Սոխը լավ է շնչառական և իմունային համակարգերի համար: Այն ունի ուժեղ հակաբակտերիալ եւ հակասնկային հատկություններ և ուժեղ հակառակորդ է ինֆեկցիոն հիվանդությունների համար: Սոխը կարող է կանխել կամ թուլացնել մի շարք շնչառական հիվանդություններ, որոնց թվում են նաև շնչարգելությունը և բրոնխիտները: Սոխը լավ ազդեցություն ունի նաև թոքերի վրա. շատերը պնդում են, որ այն օգնում է օրգանիզմին պայքարել թոքաբորբի եւ, նույնիսկ, թոքախտի դեմ:
 
Ժամանակակից բժշկության մեջ սոխն առաջին հերթին օգտագործվում է որպես խորխաբեր: Այն նաև օգտագործում են տարբեր տեսակի վերքերի` ինֆեկցիաների և բորբոքային պրոցեսների կանխման համար:
 
Սոխը նպաստում է ձեր աղիներում «լավ» բակտերիաների արագ բազմացմանը եւ պայքարում է «վատ» բակտերիաների դեմ: Այսինքն, սոխն օգնում է լավացնել ձեր աղիքների միկրոֆլորան, ինչի համար էլ  խորհուրդ է տրվում բոլոր հակաբիոտիկ ընդունողներին? մասուրի թեյի հետ զուգահեռ: Այն նաև սպանում է ձեր աղիներում գտնվող ճիճուներին եւ այլ մակաբույծներին, լավացնում է  մարսողությունը և օգնում կարգավորել  քաշն ու կանխել գիրությունը:
 
Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր ավելի հաճախ են օգտագործում սոխ  իրենց օրական ռացիոնում, ավելի հազվադեպ են ուռուցքներ ունենում: Իսկ մարսողության համակարգում ուռուցքներ նրանց մոտ գրեթե  չեն հանդիպում:
 
Սոխը լավ է նաև սրտանոթային համակարգի համար: Այն իջեցնում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ և ճնշումը, մաքրում է արյունը եւ առողջացնում զարկերակները` կանխելով մի շարք սրտանոթային հիվանդություններ, որոնց թվում` աթերոսկլերոզը:
 
Ինչպես և բոլոր (նույնիսկ բնական) դեղամիջոցները, սոխը չի կարելի չափից ավելի շատ ուտել, քանի որ դրա չարաշահումը կարող է ձեր ստամոքսին ամենևին դուր չգալ… 
 
Աղբյուրը՝ Doctors.am