Հղիության առկայության հաստատման ժամանակակից թեստերը ի հայտ են եկել 1970-ական թվականներին: Այն ժամանակ թեստը տևում էր 2 ժամ և արդյունքը կասկածելի էր: Այժմ թեստի ընթացքում որոշվում է խորիոնային գոնադոտրոպինի քանակը, որը համարվում է հղիության հորմոն`ճշտությունը 98% է:

Պարզենք,թե ինչպես էին մեր նախնիները որոշում հղիության առկայությունը:
Հին ժամանանակներում հղության հաստատման օգտագործում էին մետաքսե թել: Հղիության առաջին շաբաթների ընթացքում վահանաձև գեղձը մեծանում է: Թելը կապում էին կնոջ պարանոցին և, երբ գեղձի մեծացման հետևանքով այն կտրվում էր, հաստատում էին հղիության առկայությունը:

Կա մի պատմություն,այն մասին,թե ինչպես մի պայծառատես կարողանում էր որոշել պտղի սեռը:Նա գրում էր իր կանխագուշակումը թղթի վրա և պահում այն: Եթե կանխագուշակումը սխալ էր լինում ցույց էր տալիս այն թուղթը, որի վրա, բնականաբար, գրված էր ճիշտ պատասխանը, և ասում էր, որ իրեն սխալ են հասկացել:

Հին եգիպտոսում կանայք հղիության առկայությունը որոշում էին ցորենի և գարու միջոցով: Կինը պետք է միզեր ցորենի և գարու վրա և եթե ծիլեր չէին տալիս,ապա կինը հղի չէր: Իսկ եթե ծլում էր ցորենը, ապա տղա էր ծնվելու, գարու ծլելու դեպքում` աղջիկ :

Հետաքրքիրն այն է, որ 50 տարի առաջ գիտնականների հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այս միջոցի ճշտությունը 70% է:
Ինչպես հայտնի է, գարեջուրը հայտնագործել են եգիպտացիները: Նրանք հղիության հաստատման համար օգտագործում էին գարեջրի լափը: Կնոջը նստեցնում էին հատակին, որտեղ լցված էր գարեջրի լափը: Այն ունի անտանելի հոտ ու փսխում է առաջացնում, և այդ փսխման հենց այդ զանգվածի քանակով էլ որոշում էին հղիության առկայութունը:

Հին հույները նախընտրում էին սոխով թեստը :Նույնիսկ Հիպոկրատն է իր աշխատություններում նկարագրում հղիության առկայության որոշման այս եղանակը: Մեթոդի էությունն այն է, որ կինը հեշտոցում տեղադրում էր սոխի փոքր կտոր և այդպես թողնում էր ամբողջ գիշերվա ընթացքում: Առավոտյան հետևում էին կնոջ շնչառության թարմությանը : Իմաստն այն էր,որ հղի կնոջ արգանդը փակվում է և սոխի գոլորշիները չէին բարձրանում վերին շնչուղիներ: