Կյանքում մենք ստիպված ենք լինում հաճախ բախվել այնպիսի խնդիրների հետ, որոնք վերաբերում են հոգեկան առողջությանր, իսկ մարդուն բնորոշ է ներքին հավասարակշռության, հոգեկան հանգստի և ներդաշնակության ձգտումը։ Սակայն գործնականում կիրառելով իր այդ ձգտումը՝ նա հաճախ հայտնվում է բարդ իրավիճակներում և բախվում է մի շարք խնդիրների հետ, որոնք լրացուցիչ ռեսուրսներ են պահանջում։

Ցավոք, մեր իրականության մեջ բավականաչափ զարգացած չէ հոգեբանական կուլտուրան, այսինքն՝ սեփական հոգեբանական խնդիրները լուծելու մարդու կարողությունը, որը թույլ կտար ինքնուրույնաբար լուծել իր հոգեբանական խնդիրները և առանց էական դժվարությունների հաղթահարել բարդ իրավիճակները։

Հոգեբանական օգնությունը ներառում է հոգեախտորոշումը, հոգեկարգավորումը, հոգեթերապիան, հոգեբանական խորհրդատվությունը, մասնագիտական կողմնորոշումը և այլն։ Կախված տարիքից, կենսական իրադրություններից, անձի անհատական առանձնահատկություններից, մարդու փորձից և այլ գործոններից՝ նման օգնություն կարող է ցուցաբերել.

• հոգեբանը՝ բազային հոգեբանական կրթությամբ մասնագետը, որը տիրապետում է հոգեկան երևույթների գնահատման և կարգավորման ու շտկման մեթոդներին։

• հոգեթերապևտը՝ նախկինում ընդունված էր, որ նա պետք է մասնագիտությամբ բժիշկ լինի և մարդուն օգնություն է տրամադրում այն պրոբլեմների լուծման րնթացքում, որոնք կապված են հոգեկան առողջության հետ, սակայն չեն անցնում հոգեկան նորմայի սահմաններից, այսինքն, ըստ էության, հոգեախտաբանական բնույթ չեն կրում։

Հոգեկարգավորման իրավիճակր ընդգրկում է 5 հիմնական տարր.

1. Մարդ, որը տառապում ե սեփական խնդիրների, պրոբլեմների ուղղակի և անուղղակի լուծումներ է փնտրում։ Մարդը, որն ունի խնդիրներ և համապատասխան հոգեբանական օգնության կարիք, կոչվում է այցելու։

2. Մարդը, որն օգնում է և ուսման կամ փորձի շնորհիվ ընկալվում է որպես հոգեբանական օգնություն իրականացնելու ընդունակ անձ, հոգեբանն է կամ հոգեկարգավորողը։

3. Տեսությունը, որն օգտագործվում է այցելուի պրոբլեմների բացատրության համար, ներառում է հոգեդինամիկան, ուսուցման սկզբունքները և այլ հոգեբանական գործոններ։

4. Ընթացակարգերի (տեխնիկաների, մեթոդների) խումբը, որն օգտագործվում է այցելուի պրոբլեմները լուծելու նպատակով։ Դրանք անմիջականորեն կապված են լինում տեսության հետ։

5. Հատուկ սոցիալական հարաբերությունները, որոնք ծառանում են այցելուի և հոգեբանի միջև և օգնում են այցելուի պրոբլեմները հաղթահարելուն։

Հոգեբանը պետք է ձգտի ստեղծել այնպիսի բարոյահոգեբանական մթնոլորտ, որը հնարավորություն կտա այցելուին իրատեսորեն նայել իր պրոբլեմների լուծմանը։ Այս գործոնը բնորոշ է հոգեբանական ներգործության բոլոր ուղղություններին և ձևերին։

Ներկայումս տարբերում են հոգեկարգավորման գործրնթացի մի շարք հատկանիշներ, որոնցով այն տարբերվում է հոգեթերապիայից, հոգեբանական խորհրդատվությունից և անձի զարգացումից՝ չնայած այս ձևերի ակնհայտ նմանություններին։

