Դժվար է պատկերացնել գարնանային և ամառային հագուստի պահարանն առանց նորաձև և գեղեցիկ շրջազգեստների: Սակայն ի՞նչ անել ծանրության, այտուցների, փքված երակների, մազանոթների ցանցի հետ:

Վարիկոզը այն հիվանդությունն է, երբ մաշկի տակ գտնվող երակները կորցնում են իրենց էլաստիկությունը, որի արդյունքում լայնանում են անոթները, խանգարվում է արյան շրջանառությունը,  առաջանում է մազանոթների ցանց (վարիկոզի առաջին ախտանիշը): Այս երևույթների առաջացման հավանականության գործոնները կարող են լինել ժառանգականությունը, ավելորդ քաշը, նստակյաց կենսակերպը, ոտքերի երկարատև ծանրաբեռնվածությունը, հորմոնային անհավասարակշռությունը, ծխելն ու ալկոհոլը, ինչպես նաև հաճախակի կրկնվող տաք պրոցեդուրաները և բարձր կրունկները:

Վարիկոզը հավասարապես հանդիպում է և՛ տղամարդկանց, և՛ կանաց մոտ: Բժշկին ճիշտ ժամանակին դիմելու դեպքում հնարավոր է կանխել հիվանդության զարգացումը և վերացնել առաջացած կոսմետիկ թերությունները:

Արդեն ավելի քան քսան տարի է, ինչ ոտքերի անոթների պաթոլոգիական փոփոխությունների դեմ պայքարելու համար կիրառվում են լուսային ճառագայթման աղբյուրները և լազերները: “Մալետտի” էսթետիկ բժշկության կենտրոնում հաճախորդն անցնում է անոթների համալիր հետազոտություն: Խորհրդատվությունից, անոթների ուլտրաձայնային հետազոտությունից հետո միայն կատարվում է վնասված անոթների հեռացման ELOS պրոցեդուրան:

eMax LV/LVA համակարգը գործում է երկու տեսակի էներգիայի համադրության սկզբունքով՝ ռադիոհաճախական և լազերային, որոնց օպտիմալ պարամետրերը կարելի է հարմարեցնել առկա խնդրի պահանջներին:

Այս երկու էներգիաների համատեղ աշխատանքը բերում է անոթի կոագուլյացիայի: Պրոցեսը հետևյալ կերպ է տեղի ունենում. նախ օպտիկական էներգիան անցնում է  մաշկի տակ՝ անոթի մեջ, որտեղ հագեցվում է արյան հեմոգլոբինով, այնուհետև օպտիկական էներգիան վերափոխվում է ջերմային էներիգիայի, որից հետո բարձրանում է անոթների ջերմաստիճանը: Շնորհիվ անոթների և հյուսվածքների էլէկտրական հատկությունների՝ անոթների մեջ է ուղղվում ռադիոհաճախական էներգիան: Անոթը տաքանում է լազերային և ռադիոհաճախական էներգիաների ազդեցությունից, քայքայվում է արյունատար անոթի արտաքին պատն ու անոթի ներբջջաշերտը, որի արդյունքում տեղի է ունենում անոթային պատի ձուլում և փակում:

Այնուհետև տեղի է ունենում լայնացած անոթի արյան շրջանառության դադարեցում և անոթի թերության անհետացում: Արդեն առաջին պրոցեդուրայի ժամանակ կոսմետիկ արդյունքը տեսանելի է: Այս մեթոդը հասանելի է և հարմարավետ, կողմնակի ազդեցությունների առաջացման հավանականությունը քիչ է (պիգմենտներ, այրվածքներ, կապտուկներ, սպիներ): Պրոցեդուրան իրականացվում է առանց խախտող միջամտության, ինչը կանխում է վարակների առաջացումը:
Վերջնական արդյունքը սովորաբար տեսանելի է բուժումից 4-8 շաբաթ անց:

ELOS տեխնոլոգիայով և eMax սարքավորումով անոթների թերությունների հեռացում “Մալետտի” էսթետիկ բժշկության կենտրոնում