Կաթնախեժը ծննդաբերությանը հաջորդող առաջին մի քանի օրերի ընթացքում արտադրվող կաթն է, ունի դեղնավուն գույն և խիտ է: Կաթնախեժը «ներկիե նման պատում է երեխայի աղիքները, որպեսզի պաշտպանի դրանք: Կաթնախեժը երեխայի աոաջին իմունիզացիան է շատ միկրոբների և վիրուսների դեմ: Այն նպաստում է աղիքների բարենպաստ միկրոբների աճին: Կաթնախեժը լավագույն սնունդն է նորածնի համար: Այն ավելի հարուստ է իմունոգլոբուլիններով, լեյկոցիտներով, վիտամին A-nվ (մանկանը պաշտպանում է վարակներից և ալերգիայից, կանխարգելում է աչքի հիվանդությունները), պարունակում է աճի գործոններ (նպաստում է մարսողական համակարգի զարգացմանը, կանխում է ալերգիայի և սննդի նկատմամբ անհանդուրժողության առաջացումը) և ունի լուծողական ազդեցություն (նպաստում է մեկոնիումի հեռացմանը և դեղնուկի կանխարգելմանը):

Կաթնախեժը շատ քիչ քանակությամբ է արտադրվում: Այն հարմարեցված է երեխայի շատ փոքր ստամոքսին և անհաս երիկամներին, որոնք չեն կարող մեծ քանակությամբ հեղուկ հեռացնել:

Հասուն կաթը սկսում է արտադրվել ծննդաբերությունից մի քանի օր անց: Այն անընդհատ փոփոխվում է` կախված օրվա ժամից, կրծքով կերակրելու տևողությունից, երեխայի պահանջներից և այն հիվանդություններից, որոնց հետ մայրը շփվել է:

Անհասի կաթ: 37 շաբաթ հեստացիայից վաղ ծննդաբերած կնոջ կաթը, հասուն կաթի համեմատությամբ սպիտակուցներ, որոշ հանքային տարրեր, այդ թվում երկաթ, ինչպես նաև իմուն գործոններ ավելի շատ է պարունակում, որի շնորհիվ էլ այդ կաթն ավելի համապատասխան է անհաս երեխայի կարիքներին:

 

"Ուսումնական ձեռնարկ ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողների համար"` պրոֆեսոր Ա.Ս. Բաբլոյանի,   դոցենտ Ն.Գ. Բաղդասարյանի խմբագրությամբ, տեքստի հեղինակ Ս.Ա. Հարությունյան

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am