Այսպիսի իրավիճակ հաճախ է հանդիպում: Ինչպե՞ս նկատել տեսողության խանգարման նշանները: Ուշադրություն դարձրեք երեխայի մոտ այս երեք ախտանշի առկայությանը:
 
Կկոցում
Եթե երեխան անընդհատ կկոցում է աչքերը (կարևոր չէ փորձում է ինչ-որ բան տեսնել, թե՞ պարզապես շուրջն է նայում), սա անհանգստանալու տեղիք պետք է տա: Կկոցելը նշան է,  որ երեխան հեռվում տեղակայված առարկաները վատ է տեսնում: Եթե նկատել եք, որ երեխան սովորականից շատ է կկոցում, աչքերը հատկապես հեռուստացույց դիտելիս և կարդալիս, անպայման դիմեք ակնաբույժի:
 
Մշտական գլխացավեր
Երեխային գլուխը սկսել է հաճախ ցավել՝ առանց ակնհայտ պատճառների: Ակնաբույժներն ասում են,  որ գլխացավերը կարող են աչքերի ծանրաբեռնվածությամբ պայմանավորված լինել: Հարցրեք երեխային թե գլխի ո՞ր մասն է ցավում: Եթե ցավը հիմնականում տեղակայվում է գլխի առաջային հատվածում՝ ճակատի և աչքերի շուրջ, դիմեք ակնաբույժի:
 
Առաջադիմությունը դպրոցում
Երեխաները ոչ միշտ են կարողանում բառերով արտահայտել թե ինչու՞ են սկսել դպրոցում վատ սովորել: Իսկ գրատախտակին գրված նյութը ոչ հստակ տեսնելու պատճառով առաջադիմությունը կարող է ընկնել: Հետևաբար, եթե երեխան հանկարծակի սկսել է վատ սովորել՝ ստուգեք նրա տեսողությունը:
 
Հիշե՛ք, որքան վաղ կանխենք տեսողության հետագա վատացումը և սկսեք բուժում ակնոցների կամ կոնտակտային լինզաների միջոցով, այնքան լավ կընթանան երեխայի հետագա աճն ու զարգացումը:
 
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am