Ջեքֆրութը ուտելու ենթակա ամենամեծ պտուղն է, որ աճում է ծառերի վրա: Նրա երկարությունը 20-90 սմ է, տրամագիծը` մինչև 20 սմ, քաշը հացնում է մինչև 34 կգ: Նրա հաստ կեղևը ծածկված է բազմաթիվ կոնուսաձև ելուստներով: Նորահաս պտուղները կանաչ են, այնուհետև հետո դառնում են դեղնականաչ կամ դեղնաշագանակագույն:
 
Հասած պտուղները պարունակում են 30-40% ուտելի միջուկ, շատ սննդարար են ու պարունակում են 40% ածխաջուր (ավելի շատ քան հացը): Այդ պատճառով էլ ջեքֆրութը Հնդկաստանում կոչվում է «հաց աղքատների համար»: Նրա սերմերը նույնպես շատ սննդարար են` պարունակում են 38% ածխաջուր, 6.6% սպիտակուց, 0.4% ճարպ:

Ջեքֆրութի միջուկը հիանալի համադրվում է պաղպաղակի կամ այլ մրգերի ու քաղցրավենիքների հետ, առանձնակի համեղ է կոկոսի կաթի մեջ` մրգային աղցանի տեսքով: Ջեքֆրութից կարելի է պատրաստել կարկանդակների յուրահատուկ միջուկ, ինչպես նաև կարելի է այն եփել բանջարեղենի պես: Այն կարելի է մատուցել նաև  մսային և ձկնային ուտեստների հետ: Ջեքֆրութով կարելի է լցոնել հավը, ինչը մսին  յուրահատուկ համ կհաղորդի:

Համարվում է, որ ջեքֆրութի ծառը հաջողություն է բերում, իսկ նրա պղնձականաչ գույնն (պղինձը Թայլանդում համարվում է մոգական ծառ)  ունի թալիսմանի հատկանիշներ, որոնք պաշտպանում են տիրոջը տարատեսակ վտանգներից:

Ջեքֆրութն օգտագործվում է նաև բուժական նպատակներով: Ծառի արմատներն օգտագործվում են լուծը բուժելու համար, իսկ ծաղիկներն ունեն հակադիուրետիկ հատկություններ: Հասած միրգն ունի լուծողական ազդեցություն: Համարվում է, որ ջեքֆրութի տերևներից պատրաստված թեյն ավելացնում է  կերակրող մայրերի կաթը: