Կամավոր առողջության ապահովագրություն իրականացնելու համար` ցանկությունից բացի, ոչ պակաս կարևոր են ճկուն և մատչելի ապահովագրական պայմանները:
«ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունն առաջարկում է առողջության ապահովագրության «ՌԵՍՈՊՐՈՖ» բացառիկ ծրագիրը: Այն ֆիզիկական և իրավաբանական անձանց համար նախատեսված բժշկական ապահովագրության կամավոր տարբերակ է, որը հիմնական բժշկական ապահովագրական ծառայությունների հետ մեկտեղ ապահովում է նաև բարձրակարգ բժշկության հասանելիություն արտերկրում:
«Մենք չենք սահմանափակվում միայն քաջառողջություն մաղթելով՝ մենք առաջարկում ենք քաղաքակիրթ միջոց` պահպանելու և  ամրապնդելու Ձեր առողջությունը». այս սկզբունքով և բժշկական ապահովագրության լայն ծածկույթով «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը ներկայացնում է նոր առաջարկների մեծ և շահեկան փաթեթ:
«ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության բժիշկ Նաիրա Աբրահամյանը ներկայացնում է   «ՌԵՍՈՊՐՈՖ»  ծրագրի կարևոր և առաջնային սկզբունքները:

- Ի՞նչ է իրենից ներկայացնում  «ՌԵՍՈՊՐՈՖ» ծրագիրը, ի՞նչ առավելություններ ունի և ինչու՞ ընտրել հենց այս տարբերակը:

-«ՌԵՍՈՊՐՈՖ»  ապահովագրական ծրագիրն ընտրած մարդը կարող է օգտվել մի շարք բժշկական կետրոնների ծառայություններից: Այս ապահովագրական ծածկույթը ներառում է ամբուլատոր բուժօգնության ծառայությունները, ինչպես նաև` ապահովագրություն դժբախտ պատահարներից, ստացիոնար բուժօգնությունից և ատամնաբուժական զեղչերից օգտվելու, ընտանիքի առողջ պլանավորման և «Սֆերա» միջազգային բժշկության ծառայությունից օգտվելու հնարավորություն:

- «ՌԵՍՈՊՐՈՖ»-ը նախատեսում է նաև բժշկական զննության և խորհրդատվության անսահմանափակ տարբերակներ` ամբուլատոր բժշկական օգնության շրջանակներում: Մանրամասնեք խնդրեմ, ի՞նչ են  իրենցից ներկայացնում այս հետազոտությունները:

-«ՌԵՍՈՊՐՈՖ»-ի շրջանակներում տրամադրվող բժշկական զննության և խորհրդատվության ծառայությունները իրենցից ներկայացնում են կանխարգելիչ բժշկական քննության փաթեթ, որի միջոցով ապահովագրված անձը տարեկան մեկ անգամ՝ անկախ որևէ գանգատից և բժշկական ցուցում ունենալուց, հնարավորություն ունի անցնել կանխարգելիչ բուժզննություն, հետևյալ ծավալով՝ ընդհանուր պրակտիկայի բժշկի (թերապևտ կամ մանկաբույժ) զննում և խորհրդատվություն, ուլտրաձայնային հետազոտություն՝ որովայնի և փոքր կոնքի օրգանների, վահանաձև գեղձի, էլեկտրասրտագրություն, արյան և մեզի ընդհանուր քննություն, ընդհանուր պրակտիկայի բժշկի ցուցմամբ՝ այլ նեղ մասնագետների խորհրդավտություններ: Այս ծրագրի շրջանակում կարելի է օգտվել բոլոր նեղ մասնագետների խորհրդատվություններից, ալերգոլոգի, ակնաբույժի, սրտաբանի, գաստռոէնտերոլոգի, վիրաբույժի, գինեկոլոգի, նյարդաբանի և շատ այլ մասնագետների ծառայություններից, նաև, ըստ ԲԿ-ի հագեցվածության, բոլոր գործիքային և լաբորատոր հետազոտություններից։

- Այս ապահովագրական ծրագիրը հնարավորություն է տալիս դիմել ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան կլինիկաներին և ֆինանսական միջոցները ծախսել արտոնյալ սակագնային պլաններով:  Որո՞նք են «Սֆերա» միջազգային բժշկության ծրագրի գլխավոր ու ամենաէական առանձնահատկությունները:

-«Սֆերա» միջազգային բժշկական ծրագրի միջոցով ապահովագրված անձը հնարավորություն է ունենում արտասահմանյան բարձր վարկանիշ ունեցող բժշկական հաստատությունների բժիշկների կողմից ստանալ ինչպես առաջնային ախտորոշիչ-խորհրդատվական օգնություն, այնպես էլ համապատասխան նեղ ուղղվածության մասնագետի կողմից ստանալ 2-րդ կարծիք (ապահովագրված անձի համար ստեղծվում է էլեկտրոնային հարթակ, որի միջոցով անձը ինքնուրույն կապ է հաստատում արտասահմանյան բժշկի հետ), իսկ արտերկրում գտնվելու ժամանակահատվածում անձին կցվում է ուղեկցորդ, որը կարգավորում է բոլոր կազմակերպչական հարցերը։

-Ներկայացրեք խնդրեմ, «ՌԵՍՈՊՐՈՖ»-ի ֆինանսական կողմը: Մոտավորապես որքա՞ն գումար է անհրաժեշտ այն ունենալու համար, և դրա դիմաց ի՞նչ կարելի է շահել:

-«Շահել»  բառը տեղին է, քանի որ վճարելով տարեկան ընդամենը 36 000 ՀՀ դրամ, քաղաքացին մեկ տարվա համար ունենում է որակյալ, անվճար ամբուլատոր բուժօգնություն, ապահովագրված է լինում «դժբախտ պատահարներից»՝ ստանալով 100% անվճար բուժօգնություն, հնարավորություն է ունենում անվճար ստանալ խորհրդատվություն արտասահմանյան բարձր վարկանիշ ունեցող բժշկական հաստատություններից, իսկ ստացիոնար բուժման և ատամնաբուժական ծառայությունների համար ձեռք է բերում հատուկ զեղչեր։