Ուրախ ենք տեղեկացնել, որ առաջին անգամ ԿՀՄԻ ԲԱԿ-ԵՐԵՎԱՆ-ում և Հայաստանում իրականացվեց կրծքագեղձի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա բարձրադաշտ ՄՌ տոմոգրաֆով։

Կրծքագեղձի ՄՌՏ անգնահատելի դեր ունի կրծքագեղձի հիվանդությունների ախտորոշման և բուժման մեջ, սակայն մինչ այժմ մեր երկրի պացիենտները մեծամասամբ զրկված են եղել այդ հնարավորությունից։

Այժմ այս հետազոտությունը հասանելի կլինի բոլոր այն կանանց, ով ունի դրա ցուցումը և կարիք չի լինի դրա համար մեկնել արտերկիր։

Ձեր առողջությունն անգին է, տեղեկատվությունը դրա մասին՝ հասանելի։