների և երեխաների կողմից միշտ համարվել են ինֆորմացիայի վստահելի և ստույգ աղբյուր: Ինտերնետային ծառայությունների արագ աճը համակարգչային հնարավորությունների նոր ասպարեզ է: Համակարգչային մոդեմի և հեռախոսագծի օգնությամբ երեխաներն այժմ ինֆորմացիայի անսպառ աղբյուր և շփվելու հնարավորություն ունեն: Այնուամենայնիվ, համակարգչի առջև երեխային առանց հետևելու թողնելը հղի է իրական վտանգներով:

Երեխաների համար ինֆորմացիայի աղբյուր է ինտերնետային ծառայությունների մեծ մասը՝ հանրագիտարաններ, ընթացիկ իրադարձությունների լուսաբանում, ելք դեպի զանազան գրադարաններ և այլ կարևոր տեղեկություններ: Երեխաները կարող են նաև խաղեր խաղալ և շփվել ընկերների հետ: Ինտերնետում մատչելի սայթերի բազմության մեջ երեխան միայն մեկ "քլիքով" բավարարում է սեփական հետաքրքրությունը և ստանում անհրաժեշտ ինֆորմացիան:

Շատ ծնողներ արգելում են իրենց երեխաներին խոսել անծանոթների հետ, բացել դուռը անծանոթ այցելուներին և հեռախոսով ոչ մի ինֆորմացիա չհայտնել զանգող անծանոթներին: Ծնողները նաև հետևում են, թե ուր են գնում իրենց երեխաները, ում հետ են խաղում, ինչ են դիտում հեռուստատեսությամբ, ինչ գրքեր և թերթեր են կարդում: Բայց ոչ բոլոր ծնողներն են գիտակցում, որ նույն ձևով պետք է հետևել նաև երեխայի համակարգչի առջև անցկացրած ժամանակին:

Ծնողները չեն ենթադրում, որ կարող են իրենց երեխային պաշտպանել ինտերնետային ծառայությունների վտանգներից: Բազմաթիվ □չաթ սենյակներ□ կամ □նորությունների խմբակներ□ են գրվում երեխաները, և այնտեղ անցկացրած նրանց ժամանակը բոլորովին անղեկավարելի է: Բոլորի կողմից ընտրված պայմանական ծածկանունները թույլ չեն տալիս պարզել, թե անձը, որի հետ երեխան խոսում է, նո՞ւյնպես երեխա է, թե՞ երեխա ձևացող առևանգիչ: Ի տարբերություն սովորական նամակագրական կապի մեջ գտնվող ընկերների և նրանց, ովքեր այցելում են երեխային տանը, ծնողները չեն տեսնում, թե ում հետ է շփվում իրենց երեխան էլեկտրոնային նամակագրությամբ կամ □չաթ սենյակներում□: Ցավոք, լուրջ կարող են լինել այդ շփումների հետևանքները, երբ երեխաները անծանոթներին տալիս են անձնական տեղեկություններ (անուն, գաղտնաբառ, հեռախոսահամար, հասցե) կամ համաձայնվում են հանդիպել իրենց զրուցակցի հետ:

Ինտերնետում երեխային սպառնող վտանգներից են.

- սայթեր, որոնք չեն համապատասխանում երեխայի մակարդակին

- ատելություն, բռնություն և պորնոգրաֆիա քարոզող ինֆորմացիա

- գովազդային չափազանց մեծ ինֆորմացիա

- սայթեր, ուր պետք է գրանցվել շահումներ ստանալու կամ որևէ խմբակում անդամագրվելու համար՝ անձնական տվյալներ մտցնելով

- համակարգչի առջև անցկացրած ժամերը զրկում են երեխային առողջ զարգանալու և իսկական հասարակական հմտություններ ձեռք բերելու հնարավորությունից

Ինտերնետում անցկացրած ժամանակը երեխայի համար ավելի անվտանգ և անհրաժեշտ դարձնելու համար ծնողները պետք է.

- սահմանափակեն համակարգչի առջև անցկացրած երեխայի ժամանակը:

- բացատրեն երեխային, որ անծանոթ ծածկանուններով անձանց հետ զրուցելը նույնքան վտանգավոր է, որքան անծանոթ մարդկանց հետ իրականում զրուցելը:

- բացատրեն երեխային, որ երբեք չի կարելի անձնական տեղեկություն տալ ինտերնետով:

- բացատրեն երեխային, որ նա երբեք չպետք է անձնական հանդիպում ունենա իր զրուցակիցների հետ:

- երբեք չտան երեխային կրեդիտ քարտերի համարներ կամ գաղտնաբառեր, որոնք երեխային հնարավորություն կտան ինչ-որ բան գնել ինտերնետով կամ մտնել անթույլատրելի սայթեր:

- բացատրեն երեխային, որ այն ամենը, ինչ նրանք տեսնում կամ կարդոմ են ինտերնետում, ոչ միշտ է ճիշտ:

- օգտվեն այն բազմաթիվ սայթերից (□չաթեր□, □նորությունների խմբակներ□, այլ անթույլատրելի սայթեր), որտեղ պահանջվում է ծնողի հավանությունը՝ երեխային այդ սայթից օգտվելու թույլատրություն տալու համար:

- երեխային տեղեկացնեն էլեկտրոնային հասցեի մասին, միայն եթե նա բավականաչափ հասուն է դրանից օգտվելու համար, և ժամանակ առ ժամանակ վերահսկել երեխայի էլեկտրոնային փոստարկղը և առհասարակ ինտերնետում նրա գործունեությունը:

- սովորեցնեն երեխային ինտերնետում իր զրուցակիցների հետ խոսել նույն պատշաճությամբ, որով նրանք կխոսեին իրական շփումների ժամանակ, այսինքն՝ ոչ մի գռեհիկ բառեր, արտահայտություններ, փողոցային լեզու և այլն:

