Ինչպես և այլ մոնոդիետաները, կարտոֆիլի դիետան ունի մի քանի տարբերակներ, որոնք իրարից տարբերվում են թե դրանցում կարտոֆիլի պարունակությամբ, թե այլ մթերքների համադրությամբ:

Կարտոֆիլի դիետայի «ամենախիստ» տարբերակը հետևյալն է`

Նախաճաշին խմել մեկ բաժակ կաթ, ճաշին ուտել երեք հարյուր գրամ կարտոֆիլի պյուրե, ընթրիքին` կարտոֆիլի սալաթ և մեկ պինդ եփած ձու, կտրատել, ավելացնել մի քիչ աղ, մի քիչ քացախ, կարելի է մի քիչ սև պղպեղով համեմել:

Այս դիետան կարելի է պահել ոչ ավելի, քանի երեք օր և կրկնել ոչ ավելի հաճախ, քան ամիսը մեկ անգամ:

Կարտոֆիլի դիետայի ավելի մեղմ տարբերակ`

Մեկ կիլոգրամ կեղևով պատրաստված կարտոֆիլը պետք է բաժանել 5-6 սնունդի ընդունման բաժինների: Ուտել այն առանց աղի, կանաչիով` սամիթով, մաղադանոսով և կանաչ սոխով:

Եթե այս սննդակարգով սուր սովի զգացում է առաջանում, ապա նախաճաշին կարելի է նաև ուտել մեկ կտոր հաց կարագով, իսկ ճաշին` թարմ բանջարեղեն (գազար, կաղամբ, վարունգ, բողկ): Ծարավը կարելի է հագեցնել հանքային ջրի, բույսերից պատրաստված թուրմերի, առանց շաքարի կանաչ թեյի օգնությամբ:

Կարտոֆիլի դիետան կարելի է էլ ավելի մեղմացնել հետյալ կերպ`

100 գրամ կաթնաշոռ կամ պանիր, գոլորշու վրա պատրաստված բանջարեղեն (գազար կամ լոլիկ)` մինչև 200 գրամ, ոչ մեծ կտոր (մինչև 50 գրամ) անյուղ միս 1-2 պինդ եփած ձու կամ ձվածեղ:

Այս դիետայի տևողությունն է 7-10 օր և այն կարելի է կրկնել ոչ ավելի հաճախ, քան երկու ամիսը մեկ անգամ

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am