Սիրտ-թոքային վերակենդանացումը այսպես կոչված <<կենսապահովման շղթայի>> բաղկացուցիչ մասն է։ Հանկարծակի սրտային կանգից մահացությունը նվազեցնելու համար անհրաժեշտ է ապահովել կենսապահովման շղթայի բոլոր օղակների անխափան գործունեությունը։
Շղթան կազմված է չորս օղակներից՝
1. կենսունակության գնահատում և վաղ ահազանգ շտապօգնություն կամ այլ փրկարարների կանչ,
2. սիրտ-թոքային վերակենդանացում,
3. դեֆիբրիլյացիա (կատարվում է դեֆիբրիլյատոր գործիքի միջոցով, որն ապահովում է սրտամկանի վրա բարձր լարվածության կարճատև հոսանքի ազդեցություն, խորհուրդ չի տրվում 1 տարեկանից փոքր երեխաների համար),
4. հետագա կենսապահովան բարձրակարգ գործողություններ։
Հիշե՛ք
Վերակենդանացումը, որը սկսվել է սրտի կանգից հետո առաջին 5 րոպեների ընթացքում, դրական արդյունքների է հանգեցնում 15-18 անգամ ավելի հաճախ, քան հաջորդ 1-2րոպեների ընթացքում սկսվածը։