Մենք սովոր ենք մեղադրել համակարգչային խաղերին մեզնից չափազանց շատ ժամանակ խլելու մեջ: Ոմանք կարող են օրեր անցկացնել մոնիտորին գամված, միայն կարճ ընդմիջումներ կատարելով: Մենք անընդհատ լսում ենք, որ համակարգչային խաղերի պատճառով վատանում է տեսողությունը, դրանք բացասական են անդրադառնում նյարդային համակարգի վրա, կարող են առաջացնել հաճախակի գլխացավեր, քնի խանգարումներ: Ընդհանուր առմամբ, բացասական պատկեր է ձևավորվում: Սակայն, արդյո՞ք իրականում ամեն ինչ այսքան միանշանակ է: Պարզվում է՝ այս խաղերն էլ առավելություններ ունեն.
 
Օգնում են ավելի լավ աշխատել
 
Այո, Հոլանդացի գիտնականները վկայում են , որ գրասենյակային աշխատողները, ովքեր օրը մեկ ժամ ոչ բարդ խաղեր են խաղում համակարգչով , ավելի ակտիվ են: Նրանք ավելի քիչ են հոգնում, ավելի լավ են կենտրոնանում տրված առաջադրանքին: Սա յուրօրինակ ընդմիջում է, որը օգնում է ուշադրությունը շեղել, թուլացնել լարվածությունը, հետևաբար՝ հանգստանալ:
 
Պայքարում են սթրեսի դեմ
 
Իսկ կանադացի գիտնականները պնդում են, որ աշխատանքային օրը պետք է սկսել թեթև, պոզիտիվ խաղից: Նրանք ավտոմատ կերպով նվազեցնում են տագնապի աստիճանը, վախը, օգնում, հումորով վերաբերվել բարդ իրավիճակներին: Բանը նրանում է, որ գեղեցիկ պոզիտիվ պատկերներին նայելիս կորտիզոլի մակարդակը նվազում է, աշխատակիցները դառնում են բարի ու դիմացկուն:
 
Նպաստում են մտավոր զարգացմանը
 
Եվրոպացի գիտնականները նույնպես դրական կողմ են գտել համակարգչային խաղերում: նրանք կարող են փոխարինել այբուբեններին, բառարաններին, հանելուկների ու խնդիրների ժողովածուներին, կոնստրուկտորներին և այլ իրական խաղերին: Նույնիսկ եթե երեխան պարզապես մեքենա է վարում խաղում, սա օգնում է մարզել ուշադրությունը, հիշողությունը, երևակայությունը, ճարպկությունը:Պարզապես պետք է հետևել թե ինչ խաղեր է ընտրում երեխան' նախապատվությունը տալով տրամաբանական, արկածային,այլ ոչ ագրեսիվ խաղերին:
 
Հանգստացնում են
 
Մանկապարտեզներում շատ ժամանակ են տրամադրում կոնստրուկտորներ, փազլներ հավաքելուն, քանի որ այս տեսակ խաղերը օգնում են շեղվել բացասական մտքերից. ուշադրությունը կենտրոնանում է գլուխկոտրուկը լուծելու վրա: Բոլորին է օգտակար ժամանակ առ ժամանակ շեղվել ու օրինակ թեթրիս կամ մաջոնգ խաղալ: Սա կօգնի թոթափել լարվածությունը, ժողովել մտքերն ու ուշքի գալ: 
Պարզապես անհրաժեշտ է ճիշտ բաշխել ժամանակը աշխատանքի, ուսման, տնային գործերի ու զվարճանքների միջև:
 
 
 
Թարգմամնված նյութի աղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ Med-otzyv.ru