Տարեցտարի ատամնակծվածքի պաթոլոգիայի հաճախականությունը աճ է արձանագրում: Երկրագնդի բնակչության ավելի քան 90 %-ն ունի ատամների ծռվածություն կամ կծվածքի շեղումներ։ Ընդ որում` դեպքերի մեծամասնությանն անհրաժեշտ է մասնագիտացված օրթոդոնտիկ օգնություն, խնդրին վերջնական լուծում տալու համար:

- Ինչո՞վ է պայմանավորված ատամների ծռվածության և կծվածքի խախտման պատճառը:

- Այս խնդիրերը կարող են պայմանավորված լինել մի շարք գործոններով` գենետիկ նախատրամադրվածությունից մինչև ժամանակակից մարդու կողմից օգտագործվող սննդի բնույթը։ Փափուկ սննդի դեպքում մեր ծամիչ ապարատը, որպես կանոն չի աշխատում համապատասխան ծանրաբեռնվածությամբ։ Որպես հետևանք, ժամանակակից մարդու ծնոտային ոսկորները զարգանում են ոչ բավարար չափով, իսկ ատամները մնում են նախկին չափերին, և նրանց համար առաջանում է նեղվածք։ Կան բնածին պատճառներ ևս, օրինակ` մարդու մոտ աճում են ավելի քիչ ատամներ, քան սահմանված է, և այդ ատամները "վազվզում են" ծնոտի երկարությամբ, ու դրանց միջև առաջանում են լայն, տգեղ ճեղքեր։ Արտաքին գործոններից կարելի է առանձնացնել անբարենպաստ էկոլոգիական գործոնների ազդեցությունը, երեխաների արհեստական կերակրումը և շատ այլ պատճառներ։

"Ծուռ" ատամները և ոչ ճիշտ կծվածքը երեխայի համար կարող է դառնալ հոգեբանական խնդիրների լուրջ պատճառ` վատ անդրադառնալով նրա հետագա կյանքի վրա։ Սակայն նույնիսկ եթե երեխան հաղթահարում է "ծուռ" ատամների հոգեբանական արգելքը, ընթացքում ի հայտ են գալիս այլ խնդիրներ։ Կծվածքի հիվանդությունները ժամանակին չվերացնելու դեպքում առաջանում են լնդային հիվանդություններ, իրենց հետ բերելով շատ խնդիրներ: Սակայն ամենավտանգավորն այն է, որ կարող են հանգեցնել մարդու օրգանիզմի ամենաբարդ հոդի` քունքաստործնոտային հոդի գործառնությունների խախտումների խորացմանը։ Ի տարբերություն մնացած հոդերի, որոնք ունակ են շարժում կատարել երկու ուղղությամբ, քունքաստործնոտային հոդը, շնորհիվ իր բարդ կառույցի, շարժումներ է կատարում երեք ուղղությամբ։ Դրանում կատարվող ցանկացած փոփոխություն դժվարությամբ է տրվում շտկման։ Բուժման անհրաժեշտության մասին որոշումը պետք է ընդունել առկա գործառնական և կոսմետիկ խախտումների հիման վրա։

- Ի՞նչ խնդիրներ է լուծում ժամանակակից օրթոդոնտիան:

- "Ավանտա" բժշկական կենտրոնում իրականացվում են ցանկացած օրթոդոնտիկ միջամտություններ` էսթետիկ խնդիրներից մինչև ամենալուրջ խանգարումներ, որոնցից հատկանշական են ` առանձին ատամների դիրքի շեղումները, ծնոտների և ատամնաշարերի անկանոնությունները, կծվածքի արտահայտված թերությունները և այլն: Այսօր ի ուրախություն բոլորիս հնարավոր է իրականացնել օրթոդոնտիկ բուժում ցանկացած տարիքում, նպաստելով գեղեցիկ դիմագծերի ձևավորմանը: 

- Ինչպե՞ս են կրում բրեկետները:

- Ատամնաշարի վիճակից կախված բրեկետները կրում են սովորաբար որոշակի ժամանակահատված, բուժող բժշկի մշտական հսկողության ներքո: Բրեկետների կրումից հետո ստացված արդյունքի ամրապնդման համար անհրաժեշտ է ոչ երկար ժամանակ կրել հատուկ ռետեյներներ, արդյունք ամրապնդելու համար: Արդյունավետ օրթոդոնտիկ բուժում իրականացնելու համար կիրառում ենք աշխարհում լայն ճանաչում ունեցող բրեկետների բոլոր տեսակները, ինչպես մետաղական, կերամիկական, շափյուղային բրեկետներ, այնպես էլ անտեսանելի բրեկետ համակարգեր, որոնց կիրառումը զգալիորեն նվազեցնում է բուժման տևողությունը:

- Երեխաների մոտ լինում են արդյո՞ք նախանշաններ, որոնց առկայության դեպքում պետք է դիմել մասնագետի օգնությանը:

- Երեխաների մոտ դեռ վաղ հասակից հաճախ լինում են նախանշաններ, որոնք հուշում են օրթոդոնտիկ խանգառումների մասին: Այդ նախանշաններից են` բերանով շնչելը, սննդի կծելու կամ ծամելու ժամանակ առաջացող դժվարությունները, ատամների խիտ դասավորվածությունը, նրանց դիրքի խախտումը, ինչպես նաև կան այնպիսի խնդիրներ, որոնք սկզբնական շրջանում այդքան նկատելի չեն ծնողների համար: Սակայն ծնողները ճիշտ ժամանակին մասնագետի դիմելով կարող են կանխել այդ խանգառումների զարգացումը: Տվյալ խնդիրներից խուսափելու համար խորհուրդ կտայի երեխայի մինչև 7 տարին լրանալը դիմել օրթոդոնտի խորհրդատվության, որն ի դեպ "Ավանտա" բժշկական կենտրոնում կատարվում է բացարձակապես անվճար հիմունքներով, բացառելու համար երեխայի մոտ որևէ օրթոդոնտիկ խնդրի առկայությունը: Կարծում եմ, որ սա ամենադյուրին տարբերակ է ծնողի համար, պարզելու և անհրաժեշտության դեպքում նաև լուծելու երեխայի մոտ առկա կամ նոր զարգացող օրթոդոնտիկ խնդիրը:


Աղբյուրը՝ Doctors.am