Մասնագիտական պիտանիության առումով կոնսուլտանտի անձին ներկայացվող առաջին պահանջը բարոյաէթիկական պոտենցիալ ունենալն է։
Թերապեաիկ տեխնիկաներին և տեսությանը շատ լավ տիրապետելը կամ ցանկացած այլ բան գործին ոչ մի օգուտ չեն տա, եթե կոնսուլտանտի մոտ բացակայի օգնելու ցանկությունն ու պատրաստակամությունը (հենց այդ ցանկությունն է առաջին հերթին ընկալվում այցելուի կողմից)։


 Կոնսուլտանտի անձին ներկայացվող երկրորդ պահանջը ինտիմ-անձնական կյանք ունենալն է։ Դա կարևոր է երեք առումներով։


Ինտիմ-անձնական նշանակալի փոխհարաբերությունների բացակայության հետևանքով առաջանում է կենտրոնացածություն սեփական անձի վրա, որր խանգարում է արդյունավետորեն աշխատել այցելուների հետ (թույլ չի տալիս լիովին կենտրոնանալ այցելուի պահանջմունքների և պրոբլեմների վրա)։


Երկրորդ՝ ինտիմ-անձնական նշանակալի փոխհարաբերությունների փորձ ունենալն անհրաժեշտ է այդ ոլորտի հետ կապված պրոբլեմներ ունեցող այցելուներին լավ հասկանալու համար։ Բացի այդ, անձնական նշանակալի փոխհարաբերությունների բացակայության հետևանքով կոնսուլտանտն իր այցելուներին անգիտակցորեն կարող է դիտարկել որպես այդպիսի փոխհարաբերությունների պոտենցիալ զուգընկերներ։ Նրա և այցելուների միջև հուզական կապվածություն կարող է առաջանալ, որը պրոֆեսիոնալ փոխհարաբերություններին այլ, զուտ անձնական երանգ և ուղղվածություն կհաղորդի։ Այդօրինակ կապվածությունները կոնսուլտատիվ փոխհարաբերությունները դարձնում են սուբյեկտիվ, կասեցնում և արգելակում են թերապևտիկ փոխհարաբերությունների ծագումն ու զարգացումը։ 


Կոնսուլտանտի բարվոք վիճակը շատ կարևոր գործոն է և էապես ազդում է թերապիայի արդյունավետության վրա։ Այս կամ այն արտահայտված պրոբլեմների առկայությունը կոնսուլտանտին խանգարում է նույնատիպ պրոբլեմներ ունեցող այցելուների հետ աշխատելիս։ Այդ դեպքում նրա հակազդումներն ու գործողությունները դառնում են սուբյեկտիվ, ոչ ադեկվատ, և աշխատանքը լինում է ոչ արդյունավետ:


Հաջորդ պահանջը, որր ներկայացվում է կոնսուլտանտի անձին, նա պետք է լավ ճանաչի իր անձը, իմանա իր ուժեղ և թույլ կողմերը։ Սեփական պրոբլեմների իմացությունը թույլ է տալիս խուսափել նույնատիպ պրոբլեմներ ունեցող այցելուների հետ աշխատելիս, որն արդյունավետ չէ։ Կոնսուլտանտը պետք է լավ իմանա, թե հատկապես ինչից է նա զզվանք զգում, մարդկային ինչպիսի հատկանիշներ և դրսևորումներ են, որոնք նա չի հանդուրժում, ինչպիսի մարդիկ, փոխհարաբերություններ ու իրավիճակներ են իր համար անընդունելի։ Դա նրան հնարավորություն է տալիս գիտակցել սեփական պաշտպանական և հակատրանսֆերենտ հակազդումները և վերահսկել դրանք, քանի որ այդ հակազդումներր թերապիային խոչընդոտող հիմնական իրողություններն են։ Սեփական անձի իմացությունը պետք է զուգակցվի ինքնակատարելագործման ձգտման և ինքն իր վրա մշտապես աշխատելու հետ, ասել է թե՝ կոնսուլտանտը անձնային աճի մեծ պոտենցիալ պետք է ունենա։ Նա պետք է հնարավորինս լավ տիրապետի և հղկի սեփական անձը, որը տվյալ դեպքում նրա աշխատանքի գործիքն է։
Սեփական անձի ճանաչումը, փոխհարաբերություններում իրեն բնորոշ ոճն իմանալը կոնսուլտանտին թույլ են տալիս աշխատանքի ժամանակ ընտրել այնպիսի մեթոդներ ու տեխնիկաներ, որոնք աոավելապես համապատասխանում են իր անձին։ Նման դեպքերում աշխատանքն ավելի արդյունավետ է լինում։ 


