Սիրելի՛ բուժաշխատողներ, Doctors.am աշխատակազմը մեծ սիրով շնորհավորում է բոլորիդ՝ մասնագիտական տոնի առիթով: Այս օրը մեզ հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ արժևորել բուժաշխատողի դերն ու նշանակությունը, գնահատել ձեր ազնիվ առաքելությունը: 
 
Սիրելի բժիշկներ, բուժքույրեր, բուժաշխատողներ, դուք եք մեր աշխատանքի առանցքում, այսպիսով մաղթում ենք մասնագիտական նորանոր բարձունքներ և հաղթանակներ, որպեսզի մշտապես կարողանանք լուսաբանել ձեր աշխատանքային հաջողությունները: Ուրախ ենք և շնորհակալ անհատապես յուրաքանչյուրիդ հետ համագործակցության համար:
 
 
Սիրով և լավագույն մաղթանքներով՝ Doctors.am  
21 Հունիսի, 2015