Աթկինսի դիետան բաղկացած է երկու ֆազայից`
Առաջին ֆազայի տևողությունը 2 շաբաթ է, նրա հիմնական նպատակը կայանում է նյութափոխանակության վերակառուցման մեջ, սովորեցնել օրգանիզմը այրել ճարպերը և ոչ ածխաջրերը: Եվ ամենակարևորը` ճիշտ սննդակարգի սովորություն ձեռք բերել: Առաջին ֆազայի ժամանակ տեղի է ունենում զգալի քաշի կորուստ, երկրորդի ժամանակ` այդ էֆեկտը ամրապնդում:

Երկրորդ ֆազայի դեպքում տեղի է ունենում քաշի դանդաղ, սակայն կայուն կորուստ, իսկ ցանկալի արդյունքի ստացման դեպքում ապնդվում է: Բացի դրանից, բժիշկ Աթկինսը հավաստիացնում է, որ .երկրորդ ֆազայի ընթացքում տեղի է ունենում արյան մեջ շաքարի տոկոսի կայունացում, վերանում է քաղցրի նկատմամբ ցանկությունը և սնվելու այլ վնասակար սովորություններ:

Աթկինսի դիետան քիչ ածխածնային դիետա է, որի ժամանակ տեղի է ունենում ածխաջրերի քանակության խիստ սահմանափակում: Միևնույն ժամանակ ճարպերի սպիտակուցների քանակը ոչ մի կերպ չի սահմանափեակվում:

Ներքոնշյալները Աթկինսի դիետայի առաջին ֆազայի հիմնական օրենքներն են`

Ածխաջրերի օգտագործումը սահմանափակվում է օրեկան քսան գրամով, ինչը բավականին խիստ սահմանափակում է:

Պետք է պահպանել սնվելու սովորական ռեժիմը, ուտել նույն քանակությամբ, սակայն ուտելով միայն այն մթերքները, որոնք թույլատրվում են առաջին ֆազայում:

Ուտելիքի կալորիականությունը և ընդհանուր քանակը չի սահմանափակվում: Ուտել պետք է միայն այն ժամանակ, երբ սով եք զգում:

Առաջին ֆազայի համար նախատեսված մթերքներ

Առաջին ֆազայի համար նախատեսված մթերքների շարքում կան այնպիսիք, որոնք թույլատրելի է օգտագործել ցանկացած քանակությամբ` միս, թռչնամիս, ձուկ, և ոչ դրանց պատրաստուկները` երշիկ, ապուխտ, պաշտետ և այլն:
Պանրի տեսակների մեծ մասի մեջ ածխաջրերի պարունակությունը համարյա զրոյական է, և այդպիսի պանրի տեսակների օգտագործումը այս դիետայով չի սահմանափակվում: Սակայն պետք չէ մոռանալ, որ պանրի մի շարք տեսակներ, հատկապես հալած քսղցր պանրիկները պարունակում են զգալի քանակությամբ ածխաջրեր:

Ինչպես և պանիրների մեջ ծովամթերքների մեջ ածխաջրերի քանակությունը համարյա հավասար է զրոյի, կարելի է օգտագործել նաև ձու, սակայն այլ որևէ մթերքների ավելացմամբ, որոնք պարունակում են ածխաջրեր:

Բանջարեղեն և կանաչի, վարունգ, բողկ, պղպեղ, սխտո, ձիթապտուղ, մաղադանոս, ռեհան, թարխուն և այլն
Սունկ
Սառը զտման բուսական յուղեր, բնական կարագ, ձկան յուղ
Ըմպելիքներ: ջուր, սովորական և հանքային, թեյ առանց շաքարի (նախընտրելի է կանաչ կամ խոտաբույսերից պատրաստված)

Ոչ մեծ քանակությամբ կարելի է օգտագործել`

Լոլիկ, կաղամբ, սմբուկ, կանաչ ոլոռ, սոխ, սպանախ, և այլն Թթվասեր ‘

Աթկինսի առաջին ֆազայում արգելվում է օգտագործել հետևյալ մթերքները`

Շաքար և քաղցրավենիքներ
Հաց, խմորեղեն
միրգ, կրախմալ պարունակող բանջարեղեն
մարգարին, խոհարարական յուղեր
ալկոհոլ

Երկրորդ ֆազա

Առաջին ֆազայի ավարտից հետո, որը տևում է 14 օր , պետք է անցնել երկրորդ ֆազային, որի պահօանումը անհրաժեշտ է ամբողջ կյանքի ընթացքում: Երկրորդ ֆազայի սկզբում անհրաժեշտ է շարունակաբար ավելացնել ածխաջրերի քանակը, և ընտրել այնպիսի մակարակ, որի սահմանների ներքո ձեր քաշը իջնում է դանդաղ և կայուն ընթացքով: Այդուհանդերձ, պետք է լիովին անհետանան հիպոգլեկիմիայի երևույթները արյան մեջ, որոնք առաջին ֆազայի դեպքում ուղղակի անխուսափելի են` քնկոտություն, թուլություն, աշխատունակության անկում, սովի անընդհատ զգացողություն: Երմ մարմնի անցանկալի քաշի կորուստ է գրանցվում, անհրաժեշտ է ևս մի փոքր քանակությամբ ավելացնել աշխաջրերի քանակությունը սննդակարգում մինչև այն մակարդակը, որը թույլ կտա ձեր քաշին կայունանալ անհրաժեշտ մակարդակի վրա:

Աթկինսի դիետան պահանջում է սպառվող ածխաջրերի անընդմեջ հաշվարկ, ինչպես նաև քաշի անընդհատ վերահսկողություն: Դրա համար անհրաժեշտ է ամեն օր նույն ժամին կշռվել:

Երկրորդ ֆազայի դեպքում թույլատրելի են ջին ֆազայի ժամանակ արգելված մթերքներից որոշները` բանջարեղեն, հատապտուղներ, մրգեր:

Եթե դիետայի երկրորդ ֆազայի ժամանակ տեղի են ունեցել սննդակարգի լուրջ խանգարումներ, ինչի արդյունքում սկսել եք արագ քաշ հավաքել, անհրաժեշտ է կրկնել առաջին ֆազան:

Աթկինսի դիետան խիստ հակացուցված է շաքարային դիաբետի, հղիության և կրծքով կերակրելու ժամանակ:

Այն հակացուցված է նաև խոլեստերինի բարձր մակարդակի դեպքում: Դիետան կարելի է պահել միայն նախապես մանրազնին բժշկական հետազոտություն անցնելուց հետո, այլ կերպ առողջությանը կարող է լուրջ վնաս հասցվել:

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am