Կոնսուլտանտի մասնագիտական կարևորագույն հատկանիշներից մեկր զգայուն լինելն է, էմպաթիայի ընդունակությունը։ Դա անհրաժեշտ է ինչպես այցելուին հասկանալու, այնպես էլ այն բանի համար, Որ կոնսուլտանտն զգա, թե իր հակազդումներն ու վարքը ինչպես են ընկալվում այցելուի կողմից և ինչ ազդեցություն են գործում նրա վրա։


Այցելուի նկատմամբ ընդունող վերաբերմունքը թերապիայի արդյունավետության կարևորագույն նախապայմանն է։  Կոնսուլտանտը պետք է կարողանա զսպել ոչ միայն իր անմիջական պոռթկումները, այլև ցանկացած հուզական հակազդումները, իմպուլսիվ մղումները, վերահսկի դրանք և ենթարկի թերապևտիկ նպատակների ձեռքբերմանը։ Ճիշտ այնպես, ինչպես վիրաբույժը վիրահատության ժամանակ պետք է նվազեցնի իր հուզական ապրումակցումը հիվանդի հետ, այդպես էլ կոնսուլտանտը պետք է կարողանա նվազեցնել իր հուզական ընդգրկվածությունը թերապիայի գործընթացում, առավելագույնս օբյեկտիվ և անկանխակալ մոտեցում դրսևորի։


Այցելուի հետ հուզական օպտիմալ դիստանցիայի պահպանումը թերապիայի առավել դժվար խնդիրներից մեկն է, որ պետք է կարողանա լուծել կոնսուլտանտը։ Բարոյաէթիկական բնույթ կրող հուզական հակազդումները (կարեկցանք, սփոփում, հանգստացում) միշտ չէ, որ նպաստավոր են թերապիայի առումով, և կոնսուլտանտը պետք է կարողանա  տալ անմիջական հակազդումներ:


Թերապևտիկ փոխհարաբերություններն անհնար են առանց վստահության, որն այցելուն պետք է տածի կոնսուլտանտի նկատմամբ։ Վստահելի լինելու համար կոնսուլտանտր պետք է լինի հետևողական, իր դատողություններում և գործողություններում հակասականություն չդրսևորի, լինի ճշտապահ և ճշտակատար, պահպանի զրույցների գաղտնիությունը, հարգի այցելուին  : Այլ կերպ ասած, հոգեբանը բնականոն, անկեղծ, ոչ շինծու վարքագիծ պետք է ունենա։ Ձևական, ոչ անկեղծ վարքագծի ցանկացած դրսևորում կնկատվի զգայուն այցելուի կողմից:


  Կոնսուլտանտի անձը պետք է լինի հնարավորին չափ հասուն։ Նա պետք է կարողանա պատասխանատվություն ստանձնել սեփական վարքի և զոհողությունների համար, կարողանա իրատեսական նպատակներ դնել իր առջև, գիտակցի իր սահմանափակությունը։

 
 

Հոգեբանի մասնագիտական պատրաստվածության հիմնական բաղադրամասերն են.


1.    Տեսական բաղադրամասը՝ հոգեկարգավորման կոնկրետ մեթոդների և մեթոդիկաների և դրանց տեսական հիմքերի իմացությունը։


2.    Գործնական բաղադրամասը, այն է կոնկրետ մեթոդների գործնական տիրապետումը։


3.    Անձնային պատրաստվածությունը՝ հոգեբանի մոտ այն պրոբլեմների հոգեբանական մշակվածությունը, որոնք ենթադրաբար պետք է շտկել այցելուի մոտ։


  Հոգեբանների անձնային և մասնագիտական որակների շարքում առաջին հերթին հարկ է նշել սոցիալական ֆասիլյատիվության, այսինքն՝ հոգեբանական խոչընդոտները հաղթահարելու, բարյացակամության մթնոլորտի ստեղծման, զրուցակիցների մոտ վստահություն առաջացնելու կարողությունը։