Հոգեբանական հետազոտության ավանդական մեթոդներից մեկը զրույցն է որը սովորաբար մտնում է կոնկրետ ուսումնասիրության նպատակով ստեղծվող մեթոդիկաների մեջ։

Հոգեբանական զրույցը մարդկանց առօրյա զրույցներից տարբերվում է հետազոտական նպատակի հստակ զիտակցմամբ և հետազոտության պլանի առկայությամբ։ Զրույցի ընթացքում ուսումնասիրվողի հետ անմիջական շփման մեջ մտնելով հոգեբանը հնարավորություն ունի դիտելու և գրանցելու ոչ միայն նրա խոսքային պատասխանները, այլև դիմախաղր, ողջ վարքագիծը, ինչպես նաև այն օբյեկտիվ իրադրությունը, որտեղ ընթանում է զրույցը:

Զրույցի ընթացքում առաջադրվող հարցերը պետք է կրեն հստակորեն ու հասկանալի լեզվով ձևակերպված այնպիսի խնդիրների կամ առաջադրանքների բնույթ, որոնք բնական են և թույլ են տալիս բացահայտել ուսումնասիրվող երևույթների հատկությունները: Քանի որ հարցերից յուրաքանչյուրին տրվող պատասխանր ստեղծում է հոգեբանական նոր իրավիճակ, ապա հաջորդ հարցը առաջաղրելիս անհրաժեշտ է հաշվի առնել այդ փոփոխությունը։

 

Զրույցը պետք է նաև անհատականացված լինի։ Դա նշանակում է, որ  պլանը կազմելիս զրույցի ընթացքում պետք է հաշվի առնել այն անձի անհատական առանձնահատկությունները, որին փորձում են ուսումնասիրել այդ մեթոդով։ Այս և նախորդ պահանջները բավարարելու համար հոգեբանը պետք է ունենա լայն գիտելիքներ և վարպետություն։ Միայն առաջին հայացքից է թվում, որ իբր զրույցի մեթոդը կիրառելը հեշտ գործ է։ Սակայն այն իրականում բարդ է:


Հոգեբանական զրույցր նպատակահարմար է կիրառել երկու հիմնական եղանակով։ Այն, ամենից առաջ, ուսումնասիրվող երևույթների մասին նախնական տվյալներ ստանալու միջոց է։ Զրույցին պետք է հետևի լրացուցիչ դիտումների, գիտափորձերի և այլ մեթոդներով կատարվող օբյեկտիվ ուսումնասիրությունը։

Զրույցը շատ օգտակար է ուսումնասիրվող անձի այս կամ այն առանձնահատկության կամ դրանց խմբի զարգացման պատմության, մարդու անցյալի մասին տվյալներ ստանալու համար (հոգեբանական անամնեզ

Դրանց վերլուծությունը հաճախ թույլ է տալիս բացատրություններ գտնել նրա այժմյան վարքագծի և հոգեվիճակների որոշ կողմերի համար։

 


Ինչպե՞ս սկսել զրույցը։ Այցելուների մեծամասնությունը դժվարանում է միանգամից հայտնել իր այցելության նպատակը և շարադրել իր պրոբլեմները։ Դա միանգամայն բնական է և հասկանալի։ Առաջին հանդիպման սկզբում նրանք կոնսուլտանտի հանդեպ տածում են այն նույն զգացումները, ինչ մենք սոովորաբար զգում ենք  անծանոթ մարդկանց նկատմամբ (զգուշավորություն, անվստահություն, որոշակի հեռավորության պահպանում, որոշակի կաշկանդվածություն)։ 

 


Հոգեբանորեն էլ ավելի դժվար է միանգամայն անծանոթ մարդուն, թեկուզ և նա մասնագետ լինի, միանգամից պատմել իր ցավոտ անձնական խնդիրների մասին։ Այդ պատճառով էլ այցելուներր նախնական, չեզոք թեմաներով փոքրիկ զրույցների և իրավիճակին հարմարվելու կարիք են զգում։ Քանի որ դա կապված է այցելուի ներքին լարվածության հետ, ապա նրան այդպիսի հնարավորություն պետք է տրվի։ Զրույցն սկսելը կարող են նախաձեռնել ինչպես այցելուն, այնպես էլ կոնսուլտանտը։ Եթե սկսելը նախաձեռնում է կոնսուլտանտը, ապա նա նախաձեռնությունը վերցնում է իր ձեռքը և պատասխանատվություն է ստանձնում զրույցի հետագա ընթացքի համար։ 

 


Նախնական զրույցի թեմաները կարող են լինել տարբեր, օրինակ՝ վերջին թարմ նորությունները, ընդհանուր ծանոթների մասին և այլն։ Բոլոր դեպքերում այդպիսի նախնական զրույցները մի քանի րոպեից ավել չպետք է տևեն։ Ծեծված կամ, ընդհակառակը, նրբացված թեմաներով զրույցները կարող են հանգեցնել ձգձգված հարաբերությունների, որը բնավ ցանկալի չէ։

Դիտումները ցույց են տվել, որ եթե զրույցի առաջին հինգ րոպեների ընթացքում զրուցակիցները որոշակի դիրքեր չեն ընտրում (խոսքը ֆիզիկական դիրքերի մասին չէ), ապա զրույցը դառնում է դժվար կառավարվող և վերահսկվող։  


Ցանկալի է խուսափել «պրոբլեմ» կամ նման այլ բառեր գործածելուց։ Դա անհարկի ծանրակշռություն և ձևական-պաշտոնական բնույթ է հաղորդում զրույցին։ Որքան ավելի հասարակ և պարզ բառերով կառուցվի զրույցը (ոչ միայն սկզբում, այլև ողջ ընթացքում), այնքան ավելի լավ։ 
Ընդհանրապես հարկավոր է նկատի ունենալ որ թերապևտիկ փոխհարաբերություններին, ինչպես և ցանկացած այլ միջանձնային հարաբերության, բնորոշ է հուզական վիճակների փոխադարձ ինդուկցիան, երբ հաղորդակցման պարտնյորներից մեկի հուզական վիճակը փոխանցվում է մյուսին։

Կոնսուլտանտի հանգիստ, վստահ և գործնական վիճակը փոխանցվում է այցելուին և զգալիորեն հեշտացնում է նրա գործը։

Կոնսուլտանտը պետք է փարատի այցելուի տագնապը հանգիստ պահվածքով, բարյացակամ մթնոլորտ ստեղծելով և աջակցությամբ։ Այդ նպատակով կոնսուլտանտների մեծամասնությունը մշակում է նախնական զրույցների մի քանի թեմաներ, որոնք կիրառվում են անհրաժեշտության դեպքում և նպաստում են փոխհարաբերություններում "կամուրջի" ձևավորմանը։

 

Վստահելի փոխհարաբերությունների ձևավորման կարևորագույն պայմաններից մեկն էլ զրույցների երաշխավորված գաղտնիությունն է (կոնֆիդենցիալության)։ Կոնսուլտանտը ոչ մի դեպքում չպետք է տարածի այցելուի անձի և նրա պրոբլեմների մասին իր ունեցած տեղեկությունները։   Գաղտնիության խախտումը մասնագիտական էթիկայի կոպիտ խախտում է, որի համար հոգեբանը կարող է զրկվել աշխատանքից:

Առանց վստահելի փոխհարաբերությունների ձևավորման թերապևտիկ հարաբերությունները զարգանալ չեն կարող։ Վստահելի փոխհարաբերությունների ձևավորման չորս անհրաժեշտ նախապայմաններն են.

 

ա) հուզական ջերմ տրամադրվածությունը (ապրումակցման առկայությունը, այցելուի դժվարությունների նկատմամբ անտարբեր չլինելը).

 


   բ) ընդհանուր նպատակների հասկացումը,

 

գ) հարաբերությունների բնականությունր, շինծու, արհեստական չլինեը.

 

 դ) զրույցների գաղտնիության մեջ այցելուի համոզված լինելը։

 

 

Թեմայի, զրույցի հատվածի ամփոփումը

 

Զրույցը կարող է ավարտվել ամփոփիչ ռեֆլեքսիայով։ 
Կոնսուլտանտի խոսքի տեսակարար կշռի ավելացումը ևս "անջատող" ազդեցություն է գործում և կանխում է այցելուի կողմից իր պրոբլեմների մեջ չափից ավելի խորանալը։
Վերջապես, թեման ամփոփելու համար ուղղակի մեկնաբանում (ինտերպրետացիա) կարող է կիրառվել։ Օրինակ՝ կոնսուլտանտը կարող է ասել. "Ես տեսնում եմ, որ Դուք վշտացաք (հոգնեցիք, տրամադրությունն ընկավ)։ Եկեք առայժմ թողնենք դա և շարունակենք զրուցել Ձեր պլանների մասին"։

 


 Երբեմն այդ կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում հավաստիացնել այցելուին այն բանում, որ այդ թեմային նրանք կանդրադառնան ավելի ուշ, հաջորդ հանդիպումների ընթացքում։