- պահանջեն երեխայից նույն կերպ վարվել իր համար մատչելի այլ համակարգերի օգտագործման ժամանակ, օրինակ՝ դպրոցում, գրադարանում կամ ընկերոջ տանը:

Ծնողները պետք է հիշեն, որ շփվելով ինտերնետում, երեխան չի սովորում շփվել և հարաբերություններ հաստատել իրական կյանքում: Ինտերնետ նոր մուտք գործած երեխայի հետ ժամանակ անցկացնելով և հաճախակի նրա գործությունեությունը ինտերնետում վերահսկելով, ծնողները հնարավորություն են ստանում պաշտպանել նրան ինտերնետում առկա վտանգներից: Այդպիսով ծնողները նաև կարող են սովորել երեխայի հետ միասին:
 
Երեխաների և դեռահասների զբաղմունքի հիմնական մասն է կազմում հեռուստացույց դիտելը, ինչը մեծ ազդեցություն է թողնում նրանց վրա: Երեխաները օրեկան միջինում երեքից չորս ժամ հեռուստացույց են դիտում: Դպրոցն ավարտելու պահին նրանք ավելի շատ ժամանակ են անցկացրած լինում հեռուստացույցի առջև, քան դասարանում: Հեռուստատեսությունը, բացի մեր երեխային զբաղեցնելուց և տեղեկացնելուց կարող է նաև անցանկալի ազդեություն թողնել նրանց վրա:

Հեռուստացույցի առջև անցկացրած ժամանակը կտրում է երեխաներին այլ կարևոր զբաղմունքներից, ասենք՝ կարդալը, դպրոցական աշխատանքը, խաղալը, ընտանիքի հետ շփվելը և հասարակությունում զարգանալը: Երեխաները հեռուստացույցից ստանում են նաև տեղեկություն, որը կարող է անտեղին կամ ոչ ճիշտ լինել: Նրանք հաճախ խճճվում են հեռուստացույցով տեսած երևակայության և իրականության սահմանում: Նրանց շփոթեցնում են անվերջ գովազդները, որոնցից շատերը ալկոհոլի, սխալ սննդի (քաղցրավենիքի կամ քաղցրեցված հացահատիկ շիլաների), "արագ սննդի" և խաղալիքների վերաբերյալ են:

Հեռուստացույցի առջև չափազանց շատ ժամանակ անցկացնելու դեպքում երեխաները՝

- դպրոցում ցածր գնահատականներ են ստանում

- ավելի քիչ գիրք են կարդում

- ավելի քիչ են պարապում

- գիրանում են

Բռնությունը, սեքսը, ռասայական և սեռային ստերիոտիպները, թմրադեղերը և ալկոհոլը հեռուստատեսային ծրագրերի հիմնական թեմաներն են: Շուտ տպավորվող երիտասարդները կարող են ենթադրել, թե այն, ինչ նրանք տեսնում են հեռուստատեսությամբ, տարածված է, անվտանգ և ընդունելի: Արդյունքում հեռուստացույցը երեխաներին կարող է դրդել նմանատիպ վարքի և վերաբերմունքի, որի պատճառը ծնողը կարող է չհասկանալ:

Ծնողները պետք է հետևեն, որպեսզի հեռուստացույցը միայն դրական ազդեցություն թողնի երեխայի վրա: Ծնողները պետք է.

- երեխայի հետ միասին դիտեն հեռուստացույց

- ընտրեն երեխային համապատասխան ծրագրեր

- սահմանափակեն հեռուստացույց դիտելու ժամանակը (օրեկան կամ շաբաթեկան)

- անջատեն հեռուստացույցը ընտանեկան ընթրիքի և դասերին պատրաստվելու ժամանակ

- անջատեն հեռուստացույցը, երբ գտնում են, որ ցուցադրվող ծրագիրը երեխային անհամապատասխան է

Ի լրումն վերոհիշյալի, ծնողները կարող են նաև օգնել երեխային ծրագրերի անվերջ շարք դիտելու փոխարեն ընտրել նրանց միջից լավագույնները, որոնք կլինեն երեխայի զարգացմանը նպաստող: Երեխաներին համապատասխան են մանկական ծրագրերը, բայց ոչ հեռուստասերիալները կամ մեծահասակների համար նախատեսված ծրագրերը: Կոնկրետ ժամերի հեռուստացույցը պետք է անջատված լինի, օրինակ՝ դպրոցի դասերը պատրաստելուց երեխան չպետք է նստի հեռուստացույցի առջև, իսկ ուտելու ժամին լավ է զրուցել ընտանիքի անդամների հետ:

Ձեր երեխաների հետ քննարկեք նրանց դիտած հեռուստահաղորդումները: Առանձնացրեք հաղորդումների դրական կողմերը՝ ընկերությունը, գթասրտությունը: Երեխայի հետ հեռուստացույց դիտելիս կապեք տեսածը պատմական փաստերի, գրքերի, տեսարժան վայրերի և անձնական դեպքերի հետ: Խոսեք ձեր անձնական և ընտանեկան արժեքների և տվյալ ծրագրի հետ դրանց առնչության մասին: Փորձեք երեխային դրդել կապել տեսածը իրական դեպքերի հետ: Բացատրեք բռնության իրական վտանգները: Քննարկեք գովազդների դերը գնումներ կատարելու գործում: Երեխային քաջալերեք հոբբի ունենալ, սպորտով զգաղվել և հասակակիցների հետ շփվել: Երեխային ճիշտ հետևելու դեպքում նա միայն լավն ու դրականը կքաղի հեռուստատեսությունից: