Կարելի է արդյո՞ք ատամնային իմպլանտատներ տեղադրել սիրտ-անոթային հիվանդությունների առկայության դեպքում:

Սիրտ-անոթային հիվանդությունների հետ կապված ընդամենը մի քանի բացարձակ հակացուցումներ կան, օրինակ՝ իմպլանտատ չի կարելի տեղադրել սրտի կաթվածին հաջորդող 6 ամսվա ընթացքում: Որևէ սիրտ-անոթային պաթոլոգիայի դեպքում իմպլանտանտային վիրահատություն կարող է իրականացվել միայն սրտաբանի համաձայնությամբ:

Կարելի՞ է իմպլանտանտներ տեղադրել օստեոպորոզ ունենալու դեպքում:

Այո՛, օստեոպորոզը հակացուցված չէ ատամնային իմպլանտանտների տեղադրմանը: Բազմաթիվ գիտական համեմատական հետազոտություններ են իրականացվել իմպլանտատների երկարակեցության վերաբերյալ օստեոպորոզ ունեցող և առողջ  մարդկանց շրջանում: Արդյունքում,  ոչ մի տարբերություն չի հայտնաբերվել: Սակայն օստեոպորոզի բուժման ընթացքում կարող են օգտագործվել բիսֆոսֆոնատներ, ինչը, իմպլանտանտներով բուժումը պլանավորելիս, պետք է ուշադրության կենտրոնում լինի:

Շաքարային դիաբետ ունենալու դեպքում կարելի՞ է արդյոք տեղադրել իմպլանտանտներ:

Շաքարային դիաբետը հակացուցված չէ իմպլանտացիային: Այնուամենայնիվ, շաքարային դիաբետը պետք է վերահսկելի լինի նախքան իմպլանտանտային բուժումը սկսելը: Ի լրումն՝ ստոմատոլոգը կնշանակի հակաբիոտիկներ հետվիրահատական վարակների ռիսկը նվազեցնելու համար: Որոշ դեպքերում ստոմատոլոգը կարող է երկարեցնել ապաքինման շրջանը նախքան օրթոպեդիկ կոնստրուկցիաների տեղադրումը:


Աղբյուրը՝ Doctors.am