Ի՞նչ է տեղի ունենում Ձեր գլխում, երբ հստակ հիշում եք, որ բանալիները տեսել եք ննջասենյակում, սակայն դրանք գտնում եք խոհանոցում:
 
Սա ավելի ինտուիտիվ է , քան կարող եք կարծել:
 
Ըստ Քիմբերլի Ուեյդի՝ մեր զգայական համակարգը կառուցված չէ այնպես, որ նկատի շրջակայքում ամեն ինչ: Տեղեկատվությունը ստանում ենք բոլոր զգայարանների միջոցով, սակայն այստեղ ճեղքեր կան:
Այսպիսով, ակամայից մենք չափազանցնում ենք դետալները, կամ մեզ ենք վերագրում բաներ, որոնք պարզապես լսել ենք, մեր հիշողության ճեղքերը լցնելու համար: Սա կարող է պատահել ցանկացածի հետ՝ նույնիսկ հրաշալի հիշողություն ունեցողների:
Վերջին հետազոտություններից մեկի ընթացքում գնահատեցին 18 շատ լավ և 38 սովորական հիշողություն ունեցող մարդու հիշելու ունակությունները: Մասնակիցներին դիտմամբ տրվում էր սխալ ինֆորմացիա և ցույց էին տրվում փոփոխված լուսանկարներ, տեսնելու համար, արդյո՞ք նրանց ուղեղը կեղծ հիշողություններ կստեղծի:
Խմբերի միջև տարբերություն չհայտնաբերվեց.երկուսի մասնակիցների մոտ էլ առաջացան կեղծ հիշողություններ:
Իհարկե այս հետազոտությունները վերաբերում էին միայն ամենօրյա հիշողություններին, հետազոտոողները կամավորներին տրավմատիկ իրադարձությունների չեն ենթարկել այնուհետև դեպքի մասին նրանց հիշողությունները ուսումնասիրելու համար:
 
Այսպիսով, ըստ Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի՝ քանի որ խնդիրն ուղղակիորեն չի ուսումնասիրվել, մենք չենք կարող իմանալ, արդյո՞ք տրավմատիկ իրադարձության հետ կապված հիշողությունը կոդավորվում և պահպանվում է այլ կերպ, քան ոչ տրավմատիկ իրադարձության հետ կապվածները:
 
 
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ Blog.zocdoc.com