Ակնհայտ է, որ վաղ տարիքում երեխան անխուսափելիորեն ունենում է որոշակի ագրեսիվություն։ Մանկական ագրեսիվությունր ծանր փորձության է ենթարկում մեր համբերությունր և լարվածություն է ստեղծում երեխայի հետ մեր հարաբերություններում։ Երբեմն դիմում ենք բավականին խիստ միջոցների, բայց հետո կռահում, որ ավելի լավ է նրա հետ քնքույշ և ուշադիր լինել։ Այսպես թե այնպես,շատ հազվադեպ է հաջողվում լիովին ազատել երեխային ագրեսիվությունից։ Ագրեսիվությունն ունի դրական և բացասական, առողջ և հիվանդագին կողմեր։ Այն կարող է դրսևորվել նախաձեռնող և եռանդուն գործունեության, բայց նաև՝ անհնազանդության և դիմադրության ձևով։ Ագրեսիվությունը երեխային կարող է դարձնել կամ համառ, կամ կամազուրկ։ Եվ սրանք հնարավոր հետևանքներից միայն մի քանիսն են։
Բնականաբար, պետք է խրախուսել ագրեսիվության դրական կողմերը և խոչընդոտել բացասական երևույթների զարգացումը: Դրա համար պետք է հասկանալ ագրեսիայի ծագումն ու բնույթը: Սկսած ծննդյան օրից՝ երեխան ամբողջովին կախված է մեզանից՝ ծնողներից, ընդ որում, նրա այդ վիճակր երկար տարիներ պահպանվում է։ Նույնիսկ եթե երեխայի հետ կապված հոգսերն անկախ մեզանից են ծագում (ինչն իրականում բոլորովին էլ այդպես չէ), մենք՝ մեծահասակներս, ստիպված երեխաներին ավելի քիչ ուշադրություն ենք դարձնում, քան պետք է, և պարտադրում այնպիսի բաներ, որոնք զայրացնում են նրանց: Մենք ձգտում ենք հնարավորության սահմաններում օգնել փոքրիկին հարմարվելու շրջակա աշխարհին, բայց նա, միևնույն է, իրեն ճնշված է զգում այդ աշխարհի հսկայական չափսերից։ Պետք է 2,5 տարի անցնի, մինչև նա կկարողանա ձեռքը հասցնել դռան բռնակին՝ համոզվելով, որ բավականաչավւ ուժ չունի այն պտտելու համար։ Երեխայի կյանքը բարդանում է նաև սեփական մղումներն ու ցանկությունները վերահսկելու և կառավարելու անկարողության պատճառով։
Օրինակ,երեխայի մոտ միաժամանակ առաջացող քաղցի և հոգնածության զգացումներր անխուսափելիորեն ծնում են զայրույթ և գրգռվածություն։ Երեխայի մոտ չափազանց ուժեղ ագրեսիվության զարգացումը կանխելու լավագույն եղանակը նրա նկատմամբ սեր դրսևորելն է։ Չկա որևէ փոքրիկ, ով, զգալով, որ իրեն սիրում են, ագրեսիվ լինի։ Սովորաբար ակնհայտ ագրեսիվությամբ աչքի են րնկնում հենց այն երեխաները, որոնք ծնողներին զարմացնում են հարգանքի, հնազանդության ու կապվածության անսպասելի, թեկուզ և ոչ այնքան հաճախակի դրսևորումներով, երբ ցանկանում են ներում ստանալ և այդ ճանապարհով սիրո արժանանալ։
Ծնողներից յուրաքանչյուրն, իհարկե, համոզված է, որ սիրում է իր երեխային և,ըստ այդմ, վստահ է, որ երեխաներն ագրեսիվ լինելու հիմքեր ընդհանրապես չունեն։ Մենք անկասկած սիրում ենք մեր երեխաներին, բայց մեզանից ոչ բոլորն են իրենց սերն այնպես ակնհայտորեն են դրսևորում, որպեսզի փոքրիկները զգան դա։ Երեխան, օրինակ, չի զգում մեր քնքշանքր, երբ եռանդով լվանում ենք նրա ականջները։ Բացի այդ, նա մեզ մոտ երբեմն առաջացնում է նաև ափսոսանքի, գրգռվածության, անհամբերության և նույնիսկ հուսահատության զգացումներ։ Մենք այդ զգացումներն անգիտակցորեն ավելի խորն ու համոզիչ ենք արտահայտում, քան սերը: Համարձակվում եմ պնդել, շատ ծնողների կյանքում դա վարքի կանոն է դարձել։ Ահա թե ինչու, երբ երեխան ի դեմս մեզ տեսնում է նենգ արարածների, ովքեր կանոնավոր կերպով ճնշում են իրեն և խանգարում ապրել, նա անխուսափելիորեն դառնում է չարացած ու ագրեսիվ։ Այստեղ կարող են տարբեր իրավիճակներ լինել։ Երբ ագրեսիվությունը դրսևորվում է փոքրիկի կյանքի առաջին 2-3 տարիների ընթացքում, ապա նա ուղղակիորեն պարպում է դա մեզ վրա։ Եվ այդպես՝ մի քանի տարի։ Նա լաց կլինի, կճչա, դիտմամբ չի հնազանդվի, իսկ երբեմն էլ կփորձի հարվածել մեզ՝ իր ծնողներին։ Դա միանգամայն բնական է։ Իսկ եթե կյանքի առաջին 3-4 տարիների րնթացքամ նրան չափից ավելի սիրել ու երես են տվել, ապա երեխայի հոգեկան զարգացումը կդանդաղի, և եթե փորձենք որևէ կերպ փոխել մեր վերաբերմունքը, կմղենք նրան ագրեսիվ գործողությունների։ Բայց եթե նրա զայրույթը մշտապես ճնշվում է, ապա ագրեսիվությունը կուտակվում է՝ հաճախ դրսևորվելով միայն հասուն տարիքում, երբ այլևս հնարավոր չէ փնտրել ու գտնել դրա պատճառները,այն արտահայտման այլ ձևեր է ընդունում։ Այդ երևայթն անվանում ենք «տեղափոխում», դա ագրեսիվության ամենասովորական նշաններից է։
Ահա մի օրինակ, երեխան, որին մայրը կոնֆետ չի տալիս, քացի տալով մի կողմ է նետում խաղալիքը։ Նա իր չարությունը մոր վրա բացահայտորեն թափել չի համարձակվում և իր զայրույթն ու ագրեսիվությունը «տեղափոխում է» այլ՝ ավելի անմեղ առարկայի վրա։ Բայց ավելի հաճախ երեխաներր ծնողների նկատմամբ իրենց զայրույթն արտահայտում են բացահայտ կերպով, իսկ հետո երկար ժամանակ տանջվում՝ այդ արարքր հիշելով։ Երեխան չի կարող գերակայության հասնել մոր և հոր նկատմամբ առաջին հերթին այն պատճառով, որ նրանք մեծահասակ են, ունեն իրական հեղինակություն և իշխանություն, սեփական տեսակետները պաշտպանելու ավելի մեծ հնարավորություն։
Բացի այդ, երեխային, թեկուզ և սպառնալիքների և պատիժների օգնությամբ, արդեն հնազանդություն ու հարգանք են ներշնչել։ Նա ցավ է զգում, որ ագրեսիվ գործողություններ է կատարել, իրեն մեղավոր է զգում և նույնիսկ սկսում վախենալ, որ կարող է զրկվել ծնողների սիրուց ու խնամքից։ Այդ վախն, իր հերթին, նույնպես կարող է ագրեսիվություն ծնել. ստեղծվում է արատավոր շրջան, և այդ ագրեսիվությունն արդեն ուղղվում է նաև ցանկացած այլ օբյեկտի նկատմամբ ։ Զարգացման այդ շրջանի վատթար կողմն այն է, որ սեփական ագրեսիվությունից ամենաշատը տուժում է հենց ինքր՝ երեխան։ Նա վեճի մեջ է ծնողների հետ, կորցնում է բարեկամներին, օգտագործում է իր մտավոր հնարավորությունների լոկ չնչին մասր և ապրում մշտապես գրգռվածության վիճակում, քանի որ ունի տանջալի չարացածության և մեղքի զգացում։
Այս ամենը վերաբերում է հիմնականում այն դժբախտ երեխաներին, որոնք ի վիճակի չեն հասնելու ներքին խաղաղության և չեն կարողանում բարելավել շրջապատի հետ իրենց փոխհարաբերություններր։ ժամանակի ընթացքում նրանց ագրեսիվությունը չի թուլանում այն պատճառով, որ սովորական է և անվերահսկելի։ Ագրեսիվության «բուժման» համար կարող են օգտագործվել նույն եղանակներր, որոնք կիրառվում են ագրեսիվության զարգացումը կանխելու դեպքում։ Չի կարելի մոռանալ, որ այդպիսի երեխային ուղղված մեկ հատիկ քնքուշ բառը կարող է վերացնել նրա կատաղությունը՝ նույնիսկ ծնողների որոշակի զիջումների գնով, որպեսզի երեխան իրեն ցանկալի և սիրված զգա:
Նյութը՝ Ալան Ֆրոմի ''Այբուբեն ծնողների համար'' գրքից
Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am