Բարդ սպիտակուցներ (գլիկո պրոտեիդներ), որոնք հատուկ ձևով կապվում են օտարածին նյութերի՝ հակածինների (անտիգենների) հետ։ Պարունակվում են արյան շիճուկում, ավշում (շրջանառու հակամարմիններ), թքի մեջ (սեկրետոր հակամարմիններ) և բջիջների մակերեսին (թաղանթների հետ կապված հակամարմիններ)։ Մոն ոմերային Ւ. մոլեկուլը կազմված է չորս բազմապեպտիդային (պոլիպեպտիդային) շղթաներից՝ 2 միանման «թեթև» կամ L-շղթաներից (մոտ 25000 մոլ. զանգ.) և 2 միանման «ծանր» կամ H-շղթաներից (50000 - 70000 մոլ. զանգ.)։ Յուրաքանչյուր շղթա ունի ոչ կայուն ամինաթթվային (NH2-ծայրային) և կայուն (COOH-ծայրային) հատվածներ։ L և H-շղթաների ոչ կայուն հատվածներն առաջացնում են ակտիվ կենտրոն, որն ընտրողաբար միանում է հակածնի հետ։ L- և. H-շղթաները սինթեզվում են պլազմային բջիջների պոլիռիբոսոմներում։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին