Երկու դար առաջ պատվաստումների հիմքը դրեց Զեները` բնակչությանը բնական ծաղկից փրկելու համար։ Պատվաստումը ինֆեկցիոն հիվանդությունների դեմ սպեցիֆիկ պատվաստանյութերի ներմուծման միջոցով ակտիվ իմունիտետի ստեղծելն է։ Երեխաների շրջանում կանխարգելիչ պատվաստումները համաճարակների դեմ պայքարի հիմնական միջոցներն են։ Դրանք կատարվում են առողջապահության համակարգի բուժ-կանխարգելիչ հիմնարկներում՝ պոլիկլինիկաներում, կոնսուլտացիաներում, գյուղական վայրերում՝ ֆելդշեր-մանկաբարձական կետերում, ամբուլատորիաներում։ Ամեն մի երեխա հսկողության տակ է այդ հիմնարկներում, որտեղ նա ունի մանկան զարգացման քարտ, կանխարգելիչ պատվաստումների քարտ, նախադպրոցական և դպրոցական հիմնարկներ հաճախելու քարտ։ Այդ հիմնարկներում կան հատուկ պատվաստման կաբինետներ, ուր կենտրոնացված են պատվաստանյութերը, կան պայմաններ դրանք պահպանելու համար, և աշխատում են հատուկ նախապատրաստված բուժաշխատողներ։



ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱՑՈՒՅՑ

 

 

Պատվաստումների ժամկետ Պատվաստանյութի անվանում   Պատվաստման դեղաչափ
     
Ծնվելուց հետո 24-48 ժամում ԲՑԺ 1
Ծնվելուց հետո 24 ժամվա ընթացքում ՎՀԲ 1
6 շաբաթական (1,5 ամսական) ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ, ՕՊՎ 1
10 շաբաթական (2,5 ամսական) ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ, ՕՊՎ 2
14 շաբաթական (3,5 ամսական) ԱԿԴՓ/ՎՀ/)ՀԻԲ , ՕՊՎ 3
12 ամսական ԿԿԽ 1
18 ամսական ԱԿԴՓ, ՕՊՎ 4
6 տարեկան ԱԴՓ-Մ 1
6 տարեկան ՕՊՎ 5
6 տարեկան ԿԿԽ 2
16 տարեկան ԱԴՓ-Մ 2
26 տարեկան ԱԴՓ-Մ 3
36 տարեկան ԱԴՓ-Մ 4
46 տարեկան ԱԴՓ-Մ 5
56 տարեկան ԱԴՓ-Մ 6

 

Պատվաստումների հիվանդությունների հակածինների անվանումը

ԲՑԺ տուբերկուլոզ
ՎՀԲ հեպատիտ Բ
ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ դիֆտերիա, փայտացում, կապույտ հազ, հեպատիտ Բ, հեմոֆիլիուս ինֆլյուենզա Բ տիպի
ՕՊՎ պոլիոմիելիտ
ԿԿԽ կարմրուկ, կարմրախտ, խոզուկ
ԴՓ-Մ դիֆթերիա, փայտացում

Կանխարգելիչ պատվաստումները ժամանակին կատարելու համար անհրաժեշտ է ապահովել հետևյալ պայմանները՝
-    տեղամասում բնակվող բոլոր երեխաների լիարժեք հաշվառում,
-    կանխարգելիչ պատվաստումների պլանավորում երեխաների շրջանում հաշվի առնելով պատվաստումների օրացույցը և եղած հակացուցումները,
-    երեխաներին ժամանակին ուղարկել պատվաստումների կաբինետ,
-    ուշադիր ճշտել, թե երեխան վերջին անգամ երբ է հիվանդացել և հաշվի առնել բժշկական հակացուցումները, համոզվել, որ նախորդ պատվաստումներից հետո բարդություններ չեն եղել,
-    ունենալ տվյալներ էպիդեմիոլոգիական վիճակի մասին (տանը, հիմնարկներում, ուր հաճախում է երեխան),
-    պատվաստումից առաջ անպայման մանրակրկիտ հետազոտել երեխային, չափել ջերմությունը,
-    երեխայի ամբուլատոր քարտում  և պատվաստումների քարտում գրանցել պատվաստման սերիան, համարը և ժամկետը,
-    երեխաների խիստ հաշվառում (ովքեր են պատվաստվել և ովքեր չեն պատվաստվել)։

Պատվաստումից հետո անհրաժեշտ է սահմանել բժշկական հսկողություն, իմանալ, թե արդյոք եղե՞լ են բարդություններ, ալերգիկ ռեակցիաներ։ Ծնողները անպայման պետք է կատարեն ջերմաչափում պատվաստման առաջին երկու օրը, անհրաժեշտության դեպքում՝ բժիշկ կանչեն։

Ներկայումս պրակտիկ առողջապահության մեջ ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման համար կիրառվում են հետևյալ պատվաստանյութերը՝

-    կենդանի պատվաստանյութեր, որոնք պարունակում են ոչ պաթոգեն միկրոօրգանիզմներ (կարմրուկ, կարմրախտ, խոզուկ, պոլիոմիելիտ, տուբերկուլյոզ և այլն),

-    սպանված պատվաստանյութեր, որոնք ստանում են պաթոգեն հարուցիչների ինակտիվացիայի շնորհիվ (ինակտիվացված պոլիոմիելիտի վակցինան, ադսորբցված կապույտ հազային վակցինա և այլն),

-    քիմիական պատվաստանյութեր. անտիգենները ստանում են քիմիական մեթոդով (օր. մենինգոկոկային ինֆեկցիայի դեմ),

-    գենային ինժեներիայով ստացված վակցինաներ (օր. հեպատիտ Բ-ի վակցինա),

-    անատոքսիններ, որոնք ստանում են որոշ միկրոօրգանիզմների վնասազերծված տոքսիններից, որոնք մի շարք միկրոօրգանիզմների՝ դիֆթերիայի և փայտացման մետաբոլիտներն են (ԱԿԴՓ, ԱԴՓ և ԱՓ)։

Ներկայումս կիրառվում են կոմբինացված վակցինաներ կապույտ հազի, դիֆթերիայի, փայտացման դեմ (ԱԿԴՓ), դիֆթերիայի, փայտացման, կապույտ հազի և պոլիոմիելջտի դեմ, դիֆթերիայի և փայտացման (ԱԴՓ) դեմ, հանդեպ կարմրուկի, կարմրախտի, խոզուկի (ԿԿԽ) դեմ, ինչպես նաև վերջերս կիրառվում է պատվաստում հեմոֆիլային մանրէի Բ տիպի դեմ (ՀԻԲ), որն իրականացվում է կոմբինացված ձևով` ՀԻԲ +ԱԿԴՖ+հեպատիտ Բ։

Այդ պատվաստումները կատարվում են ըստ օրացույցի, որն ամեն մի երկիր ինքն է մշակում և ընդունում։ Կանխարգելիչ պատվաստումների անհատական պլանը երեխաների շրջանում կազմվում է ազգային օրացույցի հիման վրա։

Պատվաստումների ազգային օրացույց

Պատվաստումները կապույտ հազի դեմ կատարվում են 1,5 ամսականից ԱԿԴՓ/ՀԻԲ/ՎԻԲ պատվաստանյութով՝ միջմկանային, ազդրի վերին առաջադրսային հատվածում 0,5մլ դեղաչափով։ Պատվաստումների կուրսը եռանվագ է մեկ ամիս ընդմիջումներով (1,5 ամս., 2,5 ամս., 3,5 ամս.)։ Չորրորդ ԱԿԴՓ դեղաչափը կատարվում է 18 ամսականում։ Պատվաստումների ազգային օրացույցից շեղումների դեպքում չորրորդ դեղաչափը կատարվում է երրորդից 6 ամիս հետո։

