«3Դենտ»  ստոմատոլոգիական կենտրոնը հիմնադրվել է 2011 թ.-ին ստոմատոլոգիական ոլորտում ավելի քան 15 տարի գործունեություն ծավալած բժիշկ-ստոմատոլոգներ Գևորգ Թանգյանի, Արմեն Աբազյանի և «ԿԱՐԵՆ» ատամնատեխնիկական լաբորատորիայի հիմնադիր-տնօրեն Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ:

«3Դենտ» ստոմատոլոգիական կենտրոնն այսօր միակն է ՀՀ-ում, որտեղ օրթոպեդիկ ստոմատոլոգիան արդեն թվայնացված է:

Ավելի քան մեկ տասնամյակ ոլորտի առաջատար 3Shape ընկերության կողմից արտադրված 3Shape Trios Color ներբերանային սքաների կիրառումը 3Դենտ ստոմատոլոգիական կենտրոնին ևս մեկ անգամ հնարավորություն տվեց մեկ քայլ առաջ ներկայանալ և ծառայություներ մատուցել  յուրովի:

Հովհաննես Աբազյան, բժիշկ-ստոմատոլոգ

- Արդեն 3 տարի է, ինչ մենք աշխատում ենք թվային տեխնոլոգիաներով և այդ 3 տարվա մեջ ձեռք ենք բերել բավականաչափ մեծ փորձ և կարողանում ենք բուժման ամբողջական ընթացքը ապահովել թվային տեխնոլոգիաներով, ինչը ենթադրում է ավելի բարձր որակ, մեծ ճշգրտություն և բավական արագ ընթացք: Մենք հատկապես շեշտ ենք դրել իմպլանտացիայի վրա: Մեր կենտրոնի ծրագրային ապահովման միջոցով կատարվում է ճիշտ ախտորոշում և իմպլանտացիայի ճիշտ պլանավորում, որի արդյունքում պացիենտին տեղադրվում են տվյալ դեպքին համապատասխան ճիշտ քանակի իմպլանտներ և ճիշտ դիրքերով: Այս հանգամանքը հետագայում զերծ է պահում տարբեր խնդիրներից՝ կապված պրոթեզավորման հետ և տալիս է լիարժեք գոհացնող արդյունք:

 

Գուրգեն Պողոսյան, օրթոպեդ-իմպլանտոլոգ

- Մեզ դիմած պացիենտների էսթետիկ խնդիրները մենք լուծում ենք տարբեր եղանակներով, սկսում ենք հետազոտություններից մինչև անդարձելի փոփոխություններ ատամների վրա իրականացնելը: Մենք կատարում ենք հետազոտություններ, ստանում ենք պացիենտների նոր ատամների  վերջնական դիրքը, տեսքը և մորֆոլոգիան: Դրանից հետո նոր նիայն այդ ամենը տեղափոխում ենք բերանի խոռոչ: Այս մանրակրկիտ հաշվարկված գործընթացից հետո միայն սկսում ենք աշխատանքները ատամների հղկման հետ:
Այսինքն մենք աշխատանքի ամենասկզբից պատկերացնում ենք, թե ինչ ժպիտ ենք պարգևելու մեր պացիենտին:

 


 

Արմեն Մարտիրոսյան, բժիշկ-ստոմատոլոգ

- Պացիենտի  բերանի խոռոչը սքանավորելուց հետո մենք ստանում ենք վիրտուալ ատամնաշար, որից հետո պլանավորում ենք բուժման ընթացքը:Պլանավորում կատարելուց հետո 3D պրինտերի օգնությամբ մենք ստանում ենք մոդելներ, որոնց վրա արդեն կատարում ենք մեր թափանցիկ կապաների պատրաստումը: Թափանցիկ կապաները իրենցից ներկայացնում են բուժման ավելի էսթետիկ, ոչ տեսանելի եղանակ:
Պացիենտի հետ նախապես վիրտուալ ձևով համաձայնեցնում ենք ատամնաշարի վերջնական տեսքը:


Միջազգային ստանդարտների պահանջներին համընթաց քայլելը, կատարելագործվելն ու անընդմեջ զարգանալը 3Դենտ ստոմատոլոգիական կենտրոնին հնարավորություն է տալիս առավել բարձր մակարդակով ներկայանալ և մատուցել ծառայություններ յուրովի:

Կլինիկայի աշխատանքային սկզբունքն է քայլել ժամանակին համընթաց և մեր պացիենտներին պարգևել շատուշատ առողջ ու երջանիկ ժպիտներ:

Հասցե՝   Սարյան 2
Հեռ.՝       010 544 554
               096 544 550
Կայք՝     www.3dent.am

Աղբյուրը՝ Doctors.am