• Հոգեկարգավորումը կողմնորոշված է դեպի հոգեպես առողջ մարդիկ, որոնք իրենց առօրյա կենսագործունեության ընթացքում հանդիպում են հոգեբանական դժվարությունների, պրոբլեմների, նևրոտիկ բնույթի գանգատների, ինչպես նաև դեպի այն մարդկանց, որոնք իրենց լավ են զգում, սակայն ցանկանում են փոխել իրենց կյանքը, կենսակերպը կամ իրենց նպատակն են դարձնում անձի զարգացումը։

• Շտկումը, կարգավորումը կողմնորոշված, ուղղված է անձի առողջ կողմերին՝ անկախ հոգեկան անբարվոքության աստիճանից և բնույթից։

• Հոգեկարգավորման ընթացքում ավելի շատ կողմնորոշվում են դեպի անձի ներկան և ապագան:

• Հոգեկարգավորումը սովորաբար ուղղված է միջին երկարության օգնության՝ (ի տարբերություն գերկարճաժամկետ հոգեբանական աշխատանքի, որը սովորաբար լինում է խորհրդատվության դեպքում, և երկարատև հոգեթերապիայի, որը տևում է մինչև մի քանի տարի)։

• Հոգեկարգավորման ժամանակ շեշտվում և կարևորվում է հոգեբանի արժեքային համակարգի ներդրումը, չնայած մերժվում և չի ընդունվում նրա պարտադրումն այցելուին։

• Հոգեկարգավորման ժամանակ ներգործություններն ուղղված են լինում անձի զարգացմանը և վարքի փոփոխությանը։

• Հոգեկարգավորման և անձնային զարգացմանն ուղված ներգործությունների հիմնական տարբերությանը նրանում է, որ հոգեկարգավորումը գործ ունի արդեն ձևավորված անձնային հատկանիշների հետ և ուղղված է նրանց վերափոխմանը : Գոյություն ունեն հոգեբանի և այցելուի փոխհարաբերության չորս հիմնական խնդիրներ։

Դրանք են.

1. Սոցիալական խնդիրները, որոնց հիման վրա մարդը հոգեբանական ինֆորմացիան րնկալում է սոցիալական գնահատումների հիման վրա:

2. էթիկական խնդիրները, որոնք հիմնված են «լավ է, վատ է» գնահատումների վրա։

3. Բարոյական խնդիրները, որոնք հիմնված են չարի և բարու չւսվւանիշների վրա և բարոյական ընտրության անհրաժեշտության են հանգեցնում։

Հոգեբանական խնդիրների ժամանակ այցելուն խնդիր է դնում հասկանալու այս կամ այն իրողությունը և նշանակության հարց է դնում, որը հաճախ արտահայտվում է «ինչպե՞ս հասկանալ», «ի՞նչ է դա նշանակում» հարցերում և այլն։

Հոգեկարգավորումը հոգեբանության ժամանակակից բնագավառ է։

Ներկայումս «հոգեկարգավորում» հասկացության տակ ի նկատի են ունենում մասնագետների, հոգեբանների պրակտիկ և տեսական գործունեության լայն ասպարեզ։

Նեղ իմաստով հոգեկարգավորումը անձի, հույզերի, դատողությունների, ինքնագիտակցության վրա խոսքային և ոչ խոսքային նպատակաուղղված հոգեբանական ներգործությունների համակարգ է՝ նրա լիարժեք զարգացման և կենսագործունեության ապահովման նպատակով։

Հոգեկարգավորում իրականացնում է նաև մանկավարժը, սոցիալական աշխատողը, կամ որոշ վերապահումներով կարելի է պնդել որ դա կարող է իրականացվել ցանկացած մարդկային շփման ընթացքում։

Վերջին տարիներին նկատվում Է տարբեր հոգեբանական դպրոցների, ուղղությունների և մեթոդների զուգամերձեցման միտում, որը ստացել է «հոգեկարգավորման մեթոդների ինտեգրացիա» անվանումը։ Դրա պատճառներից մեկն այն է, որ գրեթե բոլոր խոշոր ուղղությունների աշխատանքի արդ)ունավետությունը գրեթե նույնն է, և գործնական հոգեբանները նախընտրում են յուրաքանչյուրից փոխառնել այն, ինչը համարում են առավել կարևոր։