''ՎիկՄեդ'' պրոկտոլոգիական կլինիկան հանդիսանում է Հայաստանում գործող ''ինտիմ վիրաբուժության''մասնագիտված կենտրոն: Այն կանանց և աղջիկներին առաջարկում է արտաքին սեռական օրգանների վերականգնողական և էսթետիկ վիրահատություններ, որոնք կօգնեն գրավչություն հաղորդել շեքի արտաքին տեսքին, վերականգնել այդ հատվածի երբեմնի երիտասարդությունը, ձերբազատվել հետծննդաբերական տրավմաներից: Կլինիկան զբաղվում է նաև տղամարդկանց շրջանում ինտիմ վիրահատական միջամտություններով: Այս ամենի արդյունքում բարելավվում է մարդկանց սեռական կյանքի որակը:

- Ի ՞նչ է իրենից ներկայացնում ինտիմ վիրաբուժությունը:

-''Ինտիմ վիրաբուժությունը'' դա շեքային վիրաբուժությունն է (промежностная хирургия, перинеология), որն իր մեջ ներառում է գինեկոլոգիայի, պրոկտոլոգիայի, ուրոլոգիայի որոշակի գործոններ և զբաղվում է կոնքի հատակի վերականգնողական և արտաքին սեռական օրգանների էսթետիկ վիրահատություններով, այդ իսկ պատճառով էլ կոչվում է ''ինտիմ վիրաբուժություն'':

- Արդյոք ''ինտիմ վիրաբուժությունը'' պահանջարկ վայելու՞մ է Հայաստանում:

- ''Ինտիմ վիրաբուժություն'' հասկացությունը վաղուց ներդրվել և լայն տարածում ունի ամբողջ աշխարհում, բայց ոչ Հայաստանում, ինչը պայմանավորված է մեր ավանդական մտածելակերպով: Մեր ազգն ամաչկոտ է, մենք այդ մասին չենք խոսում, չենք դիմում մասնագետներին ու հետաքրքրվում, թե օրինակ` նորմա՞ լ է մեր սեռական օրգանների ձևը, արդյո՞ ք դա կարելի է ենթարկել փոփոխության: Եվ եթե որևիցե անոմալիա չկա, այդ դեպքում բժշկի խնդիրն է բացատրել դիմողին, որ դա բնական երևույթ է և ոչ տրավմայի, ոչ էլ զարգացման արատի հետևանք է: Մեր երկրում էսթետիկ միջամտությունների հիմնականում դիմում են դեմքի՝ մասնավորապես քթի վիրահատության հարցերով, մտահոգվելով, որ քիթը երևացող տեղ է, իսկ ահա սեռական օրգանները՝ չերևացող են, բայց չէ՞ որ դա ևս համարվում է մարդու մարմնի մի մասը և ոչ պակաս կարևոր:

Եվ առհասարակ, մենք բժիշկներին դիմում ենք ծայրահեղ դեպքերում, ինչը պայմանավորված է նաև մեր սոցիալ-տնտեսական ոչ բարվոք վիճակով: Դա է պատճառը, որ նման խնդիրները մղված են երկրորդային պլան: Իսկ շատերն իրազեկ չեն, որ Հայաստանում կա ինտիմ վիրարահատություններ իրականացնող մասնագետ: Նույնիսկ եղել են դեպքեր, երբ կանայք մեր կենտրոն դիմել են առողջական այլ խնդիրներով, ես տեսել ու հարցրել եմ` մի՞թե չեք նկատում, որ այսպիսի խնդիր ունեք, իսկ նրանք զարմացել են` ''Դուք դրանով զբաղվու՞մ եք և արդյո՞ք խնդիրը շտկելի է'': Նմանատիպ խնդիրներն այո շտկելի են, և պահանջում են իրենց մասնագիտական լուծումը:

- Որքանո՞վ եք կարևորվում ինտիմ վիրաբուժության ներդրումը Հայաստանում:

-Հիվանդների հետ զրուցելիս պարզում ենք, որ նրանց 80 տոկոսն ունի նման խնդիրներ, նամանավանդ ծննդաբերած կանայք ցանկանում են վերականգնել իրենց սեռական օրգանների երբեմնի երիտասարդությունը, իրենց սեռական կյանքի որակը: Բոլոր կանայք ունենում են հետծննդաբերական տրավմաներ, հաճախ նրանք ստանում են կոպիտ պատռվածքներ( երբեմ դրանք կատարվում են հենց բժիշկի կողմից(էպիզիոտոմիաներ)), իսկ այդ ամենն իր բացասական հետքն է թողնում կնոջ սեռական օրգանների թե ՛ արտաքին տեսքի, և թե ՛ սեռական կյանքի որակի վրա: Ահա 40 տարեկան և ավելի բարձր տարիքի, ինչպես նաև գինեկոլոգիական վիրահատություններ տարած կանանց շրջանում խնդիրներն ամենից շատ արտահայտվում են կոնքի հատակի իջեցման դրսևորումներով, ինչը, սովորաբար, պայմանավորված է լինում ծննդաբերական գործընթացի ժամանակ պահող կապանային ապարատի պատռվածքներով, թուլացումով, դրանց առաձգականության կորստով: Եթե նախորդը վերաբերում էր կյանքի որակի բարելավմանը, ապա այս դեպքում վիրահատական միջամտությունն ուղղված է նրանց առողջության վերականգմանը: Կոնքի հատակի իջեցման դեպքում առաջանում են այնպիսի խնդիրներ, ինչպիսին է, օրինակ`սթրեսային անմիզապահությունը, ինչը պահանջում է լուրջ վերականգնողական վիրահատություն:

- Հայաստանում արդիական է դարձել կուսաթաղանթի արհեստական վերականգնումը…

-Միայն Հայաստանում է դա ակտուալ, իսկ ահա մեր հարևան Ռուսաստանում տեղի է ունենում հակառակ գործընթացը: Կան աղջիկներ, ովքեր այցելում են բժիշկների և խնդրում, որ ''դեֆլորացիա'' ( կուսաթաղանթի պատռում) հասկացությունը կատարվի նրանց կողմից` վախենալով առաջին սեռական հարաբերության ցավից: Նրանց մոտ լայն տարածում ունի սեռական շուրթերի բնածին անհամաչափությունների և հետվնասվածքային դեֆորմացիաների շտկումը:

- ''Ինտիմ վիրաբուժությունը'' վերաբերում է նաև տղամարդկանց: Ձեր կլինիկան վիրահատական միջամտություններ իրականացնու՞մ է տղամարդկանց շրջանում:

-Իմիջիայլոց տեղեկացնեմ, որ նման բնույթի խնդիրներով մասնագետներին դիմելու հարցում Հայաստանում տղամարդիկ ավելի համարձակ են: Սակայն նրանք այցելում են սեքսոպաթոլոգների, մաշկավեներոլոգների, այսինքն` նրանց, ում դիմում են հիմնականում սեռավարակների կամ սեռական ֆունկցիայի հետ կապված խնդիրներով: Բայց վերոնշյալ մասնագետները որևէ կապ չունեն վիրաբուժության հետ: Մինչդեռ, ''ինտիմ վիրաբուժությունը'' գոյություն ունի նաև տղամարդկանց համար: Այն կազմում է ''անդրալոգիա'' լայն հասկացության մի փոքր մասը, ինչով մենք զբաղվում ենք:

- Կա ՞ արդյոք հակացուցում և տարիքային սահմանափակում ''ինտիմ'' վիրահատական միջամտությունների դեպքում:

- ''Ինտիմ վիրաբուժություն'' հասկացությունը վերաբերում է չափահաս մարդկանց, ովքեր ապրում են սեռական կյանքով: Տարիքային սահմանափակում կա այնքանով, որ անչափահաս երեխաներին չի հետաքրքրում իրենց սեռական օրգանների չափսը, ձևը և սեռական կյանքի որակը: Իսկ եթե մեզ դիմում է տարեց մարդ, ով չի տառապում կողմնակի հիվանդություններով և իրեն դեռ հետաքրքրում է սեռական օրգանների տեսքն ու ֆունկցիոնալ վիճակը, այդ դեպքում վիրահատական միջամտություններ իրականացնում ենք:

- Ի ՞նչ նյութերով և եղանակներով եք իրականացնում վիրահատությունը: Ե ՞րբ կարող է հիվանդը լիարժեքորեն վերադառնալ իր բնականոն ապրելակերպին:

-Մենք աշխատում ենք ժամանակակից մեթոդներով և տեխնոլոգիաներով` օգտագործելով լավագույն սարքավորումները և սինթետիկ նյութերը: Հիվանդը կլինիկայում գտնվում է ամենաշատը 24 ժամ: Հաջորդ օրն իսկ նա կարող է վերադառնալ իր նախկին ապրելակերպին` բնականաբար, լինելով բժշկի հսկողության տակ:


 


Նյութը` Նազենի Բաղդասարյանի
Հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է Doctors.am կայքին