Պատվաստումները դիֆթերիայի և փայտացման դեմ կատարվում են ԱԿԴՓ (ՀԻԲ) ՎԻԲ, ԱԴՓ.ԱԴՓ-Ա անատոքսիններով։ Պատվաստվում են 1,5 ամսականից, ինչպես նաև դեռահասները և մեծահասակները` համաձայն օրացույցի։ Պատվաստումը կատարվում է միջմկանային ազդրի վերին առաջադրսային հատվածում 0,5լ դեղաչափով։ Դեռահասների և մեծահասակների պատավաստումները կատարվում են նաև բազկի շրջանում։ Պատվաստումների կուրսը եռանվագ է՝ մեկ ամիս ընդմիջումներով  (1,5 ամս., 2,5 ամս., 3,5 ամս.)։  Չորրորդ ԱԿԴՓ-ն կատարվում է 18 ամսականում։ Պատվաստումների ազգային օրացույցից շեղումների դեպքում չորրորդ դեղաչափը կատարվում է երրորդից 6 ամսից հետո։ ԱԿԴՓ պատվաստանյութով դիֆթերիայի դեմ պատվաստման ենթակա են 1,5 ամսականից մինչև 3 տարեկան 11 ամսական 29 օրական երեխաները։ Մեկ դեղաչափի բացթողման դեպքում պատվաստման ամբողջ կուրսը չի կրկնվում։ ԱԴՓ կիրառվում է մինչև 6 տարեկան երեխաների շրջանում դիֆթերիան կանխարգելելու համար, ովքեր հիվանդացել են կապույտ հազով, ԱԿԴՓ պատվաստանյութի հանդեպ հակացուցումներ ունեն, նախկինում չեն պատվաստվել դիֆթերիայի և այտացման դեմ (4-6 տարեկան երեխաներ)։ ԱԴՓ-Մ պատվաստանյութով պատվաստում են 6, 16, 26, 36, 46 և 56 տարեկաններին՝ ըստ օրացույցի, ինչպես նաև երեխաներին՝ սկսած 6 տարեկանից, ովքեր նախկինում չեն պատվաստվել դիֆթերիայի դեմ։ ԱԴՖ-Մ կարելի է կատարել այլ պատվաստումների հետ միաժամանակ՝  տարբեր ներարկիչներով, մարմնի տարբեր մասերում։

Պատվաստումներ կարմրուկի, կարմրախտի և համաճարակային պարօտիտի (խոզուկ) դեմ։ ԿԿԽ կատարվում են համակցված պատվաստանյութով 12 ամսական հասակից, երկրորդ դեղաչափը կատարվում է 6 տարեկան հասակից, ենթամաշկային, բազկի դելտայաձև մկանի դրսային մակերեսին։ ԿԿԽ կարելի է իրականացնել այլ պատվաստումների հետ միաժամանակ` տարբեր ներարկիչներով մարմնի տարբեր հատվածներում։

Պատվաստումներ պոլիոմիելիտի դեմ։ Այն կատարվում է կենդանի բերանային պատվստանյութով, 1,5 ամսական հասակից, կուրսը եռանվագ է, 1 ամիս ընդմիջումով (1,5 ամս., 2,5 ամս., 3,5 ամս.)։ 4-րդ դեղաչափը՝ 18 ամս., 5-րդը` 6 տարեկանում։ Պատվաստումների օրացույցից շեղումների դեպքում 4-րդ դեղաչափը կատարվում Է 3-րդից ոչ շուտ, քան 3 ամիս հետո։ Եթե 3-րդ դեղաչափը կատարվել է 4 և ավելի տարիքում, ապա 4 և 5-րդ դեղաչափերը չեն կատարվում։ Այս պատվաստումները համակցվում են մյուս օրացուցային պատվաստումների հետ։

Պատվաստումներ վիրուսային հեպատիտ Բ-ի դեմ։ Առաջին դեղաչափը կատարվում է նորածնային՝ կյանքի առաջին 24 ժամվա ընթացքում, 2-րդ դեղաչափը` (ԱԿԴՓ) ՀԻԲ/ՎԻԲ-վակցինայով՝ 1,5 ամսականում, ապա՝ 2,5 և 3,5 ամսականում։ Պատվաստումների միջև ինտերվալը չի կրճատվում։ Ներարկվում է ազդրի առաջադրսային մակերեսից՝ 0,5 մլ մ/մ։

Պատվաստումներ տուբերկուլյոզի դեմ։ Առաջին դեղաչափը կատարվում է նորածիններին՝ կյանքի առաջին 24-48 ժամվա ընթացքում, ձախ բազկի վերին հատվածում 0,05 մլ ԲՑԺ պատվաստանյութով մինչև մեկ տարեկան երեխաներին։ 2 ամսականից բարձր տարիքի երեխաներին պատվաստելիս ԲՑԺ-ից առաջ կատարել տուբերկուլյոզային մաշկային թեստ։

Պատվաստումներ հեմոֆիլիուա ինֆլյուենզա (ՀԻԲ) մանրէի հանդեպ: Այս ինֆեկցիան ամբողջ աշխարհում երեխաների շրջանում (հատկապես մինչև 5 տարեկան) ծանր ընթացքով հիվանդություններ է առաջացնում՝ մենինգիտ, ծանր ընթացքով թոքաբորբեր և այլն։ Հայաստանի Հանրապետությունում ՀԻԲ պատվաստումներն իրականացվում են հնգավալենտ համակցված ձևով (ԱԿԴՓ + ՀԻԲ +Հեպատիտ Բ). այն կատարվում է 2009 թ. սեպտեմբերի մեկից՝ 1,5 ,2,5, 3,5 ամսական հասակներում։

Պետք է հիշել.

1.    Հիմնավորված շեղումների դեպքում ՀԻԲ պատվաստումները կատարվում են կյանքի առաջին 6 ամսվա ընթացքում։
2.    Վեց շաբաթականից փոքր և հինգ տարեկանից բարձր ավձանց չի կարելի պատվաստել հնգավայենտ պատվաստանյութով՝ կապույտ հազի բաղադրիչի պատճառով։
3.    Երկարաժամկետ անընկալությունն ապահովելու նպատակով բոլոր երեք դեղաչափերը պետք է ներմուծվեն։ Եթե երեխան ժամանակին, ըստ օրացույցի, չի ստանում պատվաստումը, ապա հաջորդ դեղաչափը պետք է կատարվի որքան հնարավոր է շուտ, կարիք չկա պւստվւսստումային օրացույցը նորից սկսել։
4.    ՀԻԲ պատվաստանյութերը թողարկվում են հետևյալ տեսքով՝
- մոնովալենտ ՀԻԲ-ը պաշտպանում է միայն ՀԻԲ-ից,
- քառավալենտ ՀԻԲ պատվաստանյութը՝ ԱԿԴՓ + ՀԻԲ,
- հնգավալենտ ՀԻԲ պատվաստանյութը, պաշտպանում է հինգ հիվանդություններից (ԱԿԴՓ, ՀԻԲ, հեպատիտ Բ)։
5.    ՀԻԲ բաղադրիչը կարող է լինել լիոֆիլացված փոշի, որը վերականգնվում է՝ օգտագործելով հեղուկ ԱԿԴՓ+հեպատիտ Բ պատվաստանյութերը որպես լուծիչ։
6.    Հնգավալենտ ՀԻԲ պատվաստանյութը կատարվում է 0,5 մլ ինքնարգելափակվող ներարկիչով և ասեղով, որը կիրառվում է ԱԿԴՓ պատվաստանյութի համար ազդրի
վերին դրսային հատվածում։
7.    ՀԻԲ/ԱԿԴՓ/հեպատիտ Բ՝ՎԻԲ պատվաստանյութը կարող է անվնաս ներմուծվել այլ պատվաստումների հետ միաժամանակ (պոլիոմիելիտ, ԲՑԺ, ԿԿԽ և այլն)։
8.    Եթե նույն այցի ընթացքում կատարվում են 2 տարբեր ներարկումներ, ապա դրանք պետք է կատարել տարբեր տեղերում՝ առաջինը աջ ազդրի, երկրորդը՝ ձախ  ազդրի վրա հնարավոր տեղային ռեակցիաները տարբերելու համար։
9.    ՀԻԲ պատվաստանյութը լուրջ կողմնակի ազդեցություն չունի, այն չի կարող առաջացնել ՀԻԲ հիվանդություն։
10.    ՀԻԲ պատվաստանյութը չի պաշտպանում այլ մանրէներով հարուցված հիվանդություններից, նույնիսկ ամբողջական կուրսից հետո երեխան կարող է վարակվել այլ մանրէներով հարուցված թոքաբորբերով, մենինգիտով կամ վիրուսային վարակով։

Պատվաստումներն անհրաժեշտ է կատարել տարիքին համապատասխան ճիշտ նշված ժամկետներում, բոլորը միասին։ Դրանք խախտելու դեպքում թույլատրվում է մյուս պատվաստումները տարբեր ներարկիչներով մարմնի տարբեր մասերում միաժամանակ կատարել, հետագա պատվաստումների մինիմալ ինտերվալը պետք է լինի 4 շաբաթից ոչ շուտ։


Բացի նշված հիմնական պատվաստումներից, ըստ էպիդեմիոլոգիական ցուցմունքի, կատարվում են նաև այլ պատվաստումներ՝ գրիպի դեմ, մենինգակոկկային ինֆեկցիայի դեմ, պնևմոկոկկային ինֆեկցիայի դեմ և այլն։

Պատվաստանյութը ներմուծվում է համապատասխան պատվաստանյութի կիրառման հրահանգում նշված դեղաչափով և մեթոդով (ներմաշկային, միջմկանայիւն, ենթամաշկային)։


Ներարկումը կատարվում է ինքնաոչնչացվող ներարկիչով և ասեղով՝ պահպանելով ասեպտիկայի կանոնները։ Միաժամանակյա մի քանի ներարկումների դեպքում յուրաքանչյուր պատվաստանյութ ներարկվում է մարմնի տարբեր հատվածներում այլ ներարկիչով։

Հետպատվաստումային ռեակցիաներ և հետպատվաստումային անբարեհաջող դեպքեր

Հետպատվաստումային ռեակցիան  պատվաստման պրոցեսի ադեկվատ արտահայտությունն է։ Այն կախված է ինչպես պատվաստանյութից, այնպես էլ երեխայի դիմադրողականության առանձնահատկություններից։ Տարբերում են տեղային և ընդհանուր անբարեհաջող դեպքեր, ռեակցիաներ.

-    Պարենտերալ ներմուծման ժամանակ տեղային ռեակցիաներն արտահայտվում են ցավով և ներարկման տեղում թեթև այտուցով։

-    Ընդհանուր ռեկցիաներն արտահայտվում են ջերմությամբ, թեթև
արտահայտված թույլությամբ, գլխացավով։

Ինչպես տեղային, այնպես էլ ընդհանուր ռեակցիաները երկարատև չեն 1-2 օր, լավ են տարվում և հետևանքներ չեն թողնում։

Պատվաստումից հետո առաջացած անսովոր և ոչ ադեկվատ ռեակցիաներ արտահայտվում են ինչպես ընդհանուր ինտոքսիկացիայի, այնպես էլ տարբեր օրգան-համակարգերի տեղային ախտահարումներով, դրանց անվանում են հետպատվաստումային անբարեհաջող դեպք (ՀԱԴ):

Տեղային բարդությունները՝ ինֆիլտրատ, թարախակույտ և այլն, կարող են լինել պատվաստման տեխնիկան խանգարվելու պատճառով, ասեպտիկայի կանոնները խախտելու դեպքում։ Երբեմն բարդությունների պատճառ կարող է լինել երեխայի դիմադրողականության անկումը։

Բարդությունների ռիսկը մեծ է ալերգիկ հիվանդների, ցնցումների հակում ունեցող երեխաների շրջանում, հատկապես իմուն համակարգի խանգարումների դեպքում։
Բարդությունների պատճառ կարող են լինել նաև պատվաստման ժամկետների չապահպանումը կամ դրանց խախտումը, տվյալ պատվաստման հանդեպ հակացուցումների անտեսումը։


ԲՑԺ պատվաստանյութից կարող են լինել՝

-    տեղային ռեակցիա՝ թարախային լիմֆադենիտներ, լիմֆատիկ հւսհ գույցների մեծացում, կարող է առաջանալ խուղակ, այդ դեպքում անհրսւ ժեշտ է ժխտել տուբերկուլյոզը,

-    ընդհանուր ռեակցիաներից են՝ դիսեմինացված ԲՑԺ վարակը, որը զարգանում է պատվաստումից 1-12 ամսվա ընթացքում իմունո-դեֆիցիտով անձանց շրջանում, օստեոմիելիտը։

ԿԿԽ պատվաստանյութից պատվաստումից 6-12 օրերի ընթացքում կարող է զարգանալ կարմրուկի, կարմրախտի կամ խոզուկի թեթև կլինիկա, հազվադեպ լինում են նաև ծանր ռեակցիաներ՝ ցնցումներ, թրոմբոցիտոպենիա, էնցեֆալիտ, անաֆիլաքսիա, շճային մենինգիտ։

ԱԿԴՓ-ից հետո որպես ընդհանուր ռեակցիա կարող են լինել ջերմության բարձրացում, հազվադեպ լինում են ցնցումներ ջերմության ֆոնի վրա, անաֆիլակտիկ շոկ, հազվադեպ՝ էնցեֆալոպաթիա։

Հետպատվաստումային ծանր ռեակցիաների դեպքում ծնողներին տրվում են անհրաժեշտ տեղեկություններ հնարավոր ծանր վիճակների և անհապաղ բուժօգնության դիմելու մասին, տրվում է նաև շտապ հաղորդում և իրականացվում է համաճարակաբանական հետաքննություն։

Պոլիոմիելիտի օրալ պատվաստանյութից կարող են լինել գլխացավ, մկանացավ, հազվադեպ՝ վակցինասոցացված պոլիոմիելիտ։ Պատվաստումների հակացուցումներից են.

1) Ծանր իմունադեֆիցիտային վիճակները հակացուցված են կենդանի պատվաստանյութերի (ԲՑԺ,ՕՊՎ, ԿԿԽ) համար՝
ա/ բնածին կամ առաջնային իմունադեֆիցիտներ,
բ/ ձեռքբերովի իմունադեֆիցիտներ (ՁԻԱՀ, իմունադեֆիցիտներ՝  պայմանավորված օնկոլոգիական հիվանդություններով, քիմիաթերապիայով, ճառագայթային բուժումով, առաջացնող դեղամիջոցների երկարատև կիրառումով, օրինակ՝ կորտիկոստերոիդներով՝ 2 շաբաթ և ավելի տևողությամբ՝  2մգ/ կգ կամ 20մգ/ օրական պրեդնիզոլոն ):

2)    Բոլոր պատվաստանյութերի համար՝ ծանր ալերգաբանական ռեակցիա և անաֆիլաքսիա (տարածուն եղնջացան, սուլող շնչառություն, բերանի և կոկորդի այտուց, դժվարացած շնչառություն, հիպոթենզիա և շոկ) նախորդ պատվաստումից հետո կամ անաֆիլաքսիա պատվաստանյութի բաղադրիչների նկատմամբ։

3)    Բոլոր պատվաստանյութերի համար՝ էնցեֆալոպաթիա (կոմա, գիտակցության մթագնում, երկարատև՝ 15 րոպեից ավելի ցնցումներ) նախորդ պատվաստումից հետո՝ 7 օրվա ընթացքում։

4)    Բոլոր պատվաստանյութերի համար՝ սուր ընթացքով վարակիչ և սոմատիկ հիվանդությունները՝ միջին և ծանր, ջերմությամբ կամ առանց ջերմության նաև քրոնիկ հիվանդությունների սրացման շրջանը։

5)    Կարմրուկի, ԿԿ, և ԿԿԽ պատվաստումները հակացուցված են հդիներին։ Կարմրախտի պատվաստումից հետո խորհուրդ է տրվում խուսափել հղիությունից մեկ ամսվա ընթացքում,սակայն, եթե պատահմամբ պատվաստում է կատարվել հղիին, ապա՝ վերջինս հղիությունն ընդհատելու ցուցում չէ։

Զցուշացում. Եթե անամնեզում  նշվում է թրոմբոցիտոպենիա կամ թրոմբոցիտոպենիկ պորպուրա՝ ապա պետք է կարմրուկի,ԿԿ և ԿԿԽ պատվաստումներից առաջ ստուգել թրոմբոցիտների քանակը։

6)    քաշ` մինչև 1700գ։

ԲՑԺ և ՎՀԲ պատվաստումնները հակացուցված են նաև, եթե
նորածինների մոտ առկա է ցածր քաշ` մինչև 1700գ։

Պատվաստումների հակացուցումներ չեն

1)    պերինատալ էնցեֆալոպաթիան (ոչ հարաճուն),
2)    պարզ տենդային ցնցումները,
3)    կայուն նյարդաբանական վիճակները՝ մանկական ուղեղային կաթվածը, Դաունի հիվանդությունը և այլն,
4)    ալերգիան, ասթման,
5)    ալեգիան ձվի նկատմամբ՝ կարմրուկ, ԿԿ,ԿԿԽ պատվաստանյութերի համար,
6)    անեմիան,
7)    թիմուսի շողքի մեծացումը,
8)    բնածին արատները, այդ թվում՝ սրտի բնածին արատները,
9)    պահպանողական թերապիան քրոնիկ հիվանդության ռեմիսիայի շրջանում, այդ թվում հակաբիոտիկներով բուժումը պատվաստումների ազգային օրացույցում ընդգրկված պատվաստանյութերի համար,
10)  քիմիաթերապիան և ճառագայթային բուժումը ապակտիվացված պատվաստանյութերի համար,
11)  տեղային ստերոիդների օգտագործումը,
12)  անբարենպաստ ընտանեկան անամնեզը, ընտանիքում ալերգիայով հիվանդները, հետպատվաստումային անբարեհաջող դեպքերը, մանկան հանկարծամահության համախտանիշը, իմունադեֆիցիտով հիվանդը,
13)  անամնեզում նախկինում տարած հիվանդություններից սեպսիսը, նորածինների հեմոլիտիկ հիվանդությունը, հիւսլինսւյին թաղանթների հիվանդությունը,
14)  կրծքով կերակրելը,
15)  մոր հղիությունը,
16)  նորածնային դեղնուկը,
17)  ցանկացած տեղային և ջերմային ռեակցիաները նախորդ պատվաստումից հետո,
18)  վարակիչ    հիվանդի հետ շփումը,
19)  ռեկոնվալեսցենցիայի    շրջանը։

ՄԻԱՎ վարակակիր մայրերից ծնված երեխաների կանխարգելիչ պատվաստումների կատարման մոտեցումները նույնն են, ինչ առողջ երեխաներինը, բացառությամբ կենդանի պատվաստանյութերով պատվաստումների.

1)    ԲՑԺ պատվաստումը կատարվում է ծնվելուց հնարավորինս շուտ։
2)    ԲՑԺ-ի, կարմրուկի, կարմրախտի, խոզուկի և պոլիոմիելիտի դեմ պատվաստումներն իրականացվում են, եթե երեխայի օրգանիզմում ՄԻԱՎ–ի կլինիկական ախտանշանները բացակայում են և իմունասուպրեսիան չափավոր է։
3)    Պոլիոմելիտի դեմ կանխարգելիչ պատվաստումներն իրականացվում են պոլիոմելիտի ապաակտիվացված (ԻՊՎ) պատվաստանյութերով։

Հնգավալենտ ԱԿԴՓ/ ՎՀԲ/ՀԻԲ, ԱԿԴՓ շարքի պատվաստումները հակացուցված չեն ՄԻԱՎ-ով վարակակիրներին և իմունադեֆիցիտով հիվանդներին։


Պատվաստումների համար չհակացուցված, սակայն հատուկ մոտեցումներ պահանջող վիճակներ


Հեմոֆիլիայով հիվանդ երեխաների դեպքում հնարավոր արյունահոսությունը կանխելու նպատակով միջմկանային ներարկումը փոխարինվում է ենթամաշկային ներարկումով՜ օգտագործելով հատուկ բարակ ասեղներ։ Ներարկումը կատարվում է մարմնի այն մասերում, որտեղ մաշկը շատ մոտ է ոսկրին, և հնարավոր է ներարկման տեղը սեղմել ոսկրին՝ կրունկի հետևի կամ դաստակի համապատասխան մասում։ Ասեղը մտցվում է ոսկրի մակերեսին զուգահեռ։ Պատվաստումները կատարվում են արյան մակարդելիության գործոնները որոշելով։

Արյան պատրաստուկներ ստացած երեխաների պատվաստումների հետաձգումները կենդանի վիրուս պարունակող պատվաստանյութերով կատարում են համապատասխան սխեմայով։ Այս հետաձգումները պայմանավորված են նրանով, որ արյան պատրաստուկները պարունակում են կարմրուկի, կարմրախտի և խոզուկի դեմ հակամարմիններ, որոնք կարող են օրգանիզմում խոչընդոտել պատվաստանյութի մեջ պարունակող կենդանի հարուցչի բազմացումը։ Պատվաստման այս հետաձգումը չի մեծացնում հիվանդանալու ռիսկը, քանի որ արյան մեջ եղած հակամարմաինները պաշտպանում են վարակից։ Կենդանի վիրուս պարունակող պատվաստանյութով պատվաստված երեխան պետք է համարվի չպատվաստված, եթե պատվաստումից հետո մինչև 2 շաբաթ երեխային ներարկվել է իմունագլոբուլին, շիճուկ կամ ամբողջական արյուն։Պատվաստումը պետք է կրկնելհւսշվի առնելով հավելված 4-ում ն երկւսյսսցված հետաձգումների ժամկետները։Արյան պատրաստուկների ներարկումը չի ազդում պոլիոմիելիտի պատվաստումների վրա։

Վերոնշյալը չի վերաբերում ապաակտիվացված ադսորբցված, ռեկոմբինանտ (հեպատիտ Բ) և հակատոքսինային պատվաստանյութերին։

Նախատեսվող պլանային վիրահատության դեպքում պատվաստումներն անհրաժեշտ է կատարել դրանից մեկ ամիս առաջ։

Պետք է նշել, որ պատվաստումից հետո կարող են լինել հիվանդություններ, որոնք շփոթում են հետպատվաստումային ռեակցիաների հետ։ Դրանք տարբերակելու համար հարկավոր է իմանալ հետևյալը՝

-    արագ տիպով ընթացող ալերգիկ ռեակցիաները չեն լինում իմունիզացիայից հետո ուշ, քան 24 ժամ, իսկ անաֆիլակտիկ շոկը՝ ոչ ուշ, քան 4 ժամ,

-    կենդանի պատվաստանյութերից ռեակցիան (բացի արագ տիպով ընթացող ալերգիկ ռեկցիայից՝ պատվաստման առաջին ժամերին) չի կարող ի հայտ գալ 4-րդ օրվանից վաղ և 12-14 օրից ուշ՝ կարմրուկից հետո, մինչև 21-րդ օրը՝ պարոտիտից հետո և մինչև 30-րդ օրը պոլիոմիելիտի պատվաստումից հետո,

-    մենինգիալ երևույթները բնորոշ չեն ԱԴՓ-ի, կարմրուկի և պոլիոմիելիտի պատվաստումներին, բայց կարող են լինել պարօտիտի վակցինայից 3-4 շաբաթ հետո,

-    էնցեֆալոպաթիան բնորոշ չէ պարօտիտի և պոլիոմիելիտի պատվաստումներից առաջացած ռեակցիային, այն հազվադեպ կարող է լինել ԱԿԴՓ-ից հետո,

֊ հազվադեպ ցնցումային ֆոն ունեցեղ երեխաների շրջանում կարող են լինել ցնցումներ ԱԿԴՓ-ի կապույտ հազի բաղադրիչի հանդեպ,

-    աղիքային, երիկամային ախտանիշները և շնչառական անբավարարությունը բնորոշ չեն պատվաստումների բարդություններին և համարվում են ուղեկցող հիվանդություններ,

-    կատարալ ախտանիշներ կարող են լինել կարմրուկի պատվաստումից հետո (պատվաստումից հետո 5-րդ օրվանից ոչ շուտ և 12-14 օրից ոչ ուշ), բայց այն բնորոշ չէ այլ պատվաստումներին,

- ընդհանուր ծանր ռեակցիաներ ջերմության բարձրացմամբ և ֆեբրիլ ցնցումներով, ինակտիվացված պատվաստանյութերի հանդեպ՝ ոչ ուշ, քան 48 ժամը պատվաստումից հետո (ԱԿԴՓ, ԱԴՓ, ԱԴՓ-Մ) և ոչ շուտ, քան 4-5-րդ օրը՝ կենդանի պատվաստանյութից հետո (կարմրուկ, պարօտիտ)։

Հատուկ խումբ կազմող երեխաների պատվաստումները

Պրակտիկ աշխատանքում երբեմն բժիշկները դժվար կացության առջև են կանգնում առողջական շեղումներով երեխաներին պատվաստելիս։ Սակայն ՄԱԿ-ի որոշմամբ հատկապես թուլակազմ երեխաներին է անհրաժեշտ պատվաստել, քանի որ հատկապես այդ երեխաներն են ծանր կրում ինֆեկցիաները։ Դա է պատճառը, որ վերջին տարիներին պատվաստումների հակացուցումներ հանդիսացող հիվանդությունների ցանկը խիստ պակասել է։ Այնպիսի լուրջ հիվանդություններ, ինչպիսիք են անհասությունը, նորածինների հեմոլիտիկ հիվանդությունը, հիպոտրոֆիան, կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությունները առանց ցնցումային համախտանիշի (այդ թվում նաև Դաունի հիվանդությունը և ֆենիլկետոնուրիան), սրտի բնածին արատները, նեֆրոպաթիան, հեմոֆիլիան, մարսողական օրգանների խրոնիկ հիվանդությունները, ՄԻԱՎ-ով ինֆեկցվածությունը չի հանդիսանում հակացուցում, սակայն պահանջում է առանձնահատուկ ուշադրություն։

Պետք է հիշել՝

-    պատվաստումը կատարել սուր հիվանդությունից լավանալուց հետո և խրոնիկ հիվանդությունների ռեմիսիայի շրջանում;
-    խրոնիկ հիվանդություններով հիվանդ երեխաներին պետք է նախապատրաստել պատվաստմանը և պատվաստումից հետո անցկացնել հակառեցիդիվային բուժում;
-    պատվաստման հակացուցման ժամկետը որոշում է բժիշկը (տեղամասի, ընտանիքի), բարդ դեպքերում պետք է խորհրդակցել կոնսուլտատիվ կենտրոնի հետ;
-    պետք է հիշել,որ պատվաստում չանելը բարձրացնում է ռիսկը ինֆեկցիաներով հիվանդանալու։

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am